ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«20» մարտի 2025 թ. |
N 36-Ն |
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջով՝
Հրամայում եմ`
1. Սահմանել՝ թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար՝
3/20/2025 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
Հավելված Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի մարտի 20-ի N 36-Ն հրամանի |
ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
1. Սույն հավելվածով սահմանվում են թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշները:
2. Թանգարանի գիտահետազոտական աշխատանքի գծով տնօրենի տեղակալի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝
1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան (ներառյալ՝ արվեստի առանձին բնագավառների մասնագիտություններ) կամ մշակութաբան կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ «Թանգարանագիտություն (թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն)» մասնագիտությամբ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ.
2) կառավարման ոլորտի կամ մշակութային կամ գիտական կազմակերպության կամ որևէ թանգարանի (պատկերասրահի, պատմամշակութային արգելոցի, արգելոց-թանգարանի, թանգարան-ինստիտուտի) ստորաբաժանման ղեկավարի առնվազն երեք տարվա կամ տվյալ բնագավառի առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.
3) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Արխիվային գործի մասին» օրենքների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին», «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին», «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների իմացություն.
4) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).
5) տիրապետում է թանգարանային հավաքածուների պահպանման և հաշվառման, գիտահետազոտական, հանրահռչակման, ցուցադրության, վերականգնման և հրատարակչական աշխատանքների, ինչպես նաև թանգարանային աշխատանքի գիտական կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությանը.
6) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):
3. Թանգարանի մասնաճյուղերի գծով տեղակալի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝
1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան (ներառյալ՝ արվեստի առանձին բնագավառների մասնագիտություններ) կամ մշակութաբան կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ կառավարման, գործարար վարչարարության, տնտեսագիտության, շուկայագիտության, ռիսկերի կառավարման կամ դրանց հարակից բնագավառների մասնագիտությամբ կամ «Թանգարանագիտություն (թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն)» մասնագիտությամբ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ.
2) թանգարանում (պատկերասրահում, պատմամշակութային արգելոցում, արգելոց-թանգարանում, թանգարան-ինստիտուտում) առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.
3) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին» օրենքներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին», «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին», «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների իմացություն.
4) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).
5) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):
4. Թանգարանի գլխավոր ավանդապահի (ֆոնդապահի) մասնագիտական որակավորման չափանիշներն են՝
1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան (ներառյալ՝ արվեստի առանձին բնագավառների մասնագիտություններ) կամ մշակութաբան կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ «Թանգարանագիտություն (թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն)» մասնագիտությամբ կամ բարձրագույն կրթություն և թանգարանի կառավարման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ.
2) կառավարման ոլորտի կամ մշակութային կամ գիտական կազմակերպության կամ որևէ թանգարանի (պատկերասրահի, պատմամշակութային արգելոցի, արգելոց-թանգարանի, թանգարան-ինստիտուտի) աշխատանքային փորձ.
3) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին», «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին», «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների իմացություն.
4) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).
5) տիրապետում է՝
ա. թանգարանային առարկայի և հավաքածուի պահպանման, հաշվառման, վերականգնման, ամրակայման, անվտանգության ապահովման պայմանակարգերին (թանգարանային առարկայի և հավաքածուի ամբողջության ապահովման համար գիտականորեն հիմնավորված պահպանության հատուկ ռեժիմ), բոլոր տեսակի ռիսկերից պաշտպանման և վտանգների կանխարգելման պայմաններին,
բ. հավաքածուների պահոցների սարքավորումներին, անվտանգության տեխնիկային, հակահրդեհային, ջերմախոնավային պահպանության կանոններին և հրահանգներին,
գ. թանգարանային առարկայի և հավաքածուի ուսումնասիրմանը՝ թանգարանագիտության բնագավառում ընդունված տարբեր մեթոդների կիրառմամբ թանգարանային առարկաների և հավաքածուների բովանդակության բացահայտմանը, արձանագրմանը և համակարգմանը:
6) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ), կառավարչական անհրաժեշտ հմտությունների և ունակությունների:
5. Թանգարանի գիտնական քարտուղարի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝
1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան (ներառյալ՝ արվեստի առանձին բնագավառների մասնագիտություններ) կամ մշակութաբան կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ «Թանգարանագիտություն (թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն)» մասնագիտությամբ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ.
2) թանգարանի (պատկերասրահի, պատմամշակութային արգելոցի, արգելոց-թանգարանի, թանգարան-ինստիտուտի) ստորաբաժանման ղեկավարի առնվազն երկու տարվա կամ թանգարանի բնույթին համապատասխան գիտության տվյալ բնագավառի առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.
3) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին», «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին», «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասին» կոնվենցիաների իմացություն.
4) տիրապետում է թանգարանային գիտահետազոտական, հանրահռչակման, ցուցադրության, հրատարակչական աշխատանքների, ինչպես նաև թանգարանային աշխատանքի գիտական կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթին.
5) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):
6. Թանգարանի գիտահետազոտական բաժնի ղեկավարի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝
1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան (ներառյալ՝ արվեստի առանձին բնագավառների մասնագիտություններ) կամ մշակութաբան կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ «Թանգարանագիտություն (թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն)» մասնագիտությամբ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ.
2) թանգարանի (պատկերասրահի, պատմամշակութային արգելոցի, արգելոց-թանգարանի, թանգարան-ինստիտուտի) ստորաբաժանման ղեկավարի առնվազն մեկ տարվա կամ թանգարանի բնույթին համապատասխան գիտության տվյալ բնագավառի առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.
3) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին», «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին», «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների իմացություն.
4) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).
5) տիրապետում է թանգարանային գիտահետազոտական, հանրահռչակման, ցուցադրության, հրատարակչական աշխատանքների, թանգարանային աշխատանքի գիտական կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթին. ինչպես նաև թանգարանային աշխատանքի գիտական կազմակերպման վերաբերյալ գրականությանը.
6) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):
7. Թանգարանի ցուցահանդեսների կազմակերպման բաժնի ղեկավարի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝
1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան (ներառյալ՝ արվեստի առանձին բնագավառների մասնագիտություններ) կամ մշակութաբան կամ դիզայներ կամ ճարտարապետ-դիզայներ կամ նկարիչ կամ քանդակագործ կամ արվեստի բնագավառի որևէ ճյուղի մասնագիտական կրթություն ունեցող կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ «Թանգարանագիտություն (թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն)» մասնագիտությամբ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ.
2) թանգարանի (պատկերասրահի, պատմամշակութային արգելոցի, արգելոց-թանգարանի, թանգարան-ինստիտուտի) ստորաբաժանման ղեկավարի առնվազն մեկ տարվա կամ թանգարանի բնույթին համապատասխան գիտության տվյալ բնագավառի առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.
3) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների իմացություն.
4) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).
5) տիրապետում է թանգարանային գիտահետազոտական, հանրահռչակման, ցուցադրության, հրատարակչական աշխատանքների, թանգարանային ցուցադրական աշխատանքի կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթին.
6) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):
8. Թանգարանի ցուցահանդեսների համադրողի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝
1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան (ներառյալ՝ արվեստի առանձին բնագավառների մասնագիտություններ) կամ մշակութաբան կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ «Թանգարանագիտություն (թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն)» մասնագիտությամբ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ.
2) թանգարանի (պատկերասրահի, պատմամշակութային արգելոցի, արգելոց-թանգարանի, թանգարան-ինստիտուտի) ստորաբաժանման ղեկավարի առնվազն երկու տարվա կամ թանգարանի բնույթին համապատասխան գիտության տվյալ բնագավառի առնվազն չորս տարվա մասնագիտական կամ թանգարանի ցուցահանդեսների համակարգողի աշխատանքային փորձ.
3) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների, ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսի» (վարքագծի կանոնագիրք) իմացություն.
4) տիրապետում է թանգարանային գիտահետազոտական, հանրահռչակման, ցուցադրության, հրատարակչական աշխատանքների, թանգարանային ցուցադրական աշխատանքի կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթին.
5) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):
9. Թանգարանի ցուցահանդեսների գլխավոր ինժեներ-մոնտաժողի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝
1) բարձրագույն կրթություն՝ տեխնիկական բնույթի գիտության ճյուղին համապատասխան` ինժեներ կամ տեխնիկ, կամ ճարտարապետ կամ դիզայներ մասնագիտությամբ.
2) թանգարանի (պատկերասրահի, պատմամշակութային արգելոցի, արգելոց-թանգարանի, թանգարան-ինստիտուտի) առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.
3) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).
4) տիրապետում է թանգարանային գիտահետազոտական, հանրահռչակման, թանգարանային ցուցադրական աշխատանքի կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթին, թանգարանային առարկայի հետ աշխատելու վարվելաձևին.
5) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):
10. Թանգարանի ցուցահանդեսների մոնտաժման մասնագետի որակավորման չափանիշներն են՝
1) բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն.
2) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).
3) տիրապետում է թանգարանային ցուցադրական աշխատանքի կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթին և թանգարանային առարկայի հետ վարվելաձևին:
11. Թանգարանի ցուցահանդեսների լուսային մոնտաժման մասնագետի որակավորման չափանիշներն են՝
1) բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ տեխնիկական բնույթի գիտության ճյուղին համապատասխան` ինժեներ կամ տեխնիկ կամ էլեկտրիկ.
2) թանգարանի (պատկերասրահի, պատմամշակութային արգելոցի, արգելոց-թանգարանի, թանգարան-ինստիտուտի) համապատասխան ստորաբաժանման առնվազն մեկ տարվա կամ երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.
3) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).
4) տիրապետում է թանգարանային ցուցադրական աշխատանքի կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթին:
12. Թանգարանային առարկաների շրջանակավորման մասնագետի որակավորման չափանիշներն են՝
1) բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն.
2) թանգարանի (պատկերասրահի, պատմամշակութային արգելոցի, արգելոց-թանգարանի, թանգարան-ինստիտուտի) համապատասխան ստորաբաժանման առնվազն մեկ տարվա, առավելագույնը՝ երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.
3) տիրապետում է թանգարանների վերաբերյալ կառավարության և լիազորված պետական մարմնի որոշումներին, հրամաններին, ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).
4) տիրապետում է թանգարանային ցուցադրական աշխատանքի կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթին, թանգարանային առարկայի հետ վարվելաձևին:
13. Թանգարանի կրթական ծրագրերի բաժնի ղեկավարի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝
1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան (ներառյալ՝ արվեստի առանձին բնագավառների մասնագիտություններ) կամ մշակութաբան կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ «Թանգարանագիտություն (թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն)» մասնագիտությամբ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ.
2) թանգարանում (պատկերասրահում, պատմամշակութային արգելոցում, արգելոց-թանգարանում, թանգարան-ինստիտուտում) առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.
3) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների իմացություն.
4) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).
5) տիրապետում է թանգարանային կրթական ծրագրերի կազմակերպման մեթոդներին.
6) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):
14. Թանգարանի կրթական ծրագրերի պատասխանատուի/վարողի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝
1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան (ներառյալ՝ արվեստի առանձին բնագավառների մասնագիտություններ) կամ մշակութաբան կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ հոգեբան կամ մանկավարժ կամ նշված մասնագիտությունների ուսուցիչ կամ «Թանգարանագիտություն (թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն)» մասնագիտությամբ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ.
2) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք), ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների իմացություն.
3) ունի թանգարանային կրթական ծրագրերի կազմակերպման և վարման հմտություն.
4) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):
15. Թանգարանի մասնաճյուղի ղեկավարի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝
1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան կամ մշակութաբան կամ արվեստի բնագավառի որևէ մասնագիտական որակավորմամբ կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ «Թանգարանագիտություն (թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն)» մասնագիտությամբ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ.
2) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին», «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին», «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների իմացություն, տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).
3) թանգարանում (պատկերասրահում, պատմամշակութային արգելոցում, արգելոց-թանգարանում, թանգարան-ինստիտուտում) առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.
4) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):
16. Թանգարանային հավաքածուի հաշվառման ենթաբաժնի ղեկավարի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝
1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան (ներառյալ՝ արվեստի առանձին բնագավառների մասնագիտություններ) կամ մշակութաբան կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ «Թանգարանագիտություն (թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն)» մասնագիտությամբ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ.
2) թանգարանում (պատկերասրահում, պատմամշակութային արգելոցում, արգելոց-թանգարանում, թանգարան-ինստիտուտում) առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.
3) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին», «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին», «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների, ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսի» (վարքագծի կանոնագիրք) իմացություն.
4) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):
17. Թանգարանային հավաքածուի պահպանության ենթաբաժնի ղեկավարի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝
1) բարձրագույն կրթություն և թանգարանի (պատկերասրահի, պատմամշակութային արգելոցի, արգելոց-թանգարանի, թանգարան-ինստիտուտի) հավաքածուի ավանդապահոցում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ.
2) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին», «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին», «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների, ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսի» (վարքագծի կանոնագիրք իմացություն.
3) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):
18. Թանգարանի հավաքածուի ավանդապահի/ֆոնդապահի մասնագիտական որակավորման չափանշներն են՝
1) բարձրագույն կրթություն.
2) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք):
19. Թանգարանի գիտական հետազոտողի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝
1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան կամ մշակութաբան կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ արխիվագետ կամ «Թանգարանագիտություն (թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն)» մասնագիտությամբ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ.
2) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին», «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին», «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների, ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսի» (վարքագծի կանոնագիրք) իմացություն:
20. Թանգարանի ցուցադրության էքսկուրսավարի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝
1) բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթի գիտության ճյուղին համապատասխան` պատմաբան կամ արվեստաբան (ներառյալ՝ արվեստի առանձին բնագավառների մասնագիտություններ) կամ մշակութաբան կամ զբոսաշրջություն կամ սերվիս կամ գրականագետ կամ լեզվաբան կամ սոցիոլոգ կամ իրավաբան կամ ճարտարապետ կամ «Թանգարանագիտություն (թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն)» մասնագիտությամբ, բնագիտական կամ երկրաբանական թանգարանների դեպքում՝ կենսաբան կամ երկրաբան մասնագիտությամբ, երաժշտական թանգարանների դեպքում՝ երաժշտագետ կամ երաժիշտ մասնագիտությամբ.
2) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).
3) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):
21. Թանգարանի վերականգնման արհեստանոցի/լաբորատորիայի ղեկավարի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝
1) բարձրագույն կրթություն` հումանիտար կամ տեխնիկական, վերականգնողի աշխատանքի առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ, կամ միջին մասնագիտական կրթություն և վերականգնողի աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձ.
2) բնագավառը կարգավորող իրավական ակտերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Թանգարանների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին», «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին», «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների, ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսի» (վարքագծի կանոնագիրք) իմացություն.
3) իր լիազորությունների հետ կապված` տիրապետում է թանգարանային ցուցանմուշների պատրաստման տեխնոլոգիային, դրանց ֆիզիկական և ֆիզիոքիմիական հատկություններին, վերականգնման աշխատանքների մեթոդներին, վերականգնման աշխատանքներում օգտագործվող սարքավորումներին և նյութերին, անվտանգության տեխնիկայի և արտադրական հիգիենայի կանոններին.
4) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):
22. Թանգարանային առարկաների և հավաքածուի բարձրագույն կարգի վերականգնողի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝
1) միջին մասնագիտական կրթություն «վերականգնման գործ» մասնագիտությամբ կամ թանգարանի հավաքածուի գիտական բովանդակությանը համապատասխան բարձրագույն կրթություն հետևյալ նախընտրելի մասնագիտություններով՝ պատմություն, արվեստաբանություն (մասնավորապես՝ նկարչություն, քանդակագործություն, երաժշտարվեստ և այլն) կամ ճարտարապետություն կամ ճարտարագետ կամ երկրաբանություն կամ կենսաբանություն կամ կենսաքիմիա կամ քիմիա և վերականգնողի առնվազն տասնհինգ տարվա աշխատանքային փորձ.
2) իր լիազորությունների հետ կապված` տիրապետում է թանգարանային ցուցանմուշների պատրաստման տեխնոլոգիային (կերպարվեստի կատարողական տեխնիկային), դրանց ֆիզիկական և ֆիզիոքիմիական հատկություններին, տեխնոլոգիային և ոճային առանձնահատկություններին, արվեստի ստեղծագործությունների հետազոտությունների և վերականգնման աշխատանքներին, նյութերի ժամանակագրման և որոշման սկզբունքներին, նյութերի ծերացման, ցուցանմուշների քայքայումն առաջացնող պատճառներին, վերականգնման աշխատանքների բնագավառում գիտության և տեխնիկայի նվաճումներին, վերականգնման աշխատանքների մեթոդներին, ծանոթ է վերականգնման աշխատանքներում օգտագործվող սարքավորումներին և նյութերին, անվտանգության տեխնիկայի և արտադրական հիգիենայի կանոններին:
3) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք).
4) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):
23. Թանգարանային առարկաների և հավաքածուի առաջին կարգի վերականգնողի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝
1) միջին մասնագիտական կրթություն «վերականգնման գործ» մասնագիտությամբ կամ թանգարանի հավաքածուի գիտական բովանդակությանը համապատասխան բարձրագույն կրթություն հետևյալ նախընտրելի մասնագիտություններով՝ պատմություն, արվեստաբանություն (մասնավորապես՝ նկարչություն, քանդակագործություն, երաժշտարվեստ և այլն) կամ ճարտարապետություն կամ ճարտարագետ կամ երկրաբանություն կամ կենսաբանություն կամ կենսաքիմիա կամ քիմիա և վերականգնողի առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ: Մասնագիտական կրթության բացակայության դեպքում` առնվազն յոթ տարվա վերականգնողի աշխատանքային փորձ.
2) իր լիազորությունների հետ կապված` տիրապետում է թանգարանային ցուցանմուշների պատրաստման տեխնոլոգիային (կերպարվեստի կատարողական տեխնիկային), դրանց ֆիզիկական և ֆիզիոքիմիական հատկություններին, տեխնոլոգիային և ոճային առանձնահատկություններին, արվեստի ստեղծագործությունների հետազոտությունների և վերականգնման աշխատանքներին, նյութերի ժամանակագրման և որոշման սկզբունքներին, նյութերի ծերացման, ցուցանմուշների քայքայումն առաջացնող պատճառներին, վերականգնման աշխատանքների բնագավառում գիտության և տեխնիկայի նվաճումներին, վերականգնման աշխատանքների մեթոդներին, ծանոթ է վերականգնման աշխատանքներում օգտագործվող սարքավորումներին և նյութերին, անվտանգության տեխնիկայի և արտադրական հիգիենայի կանոններին:
24. Թանգարանային առարկաների և հավաքածուի երկրորդ կարգի վերականգնողի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝
1) միջին մասնագիտական կրթություն «վերականգնման գործ» մասնագիտությամբ կամ թանգարանի հավաքածուի գիտական բովանդակությանը համապատասխան բարձրագույն կրթություն հետևյալ նախընտրելի մասնագիտություններով՝ պատմություն, արվեստաբանություն (մասնավորապես՝ նկարչություն, քանդակագործություն, երաժշտարվեստ և այլն) կամ ճարտարապետություն կամ ճարտարագետ կամ երկրաբանություն կամ կենսաբանություն կամ կենսաքիմիա կամ քիմիա և վերականգնողի առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ: Մասնագիտական կրթության բացակայության դեպքում` առնվազն հինգ տարվա վերականգնողի աշխատանքային փորձ.
2) իր լիազորությունների հետ կապված` տիրապետում է վերականգնման տեխնիկային և տեխնոլոգիային, վերականգնման գործընթացում օգտագործվող նյութերի հատկություններին և դրանց նկատմամբ ներկայացվող պահանջներին, նյութերի քայքայման բնույթը և պատճառները որոշող լաբորատոր հետազոտությունների հիմնական տեսակներին, ցուցանմուշների փչացման պատճառներին ու տեսակներին, վերականգնման աշխատանքների բնագավառում գիտության և տեխնիկայի նվաճումներին, վերականգնման աշխատանքների մեթոդներին, ծանոթ է վերականգնման աշխատանքներում օգտագործվող սարքավորումներին և նյութերին, անվտանգության տեխնիկայի և արտադրական հիգիենայի կանոններին:
25. Թանգարանային առարկաների և հավաքածուի երրորդ կարգի վերականգնողի մասնագիտական որակավորման չափանիշներն են՝
1) միջին մասնագիտական կրթություն «վերականգնման գործ» մասնագիտությամբ կամ թանգարանի հավաքածուի գիտական բովանդակությանը համապատասխան բարձրագույն կրթություն հետևյալ նախընտրելի մասնագիտություններով՝ պատմություն, արվեստաբանություն (մասնավորապես՝ նկարչություն, քանդակագործություն, երաժշտարվեստ և այլն) կամ ճարտարապետություն կամ ճարտարագետ կամ երկրաբանություն կամ կենսաբանություն կամ կենսաքիմիա կամ քիմիա և վերականգնողի առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ: Մասնագիտական կրթության բացակայության դեպքում` առնվազն երեք տարվա վերականգնողի աշխատանքային փորձ.
2) իր լիազորությունների հետ կապված` տիրապետում է վերականգնման տեխնիկային և տեխնոլոգիային, վերականգնման գործընթացում օգտագործվող հիմնական նյութերի հատկություններին և դրանց նկատմամբ ներկայացվող պահանջներին, նյութերի քայքայման բնույթին և պատճառներին, վերականգնման փաստաթղթերի վարման կարգին, վերականգնման աշխատանքների ֆոտովավերացման (ֆոտոֆիկացիայի) ձևերին ու տեսակներին, վերականգնման ժամանակ օգտագործվող նյութերի թունավորության աստիճանին, դրանց հետ աշխատելու նախազգուշական միջոցներին, ջերմախոնավային ռեժիմը չափելու սարքերին, անվտանգության տեխնիկայի և արտադրական հիգիենայի կանոններին:
26. Թանգարանային ցուցանմուշների հսկիչի (ցուցանմուշների պահապան, դիտող, ծառայող) մասնագիտական որակավորման չափանիշները՝
1) միջնակարգ կրթություն.
2) իր լիազորությունների հետ կապված` տիրապետում է թանգարանային առարկաների պահպանության, անվտանգության տեխնիկային և հակահրդեհային պահպանության կանոններին, արտակարգ իրավիճակներում այցելուների տարհանման կանոնակարգին:
3) տիրապետում է ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսին» (վարքագծի կանոնագիրք):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2025 թվական:
