ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 1993 թվականի N 456
քաղ. Երևան
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել պատմության և մշակույթի հուշարձաններ հանդիսացող տների բնակարանների սեփականաշնորհման թույլտվության կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչությանը` 20-օրյա ժամկետում պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներ ներկայացնել նրանց տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձաններ հանդիսացող տների ցանկերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ է |
Կ Ա Ր Գ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
1. Պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմները սեփականաշնորհում են պատմության և մշակույթի հուշարձաններ հանդիսացող տների բնակարանները` պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող տան պահպանության ու շահագործման մասին պարտավորագրի առկայության դեպքում (կցվում է):
2. Պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող տան բնակարանի ապագա սեփականատերը ստորագրում է պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների կողմից իրեն ներկայացված պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող տան պահպանության ու շահագործման մասին պարտավորագիրը, բնակարանի սեփականաշնորհման մասին դիմումը ներկայացնելիս:
3. Պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող տան պահպանության ու շահագործման պարտավորագիրը կազմվում է 3 օրինակից, որոնցից մեկը թողնվում է պատգամավորների տեղական խորհրդի գործկոմում, մյուսը վերջինիս կողմից ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչություն, իսկ 3-րդ օրինակը հանձնվում է ապագա սեփականատիրոջը:
4. Պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող տան բնակարանի օտարման դեպքում պարտավորագրի բոլոր պայմանները նշվում են օտարման պայմանագրերում: