Գլխավոր տեղեկություն
Համար
N 38
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.03.2018-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

 13 օգոստոսի 2015 թվականի N 38

 

17. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ռազմավարությանը և ֆինանսավորման ծրագրին` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին ներկայացնել առաջարկություններ ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ռազմավարության և ֆինանսավորման ծրագրի իրականացման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 19

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թ.

օգոստոսի 13-ի նիստի N 38
արձանագրային որոշման

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(քաղվածքն ուժը կորցրել է 15.03.18 N 10)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.03.2018, N 10 17.03.2018, N 38
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան