ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«28» փետրվարի 2025 թ. |
N 06-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի «ՀՀՇՆ 31-04.01-2024 «Արտադրական և հասարակական նշանակության շենքերի ու շինությունների սանիտարապաշտպանական գոտիներ և սանիտարական դասակարգում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 06-Ն հրամանի հավելվածի.
1) 6-րդ կետի 8-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» բառերը փոխարինել «Հանրային առողջապահության մասին» բառերով,
2) 42-րդ կետում «առողջապահության ոլորտի լիազորված պետական մարմնի» բառերը փոխարինել «հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության դրական» բառերով,
3) 55-րդ կետում «առողջապահության ոլորտի պետական լիազորված մարմնի գրավոր եզրակացության» բառերը փոխարինել «հանրային առողջապահական փորձաքննության եզրակացության» բառերով,
4) 83-րդ կետը «նախագծային լուծումները պետք է» բառերից հետո լրացնել «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության, հանրային առողջապահական փորձաքննության շրջանակներում» բառերով,
5) 91-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«91. Գոյություն ունեցող քաղաքաշինական (կառուցապատված) միջավայրում (սանիտարապաշտպանական գոտու չափերի ապահովման անհնարինության դեպքում) V վտանգավորության դասին պատկանող փոքր և միջին (10-250 աշխատատեղով) կազմակերպությունների օբյեկտներ տեղադրելիս անհրաժեշտ է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության, հանրային առողջապահական փորձաքննության եզրակացությունների շրջանակներում սպասվող մթնոլորտային օդի աղտոտվածության (այդ թվում գարշահոտության բացառման) ու օդի վրա ֆիզիկական ներգործության (աղմուկ, թրթռում, էլեկտրամագնիսական ճառագայթում) հաշվարկներով հիմնավորել նմանատիպ օբյեկտների տեղադրումը։ Բնակելի կառուցապատման սահմանին կատարված հաշվարկների և մթնոլորտային օդի աղտոտիչների համար սահմանված հիգիենիկ նորմատիվների ու բնակավայրերի մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ներգործության մակարդակների համապատասխանության հաստատման դեպքում սանիտարապաշտպանական գոտու հիմնավորման նախագիծ չի մշակվում, դաշտային ուսումնասիրություններ և մթնոլորտային օդի չափումներ չեն իրականացվում։»,
6) 96-րդ կետի 2-րդ ենթակետում «առողջապահության ոլորտի պետական լիազորված մարմնի եզրակացությունը (համաձայնությունը)» բառերը փոխարինել «հանրային առողջապահական փորձաքննության եզրակացությունը» բառերով,
7) 97-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) սանիտարապաշտպանական գոտու նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության, հանրային առողջապահական փորձաքննության եզրակացությունները։»,
8) 98-րդ կետում «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և առողջապահության ոլորտի պետական լիազորված մարմնի եզրակացության (կամ կարծիքի)» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության պետական փորձաքննական, հանրային առողջապահական փորձաքննության եզրակացությունների» բառերով,
9) 99-րդ կետում «առավելագույնը մինչև 10%» բառերը հանել,
10) 99-րդ կետի 6-րդ ենթակետում «քաղաքաշինության, առողջապահության ու շրջակա միջավայրի ոլորտների պետական լիազորված մարմինների համաձայնեցումների առկայությամբ» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության պետական փորձաքննական, հանրային առողջապահական փորձաքննության դրական եզրակացությունների առկայությամբ» բառերով,
11) 100-րդ կետում «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման՝ փորձաքննական եզրակացության և դրանում ներառվող առողջապահության ոլորտի պետական լիազորված մարմնի եզրակացության կամ կարծիքի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության պետական փորձաքննական, հանրային առողջապահական փորձաքննության դրական եզրակացությունների» բառերով,
12) 124-րդ կետի 5-րդ ենթակետի «ժը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժը. հացի գործարաններ (բացառությամբ՝ շենքերում ներկառուցված, ներկառուցված-կցակառուցված, կցակառուցված տարածքներում հացի և հրուշակեղենի արտադրություն ու վաճառք իրականացնող կազմակերպությունների,)»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
28.02.2025 |
Ե. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մարտի 2025 թվական:
