ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1995 թվականի մարտի 27-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի 2 հոդվածի հիման վրա և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի Սահմանադրական հանձնաժողովի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծին (տեքստը 20 էջից կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման նպատակով 1995 թվականի հուլիսի 5-ին անցկացնել հանրաքվե, քվեարկության դնելով հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք ընդունել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:
3. Հանրաքվեի անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆախագահԻ |
Ա. ՍաՀաԿյան |
|
