ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 1994 թվականի N 371
քաղ. Երևան
ՇԱՐՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՅԴ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Շարքային անձնակազմի հաշմանդամ զինծառայողների և այդ անձնակազմի զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների կենսաթոշակների վճարումը ժամանակավորապես կատարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության և պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործկոմների սոցիալական ապահովության բաժինների միջոցով:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված կենսաթոշակառուների գործերը կարճ ժամկետում վերադարձնել պատգամավորների համապատասխան քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմների սոցիալական ապահովության բաժիններ:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` շարքային անձնակազմի հաշմանդամ զինծառայողների և այդ անձնակազմի զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների կենսաթոշակները վերահաշվարկել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Վերահաշվարկված գումարների վճարումը կատարել 1994 թվականի հուլիսի 1-ից:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կենտրոնական ապարատի հաստիքների թվաքանակն ավելացնել 10 միավորով, իսկ պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործկոմների սոցիալական ապահովության բաժինների հաստիքները կրճատել 15 միավորով:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված կենսաթոշակառուների կենսաթոշակների վերահաշվարկման հետ կապված լրացուցիչ ծախսերի ֆինանսավորումը կատարել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ