ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 1993 թվականի N 554
քաղ. Երևան
ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ, և սահմանել սկսած 1993 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտը մանկական երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցներում երեխաների ուսման վարձի չափը` տվյալ տարվա համար բյուջեից մեկ երեխայի հաշվով կատարվող միջին ծախսի 5 տոկոսի չափով:
Հանրապետությունում ուսման վարձի միջին չափը տարածել բոլոր դպրոցների վրա:
2. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` մանկական երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցների տնօրենների ներկայացմամբ իրավունք է վերապահվում`
ա) որբ և առանց ծնողների խնամքի մնացած երեխաներին լրիվ ազատել ուսման վարձից.
բ) գերազանց առաջադիմություն ունեցող երեխաների ուսման վարձը նվազեցնել կիսով չափ:
3. Սահմանել, որ ուսման վարձը 1-ին կիսամյակի համար մուծվում է մինչև դեկտեմբերի 1-ը, 2-րդ կիսամյակի համար` մինչև մայիսի 1-ը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի օգոստոսի 5-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1985 թ. ապրիլի 15-ի «Հայկական ՍՍՀ մանկական երաժշտական, գեղարվեստական դպրոցներում և արվեստների դպրոցներում ուսման վարձի գանձման միասնական համակարգի մասին» N 207 որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ մտցնելու մասին» N 417 որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 26-ի «Նախադպրոցական և արտադպրոցական հիմնարկներում երեխաների պահման ու ուսման համար վճարի չափի մասին» N 130 որոշման 2-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | 02.07.2001, N 554 | |
05.12.1995, N 96 | 01.01.1996, N 554 | |
20.09.1994, N 443 | 20.09.1994, N 554 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|