ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 1991 թվականի N 165
քաղ. Երևան
ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» օրենքի 7 հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
Խոտհարքների կոլեկտիվ հիմունքներով տնօրինման դեպքում սահմանել հողերի մասնակի հատուցման հետևյալ արտոնությունները`
1-ին կարգի խոտհարքների համար գանձել կադաստրային գնահատման հողերի մասնակի հատուցման գումարի 50 տոկոսը, 2-րդ կարգի խոտհարքների համար` 30 տոկոսը, 3-րդ, 4-րդ կարգի խոտհարքների համար` 10 տոկոսը: 5-րդ կարգի խոտհարքները տնօրինվում են անհատույց:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |