ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
25 հոկտեմբերի 1990 թվականի N 488
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՓՇՏԱԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրության կառավարչական մարմինները հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ժամանակակից պահանջներից բխող խնդիրները համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրության սոցիալիստական սեփականության հափշտակումների դեմ պայքարի ծառայությունը վերանվանել հանրապետության պետական ունեցվածքի պաշտպանության ծառայության:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի հաստատմանը ներկայացնել մինիստրության նոր կանոնադրությունը և կառուցվածքը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2000, N 4 | 11.01.2000, թիվ 488 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|