ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 1993 թվականի N 653
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՉՎԵՐԹՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՈՒՂԵՎՈՐԱԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետություն սննդամթերքի ներմուծման ու վաճառքի բարենպաստ պայմաններ ստեղծելու լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի 4-րդ կետի, և ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 3-ի N 442 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Երևանի «Զվարթնոց» և «Էրեբունի» օդանավակայաններում պատշաճ կարգուկանոն հաստատելու, ծագած խնդիրներն օպերատիվ կարգով քննարկելու և որոշումներ կայացնելու, օդանավակայանների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով ստեղծել օպերատիվ շտաբ հետևյալ կազմով`
Շ. Պետրոսյան |
- Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ կառավարության լիազոր-ներկայացուցիչ (շտաբի ղեկավար) |
Ս. Մարգարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնակատար |
Գ. Մելքումյան |
- ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ |
Ն. Մինասյան |
- ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ |
Վ. Պապոյան |
- ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Պետրոսյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Կ. Ռուբինյան |
- ՀՀ նախագահին առընթեր վերահսկողության ծառայության ղեկավար |
Ֆ. Վարդանյան |
- ՀՀ կառավարության գործերի կառավարչության գլխավոր մասնագետ |
2. Սահմանել, որ օպերատիվ շտաբի որոշումները և հանձնարարականները օդանավակայանների բնականոն գործունեության ապահովման վերաբերյալ իրենց իրավասության շրջանակներում պարտադիր են կատարման Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների կողմից:
3. Հաստատել Երևանի «Զվարթնոց» և «Էրեբունի» օդանավակայաններում չվերթների անվտանգ կազմակերպման, ուղևորաբեռնափոխադրումների կարգավորման միջոցառումները (կցվում է):
4. Օպերատիվ շտաբին` ելնելով սույն որոշման պահանջներից 5-օրյա ժամկետում հաստատել շտաբի աշխատակարգը և գործունեության ծրագիրը:
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ, 10-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն օդանավակայանների անվտանգության ծառայությունների աշխատողների տեխնիկական զինվածության մասին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |