ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Վավերացնել 1992 թվականի հուլիսի 6-ին Մոսկվա քաղաքում կատարված «Անկախ Պետությունների Համագործակցության դատարանի կարգավիճակի մասին» համաձայնագիրը:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, որ հետագայում կոչվում են մասնակից պետություններ,
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տնտեսական կազմակերպությունների միջև հաշվարկների բարելավման ապահովման միջոցառումների մասին Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների 1992 թվականի մայիսի 15-ին կնքած Համաձայնագրի 5 հոդվածին համապատասխան կազմավորված` Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանի կարգավիճակի սահմանման նպատակով, համաձայնվեցին ներքոհիշյալի մասին:
Հ
ՈԴՎԱԾ 1
Հաստատել Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանի` առաջարկվող կանոնադրությունը որպես սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մաս:
Հ
ՈԴՎԱԾ 2
Սահմանել Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանի կազմում մասնակից պետությունների կողմից ընտրվող (նշանակվող) դատավորների թվի քվորում` երկուական մարդ:
Հ
ՈԴՎԱԾ 3
Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանի ֆինանսավորումը մասնակից պետությունների կողմից իրականացվում է համահավասար բաժնեմասերով` ռուբլու համարժեքով: Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանի գտնվելու վայրը Մինսկ քաղաքն է:
Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանի պահպանման ծախսերը և նրա ապարատի թվաքանակը հաստատվում են պետությունների ղեկավարների Խորհրդի կողմից` Համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների առաջարկությամբ բարձրագույն տնտեսական, արբիտրաժային դատարանների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հ
ՈԴՎԱԾ 4
Սույն Համաձայնագիրը ստորագրելու համար բաց է այլ պետությունների առջև: Այն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն մասնակից պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է նման համաձայնագրերի վավերացում` նրանց կողմից ավանդապահ (պոզիտար) պետության վավերագրերը հանձնելու օրվանից:
Կատարվել է Մոսկվա քաղաքում 1992 թվականի հուլիսի 6-ին մեկ իսկական օրինակով, ռուսերեն լեզվով: Իսկական օրինակը պահվում է Բելոռուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի դրա հաստատված պատճենը:
|
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
1. Անկախ Պետությունների Համագործակցության տնտեսական դատարանը (այսուհետև` տնտեսական դատարան) ստեղծվում է տնտեսական հարաբերություններից բխող վեճերի լուծման ուղիով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համաձայնագրերի և դրանց վրա հիմնված տնտեսական պարտավորությունների պայմանագրերի միատեսակ կիրառման ապահովման նպատակով:
2. Տնտեսական դատարանի կազմակերպումը, գործունեության կարգը, իրավասությունը որոշվում են միջպետական համաձայնագրերով և սույն կանոնադրությամբ: Վեճերի լուծման ընթացակարգը սահմանվում է Համագործակցության տնտեսական դատարանի պլենումի կողմից սահմանված աշխատակարգով:
3. Տնտեսական դատարանի տնօրինությանն է վերաբերում այնպիսի միջպետական վեճերի լուծումը, որոնք
առաջանում են պետությունների ղեկավարների Խորհրդի, Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի (այսուհետև` Համագործակցության ակտեր) և նրա մյուս ինստիտուտների համաձայնագրերով, որոշումներով նախատեսված տնտեսական պարտավորությունները կատարելիս.
վերաբերում են Համագործակցության մասնակից պետությունների նորմատիվ և այլ ակտերի համապատասխանությանը, որ ընդունված են տնտեսական հարցերի շուրջ, Համագործակցության համաձայնագրերով և այլ ակտերով.
Համագործակցության մասնակից պետությունների համաձայնագրերով կարող են տնտեսական դատարանի տնօրինությանը դասվել այլ վեճեր, որոնք կապված են համաձայնագրերի և դրանց հիման վրա Համագործակցության կողմից ընդունված այլ ակտերի կատարման հետ:
Տնտեսական դատարանի կողմից վեճերը քննության են առնվում շահագրգիռ պետությունների դիմումով ի դեմս դրանց լիազորված մարմինների, Համագործակցության ինստիտուտների:
Տնտեսական դատարանը չի կարող հրաժարվել վեճը լուծելուց` իրավունքի նորմայի բացակայության կամ իրավունքի կիրառմանը ենթակա նորմայի անպարզության պատճառով:
4. Վեճի քննության արդյունքներով տնտեսական դատարանը ընդունում է որոշում, որում արձանագրվում է մասնակից պետության կողմից համաձայնագրերի, Համագործակցության և նրա ինստիտուտների այլ ակտերի խախտման փաստը (կամ խախտման բացակայությունը) և նշում է այն միջոցները, որոնք առաջարկվում են ընդունելու համապատասխան պետության խախտումը և դրա հետևանքները վերացնելու նպատակով: Պետությունը, որի վերաբերմամբ ընդունված է դատարանի որոշումը, ապահովում է դրա կատարումը:
Դատարանի որոշումը պետք է համապատասխանի Անկախ Պետությունների Համագործակցության համաձայնագրերի և այլ ակտերի դրույթներին, ինչպես նաև կիրառվող նորմատիվային ակտերին:
5. Տնտեսական դատարանը իրականացնում է
Համագործակցության և նրա ինստիտուտների համաձայնագրերի, մյուս ակտերի դրույթների,
նախկին ԽՍՀ Միության օրենսդրության ակտերի մեկնաբանությունը` դրանց փոխհամաձայնեցված կիրառման ժամանակաշրջանում, այդ թվում ակտերի կիրառման թույլատրելիության մասին, որպես Համագործակցության համաձայնագրերին և դրանց հիման վրա ընդունված այլ ակտերին չհակասող ակտեր:
Մեկնաբանությունը իրականացվում է կոնկրետ գործերի վերաբերյալ որոշումներ ընդունելիս, ինչպես նաև պետությունների իշխանության և կառավարման բարձրագույն մարմինների, Համագործակցության ինստիտուտների, այն բարձրագույն տնտեսական, արբիտրաժային դատարանների և այլ բարձրագույն մարմինների հարցապնդմամբ, որոնք լուծում են տնտեսական վեճերը պետություններում:
6. Տնտեսական դատարանը, կազմավորվում է յուրաքանչյուր մասնակից պետության կողմից առանձնացվող հավասար թվով դատավորներից:
7. Տնտեսական դատարանի դատավորները ընտրվում են (նշանակվում են) Համագործակցության մասնակից պետությունների բարձրագույն տնտեսական, արբիտրաժային դատարանների դատավորների ընտրության (նշանակման) համար մասնակից պետություններում սահմանված կարգով, 10 տարի ժամկետով, խիստ պրոֆեսիոնալ հիման վրա տնտեսական, արբիտրաժային դատարանների դատավորների և այնպիսի այլ անձանց թվից, որոնք հանդիսանում են տնտեսական իրավահարաբերությունների բնագավառից բարձր որակավորման մասնագետներ, ունեն բարձրագույն իրավաբանական կրթություն:
Տնտեսական դատարանի նախագահը և նրա տեղակալները ընտրվում են այդ դատարանի դատավորների կողմից ձայների մեծամասնությամբ և հաստատվում են Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի կողմից` 5 տարի ժամկետով:
Տնտեսական դատարանի նախագահը, նրա տեղակալները և դատավորները չեն կարող վաղաժամկետ հետ կանչվել կամ պաշտոնից հեռացվել ցանկացած այլ միջոցով, բացառությամբ նրանց ընտրած (նշանակած) մարմնի հետկանչ պաշտոնեական դիրքը չարաշահելու, հանցանք կատարելու, հիվանդության դեպքում:
Տնտեսական դատարանի դատավորների վրա (նրանց լիազորությունների ժամկետը լրանալիս, պաշտոնաթող լինելու, այդ թվում հիվանդության պատճառով) տարածվում են մասնակից պետությունների օրենսդրությամբ այդ պետություններում դատավորների համար նախատեսված երաշխիքները:
8. Տնտեսական դատարանի դատավորներն անկախ են և անձեռնմխելի, չեն ընկնում նրանց գտնվելու վայրի պետության ենթակայության տակ, նրանք չեն կարող դատական և վարչական պատասխանատվության ենթարկվել դատական կարգով, ձերբակալվել, բերման ենթարկվել առանց տնտեսական դատարանի համաձայնության:
Տնտեսական դատարանի նախագահը, նրա տեղակալները և դատավորները չեն կարող ներկայացնել որևէ պետական կամ միջպետական մարմինների և կազմակերպությունների, առևտրական կառուցվածքների, քաղաքական կուսակցությունների և շարժումների, ինչպես նաև տարածքների, ազգերի, ազգությունների, սոցիալական և կրոնական խմբերի և առանձին մարդկանց շահեր: Նրանք իրավասու չեն զբաղվելու եկամուտ ստանալու հետ կապված որևէ գործունեությամբ, բացի գիտական և մանկավարժական աշխատանքից:
9. Տնտեսական դատարանը իրավունք ունի գործերի քննության համար նյութեր պահանջելու մասնակից պետությունների մարմիններից, տնտեսավարման սուբյեկտներից և պաշտոնատար անձանցից: Տնտեսական դատարանի` նրա իրավասության սահմաններում ներկայացրած պահանջները պարտադիր են բավարարման:
10. Տնտեսական դատարանի բարձրագույն կոլեգիալ մարմինը Պլենումն է:
Պլենումը կազմված է տնտեսական դատարանի նախագահից, նրա տեղակալներից և այդ դատարանի դատավորներից, ինչպես նաև մասնակից պետություններում տնտեսական վեճերը լուծող բարձրագույն տնտեսական, արբիտրաժային դատարանների և բարձրագույն այլ պետական մարմինների նախագահներից:
Պլենումը`
քննության է առնում տնտեսական դատարանի որոշումների առթիվ բերած բողոքները` աշխատակարգով սահմանված կարգով: Պլենումը իր նիստերը գումարում է ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ: Պլենումի որոշումները ընդունվում են Պլենումի մասնակիցների մեծամասնությամբ և համարվում են վերջնական:
Ընդունում է հանձնարարականներ` պետական վեճերը լուծելիս ապահովելու համաձայնագրերի, Համագործակցության և նրա ինստիտուտների մյուս ակտերի կիրառման միատեսակ պրակտիկա:
Մշակում և մասնակից պետությունների, Համագործակցության ինստիտուտների քննարկմանն է ներկայացնում առաջարկություններ մասնակից պետությունների օրենսդրության մեջ հակասությունները վերացնելու ուղղությամբ:
11. Տնտեսական դատարանում դատավարությունը տարվում է Համագործակցության մեջ ընդունված միջպետական հաղորդակցման լեզվով:
12. Տնտեսական դատարան ներկայացված դիմումի համար տուրք չի գանձվում: Դատարանական ծախսերը, որ որոշվում են դատարանի կողմից, դրվում են խախտում թույլ տվող ճանաչված կողմի կամ անհիմն վեճ հարուցած կողմի վրա:
13. Տնտեսական դատարանի ապարատի թվաքանակը, նրա պահպանման և դատավորների աշխատանքի վարձատրության պայմանների համար հատկացվող միջոցների չափը որոշվում են Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի կողմից:
14. Տնտեսական դատարանի նախագահը կազմակերպում է դատարանի ապարատի աշխատանքը, հաստատում է նրա կառուցվածքը և հաստիքները, պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում ապարատի աշխատողներին, որոշում է նրանց աշխատանքի վարձատրության պայմանները, իր իրավասության սահմաններում իրականացնում է այլ լիազորություններ:
Տնտեսական դատարանի ֆինանսավորումը, կենցաղային և այլ կարգի ապահովումը իրականացվում են մասնակից պետությունների համաձայնեցված որոշմամբ հատկացված միջոցների հաշվին: Տնտեսական դատարանի գտնվելու վայրում դատավորներին բնակտարածությամբ ապահովումը իրականացվում է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատողների համար սահմանված կարգով:
15. Տնտեսական դատարանը իրավաբանական անձ է, ունի կնիք` իր անվանումով:
16. Տնտեսական դատարանի վճիռները և նրա պլենումի որոշումները ենթակա են պարտադիր հրապարակման` Համագործակցության հրատարակություններում և մասնակից պետությունների զանգվածային լրատվության միջոցներում:
6 հուլիսի 1992 թվական