ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 1994 թվականի N 144
քաղ. Երևան
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. 1994թ ապրիլի 1-ից սահմանել`
ա) պետության կողմից կարգավորվող` բնակչությանն իրացվող հիմնական ծառայությունների սակագների սահմանային գործակիցները, համաձայն հավելվածի.
բ) կենցաղային կարիքների համար բնակչությանը տրվող էլեկտրաէներգիայի միասնական սակագնի` 1 կվտ ժամը 1 դրամ.
գ) Իրավունք վերապահել ՀՀ կապի նախարարությանը սահմանելու ԱՊՀ անդամ և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ միջքաղաքային հեռախոսային կապի սակագները` համաձայնեցնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնակչությանն իրացվող հացի, ալյուրի մանրածախ գների և հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» N 665 որոշման 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |