ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«03» հունիսի 2025 թ. |
N 322-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 493-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 8-ի «Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին եզրակացություն կազմելու կարգը սահմանելու մասին» N 493-Ն հրամանի 1-ին կետով հաստատված Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ կետով.
«13. Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտը վերականգնելու դիմումը մերժելու մասին որոշումը կարող է տրամադրվել նաև էլեկտրոնային փաստաթղթի ձևաչափով: Էլեկտրոնային եղանակով տրամադրվող որոշումը հաստատվում է Գործակալության պետի էլեկտրոնային ստորագրությամբ և Գործակալության էլեկտրոնային կնիքով: Քաղաքացիական կացության ակտը վերականգնելու դիմումը մերժելու մասին որոշման իսկության ստուգումը հնարավոր է կատարել էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ գեներացվող 16 նիշանոց համարանիշի և արագ արձագանքման ծածկագրի միջոցով:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ս. ԳԱԼՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունիսի 2025 թվական:
