ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«25» փետրվարի 2025 թ. |
N 09-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1․1-ին մասի 36-րդ կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության համակարգի փորձարկումների իրականացման կարգը»՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
Նախարար`
2/25/2025 |
Դ․ ԽՈՒԴԱԹՅԱՆ |
Հավելված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի փետրվարի 25-ի N 09-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության համակարգի փորձարկումների իրականացման կարգը» (այսուհետ՝ Կարգ) մշակվել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի 36-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի (այսուհետ՝ Ազգային ծրագիր) 29-րդ կետի համաձայն:
2. Կարգի մշակումը և ընդունումը նպատակ ունի կանոնակարգել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության համակարգի փորձարկումների (այսուհետ՝ փորձարկում) իրականացման աշխատանքները՝ համաձայն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ավիացիոն անվտանգություն, միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» N 17 Հավելվածի ստանդարտների, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) Դոկ․ 8973 փաստաթղթի հրահանգչական նյութերի և Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության (ԵԿԱԿ) Դոկ.30 փաստաթղթի 2-րդ մասով առաջարկվող գործելաձևերի։
3․ Փորձարկումներն իրականացվում են Ազգային ծրագրի դրույթների կիրառման ընթացքի, ավիացիոն անվտանգության միջոցառումների որակի ուսումնասիրման և անվտանգությանը սպառնացող իրական վտանգներին դիմակայելու դրանց արդյունավետությունը գնահատելու նպատակով։
4․ Փորձարկումների հիմնական խնդիրն է պարզել օդանավեր և օդանավակայաններ շահագործողների, ավիացիոն այլ կազմակերպությունների (այսուհետ՝ փորձարկվող ընկերություն) և նրանց անձնակազմերի կողմից ավիացիոն անվտանգության ընթացակարգերի արդյունավետ ապահովումը, ավիացիոն անվտանգության ստանդարտների և սահմանված ընթացակարգերի հետ անհամապատասխանությունները, անօրինական միջամտության գործողություններին կամ միջադեպերին դիմակայելու ավիացիոն անվտանգության համակարգի գործունակությունը և կենսունակությունը։
5․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության համակարգի փորձարկումների անցկացման նպատակով քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմինը կազմում է փորձարկումների անցկացման տարեկան պլան՝ համաձայն սույն Կարգի Ձև 4-ի ձևաչափի, որը գաղտնի բնույթ է կրում և հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից։ Փորձարկումների վերաբերյալ փաստաթղթերի շրջանառությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ» N 626-կգ որոշմամբ հաստատված հրահանգով սահմանված փաստաթղթաշրջանառության պահանջներին համապատասխան:
6․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության համակարգի փորձարկումների համար պատասխանատու իրավասու անձ է հանդիսանում քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման ղեկավարը, ով կազմակերպում և ղեկավարում է բոլոր փորձարկումները։
7. Լիազոր մարմնի կողմից փորձարկումներն իրականացվում են ավիացիոն անվտանգության ստորաբաժանման տեսուչ հանդիսացող աշխատողների միջոցով և փորձարկումների իրականացման համար անհրաժեշտ համապատասխան առարկաների (փորձանմուշների) կիրառմամբ կամ առանց դրանց։
8․ Քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման ղեկավարը, հաշվի առնելով ավիացիոն համակարգի ընկերությունների գործունեության ծավալները և ռիսկերի գնահատման արդյունքները, սահմանում է փորձարկումների իրականացման ոլորտների առաջնահերթությունները, դրանց հաճախականությունը, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ ձեռնարկում փորձարկումների համար պահանջվող միջոցների և ռեսուրսների ապահովման համար։
9․ Փորձարկումների անցկացման տարեկան պլանում նշված պարտադիր ոլորտներից յուրաքանչյուրը ենթակա է առնվազն տարեկան մեկ անգամ փորձարկման։ Մեկ փորձարկումը բաղկացած է սույն Կարգի աղյուսակ 2-ում նշված փորձարկումների թվաքանակից։
10․ Փորձարկումների թվաքանակը և դրանց բարդությունը որոշելիս լիազոր մարմինը հաշվի է առնում այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են նախկին փորձարկումների, փորձարկվող կամակերպությունների ներքին որակի ստուգման աշխատանքների, լիազոր մարմնի կողմից ավիացիոն անվտանգության ոլորտում իրականացվող տեսչական ստուգումների և աուդիտների արդյունքները։
2․ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՈԼՈՐՏՆԵՐԸ
11․Փորձարկումները հանդիսանում են հայտարարված (ոչ գաղտնի) կամ չհայտարարված (գաղտնի)։
12․ Փորձարկումները կարող են իրականացվել նաև Լիազոր մարմնի կողմից իրականացվող տեսչական գործառույթների ընթացքում։
13․ Ավիացիոն անվտանգության համակարգի գաղտնի փորձարկումը իրենից ներկայացնում է գործող ավիացիոն անվտանգության միջոցառումների պայմաններում ավիացիոն գործունեության նկատմամբ անօրինական միջամտության փորձ՝ փորձարկման ոլորտին համապատասխանող օդային փոխադրման համար արգելված առարկաների կիրառմամբ։
14․Ոչ գաղտնի փորձարկումները իրականացվում են օդային փոխադրման համար արգելված առարկաների բացահայտման հարցում անձնակազմի գիտելիքները և հմտությունները ստուգելու նպատակով, զննող օպերատորի հետ համագործակցության պայմաններում։
15․ Գաղտնի փորձարկումների արդյունքների հավաստիության և հիմնավորվածության նպատակով դրանք պետք է իրականացվեն այնպես, որ փորձարկվող ավիացիոն անվտանգության ծառայության կամ այլ ծառայության անձնակազմի (այսուհետ՝ փորձարկվող անձնակազմ) համար անհայտ լինի փորձարկման ժամանակը և տեսակը։
16․ Առանձին փորձարկումների բնույթից ելնելով՝ անհրաժեշտ կարող է համարվել փորձարկվող ընկերության ղեկավարին կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանմանը փորձարկումների մասին տեղեկացումը կամ լիազոր մարմնի խնդրանքով փորձարկվող ընկերության կողմից համակարգող անձի նշանակումը՝ փորձարկման ընթացքում ծագած հնարավոր խնդիրների կարգավորման և համագործակցման նպատակով ։
17․Պարտադիր են համարվում ավիացիոն անվտանգության հետևյալ ոլորտներում փորձարկումները՝
1) հատուկ վերահսկելի գոտի մուտքի հսկողություն,
2) օդանավերի պահպանություն,
3) ուղևորների և նրանց ձեռքի իրերի զննում,
4) անձնակազմի և նրանց մոտ գտնվող իրերի զննում,
5) գրանցված ուղեբեռի պահպանություն;
6) բեռի կամ փոստի զննում;
7) բեռի կամ փոստի պահպանություն։
18. Լիազոր մարմնի կողմից անհրաժեշտության դեպքում փորձարկումներ են իրականացվում նաև հետևյալ ոլորտներում՝
1) գրանցված ուղեբեռի զննում,
2) օդանավերի զննում,
3) հանրային գոտիների անվտանգություն (օրինակ՝ ուղևորային համալրում առանց հսկողության թողնված իրերի տեղադրում),
4) օդանավակայանի պերիմետրի պահպանություն,
5) oդանավային և օդանավակայանային միջոցների պահպանություն և զննում և այլ:
19. Փորձարկումներին նախապատրաստման ընթացքում կազմվում է փորձարկման նախնական արձանագրություն՝ համաձայն սույն Կարգի Ձև 3-ի (test protocol)։ Արձանագրության մեջ նկարագրվում են փորձարկումների նախապատրաստական աշխատանքները (պահանջվող միջոցներ, տեսչական խմբի անդամների դերակատարումները, փորձանմուշների կիրառման վայրը), փորձարկման ընթացքը (ընթացակարգը, փորձարկման չեղարկում, արդյունքների չեղարկում), տեսչական խմբի քննարկումներ, հաշվետու արձանագրության կազմում, ուղղիչ գործողությունների ընթացքը և հետագա մշտադիտարկումը։
3․ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
20․ Ավիացիոն անվտանգության տեսուչի կողմից փորձարկումների իրականացման համար իրավական փաստաթուղթ են հանդիսանում
1) լիազոր մարմնի կողմից տրամադրված տեսուչի վկայականը և
2) լիազոր մարմնի ղեկավարի կողմից յուրաքանչյուր փորձարկման համար տրված թույլտվությունը՝ համաձայն սույն Կարգի Ձև 2-ի ձևաչափի (այսուհետ՝ Թույլտվություն)։ 22․ Նշված փաստաթղթերի առկայությունը նշանակում է, որ անձն իրավունք ունի հատուկ վերահսկելի գոտի տանել արգելված առարկաների փորձանմուշներ և իրականացնել փորձարկումներ՝ Թույլտվության մեջ նշված տեղեկատվության համաձայն։
23․Թույլտվության մեջ նշվում է փորձարկման մասնակիցների անունները, նրանց զբաղեցրած պաշտոնները, փորձարկման ավագի անունը (Team Leader or Test Supervisor), փորձարկման ոլորտը, փորձարկվող ընկերությունը, փորձարկման ժամկետները, փորձանմուշի և նրա հարակից պարագաների (պայուսակ, տուփ, այլ պարագաներ) նկարագիրը, գրավոր հաստատում, որ փորձանմուշը համարվում է օդային փոխադրման համար արգելված առարկայի իներտ նմանակ և վտանգ չի ներկայացնում քաղաքացիական ավիացիայի գործունեությանը։
24․ Փորձարկումների համար պատասխանատու իրավասու անձը պետք է տիրապետի և համապատասխան ուսուցում անցած լինի այնպիսի թեմաների գծով, ինչպիսիք են ձեռքով զննման մեթոդները և ընթացակարգերը, սովորական և ալգորիթմային ռենտգենյան սարքավորումների և զննման կամրջակների աշխատանքը, նրանց մոդիֆիկացիաները և օպերացիոն համակարգերը, մետաղական իրերի հայտնաբերման գործընթացը, պայթուցիկ նյութերի հետքերի հայտնաբերման համակարգերի ընթացակարգերը, զննման սարքավորումների այլ տիպերի աշխատանքը, փորձարկումների կազմակերպման և իրականացման միջազգային լավագույն փորձը։
25․ Լիազոր մարմնի փորձարկմանը մասնակցող աշխատակիցները պետք է ունենան ավիացիոն անվտանգության տեսուչի կոմպետենցիա և հնարավորության դեպքում դասընթացներ անցնեն ինչպես փորձարկումների կազմակերպման և իրականացման, այնպես էլ սույն Կարգի 27-րդ կետում նշված թեմաներով։
26․ Լիազոր մարմնի ղեկավարի գաղտնի հրամանով փորձարկումների իրականացման համար կարող են ներգրավվել լիազոր մարմնի ավիացիոն անվտանգության տեսուչ չհանդիսացող այլ անձինք։ Նման ներգրավումն անհրաժեշտ է այն դեպքերում, երբ հիմքեր կան, որ լիազոր մարմնի ավիացիոն անվտանգության տեսուչներին փորձարկվող անձնակազմի կողմից ճանաչման փաստը կարող է բացասաբար ազդել փորձարկումներով նախատեսված որոշակի գործողությունների իրականացման արդյունքի վրա։
27. Փորձարկումներ իրականացնող տեսչական խմբի անդամները, ինչպես նաև փորձարկումների արդյունքներին հասանելիություն ունեցող աշխատակիցները պետք է անցած լինեն նախապատմության ստուգումներ՝ համաձայն Ազգային ծրագրի պահանջների։ Անհրաժեշտ է նաև, որպեսզի նման անձանց կողմից ստորագրվի գաղտնիության պահպանման մասին հավաստիացում՝ համաձայն սույն Կարգի Ձև 5-ի։
28. Փորձարկումների արձանագրությունները և առնչվող փաստաթղթերը պետք է պահվեն պաշտպանված վայրում։ Անվտանգության սարքավորումների ֆունկցիոնալ հնարավորություններին, փորձարկումների արդյունքներին վերաբերող նյութերն անհրաժեշտ է դասակարգել որպես գաղտնի և նրանց հետ աշխատանքը կազմակերպել ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների։
4. ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
29. Փորձարկումներ իրականացնող անձինք պարտավոր են գործել համաձայնեցված, ապահովել մասնագիտական բարձր որակ և օբյեկտիվություն, չխախտել ավիացիոն անվտանգության պահանջները, օգտագործել հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի և ելքի սահմանված անցակետերը, չկիրառեն ուժ կամ հարկադրանք, չբացեն օդանավի արտաքին դռները, չդիպչեն օդանավի կառավարման համակարգերին, առանց օդանավ շահագործողի իրավասու ներկայացուցչի ուղեկցության մուտք չգործեն օդանավի թռիչքային անձնակազմի խցիկ, ինչպես նաև ապահովեն, որպեսզի փորձարկումները՝
1) չներառեն անօրինական գործողություններ, չխախտեն ավիացիոն ոլորտի բնականոն գործունեության պահանջները, չխաթարեն օդանավ շահագործողների և օդանավակայանների և փորձարկվող այլ կազմակերպությունների աշխատանքը,
2) չառաջացնեն սպառնալիքներ մարդկանց և ավիացիոն ենթակառուցվածքների անվտանգության, օդանավի կամ օդանավակայանային միջոցների նկատմամբ,
3) չպատճառեն վնասներ անձնական և հանրային գույքին և սեփականությանը,
4) չպատճառեն անհանգստություն փորձարկումներին առնչություն չունեցող անձանց և կազմակերպություններին,
5) չպատճառեն ուղևորների սպասարկման գործընթացի կամ չվերթերի ուշացումներ:
30․ Փորձարկումների մասնակիցները պարտավոր են փորձարկումների ժամանակ փորձանմուշները պահել հսկողության ներքո և փորձարկման ավարտին այն հանձնել փորձարկման ավագին։ Փորձարկումից անմիջապես հետո ծագած հարցերը չպետք է քննարկել փորձարկմանը չմասնակցող անձանց կամ ուղևորների ներկայությամբ, այլ նման քննարկումները և պարզաբանումները կազմակերպել առանձին սենյակում։
5․ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԸ
31․ Փորձարկումների համար նախատեսված առարկաները պետք է հաշվառված լինեն լիազոր մարմնի ավիացիոն անվտանգության վարչության փորձանմուշների ընդունման-հանձնման գրանցամատյանում։
32․ Փորձանմուշների վրա փակցված պիտակների վրա պետք է գրված լինի, որ դրանք հանդիսանում են փորձանմուշ, նշվի փորձանմուշի հերթական համարը՝ ըստ փորձանմուշների հաստատված ցանկի, դրանց կորստի և գտնվելու դեպքում լիազոր մարմնի հետ կապի միջոցները։
33․ Փորձանմուշները պետք է պահվեն մետաղական պահարանում և տրամադրվեն միայն փորձարկումը իրականացնող անձանց, փորձարկման անցկացման համար անհրաժեշտ ժամանակահատվածի ընթացքում։
34․ Յուրաքանչյուր փորձարկումից հետո ավիացիոն անվտանգության վարչության պետը պետք է իրականացնի տվյալ փորձանմուշների գույքագրում։
35․Փորձանմուշների ցանկը համարվում է գաղտնի փաստաթուղթ և հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի գաղտնի հրամանով՝ համաձայն սույն կարգի Ձև 2-ի։
36․ Փորձանմուշներին ներկայացվող հիմնական պահանջներն են՝
1) դրանք չեն համարվում օրենքով արգելված առարկաներ կամ նյութեր,
2) չեն սպառնում մարդկանց կյանքին կամ առողջությանը,
3) չեն սպառնում օդանավերի, օդանավակայանների և ավիացիոն ենթակառուցվածքների անվտանգությանը,
4) չեն կարող վնաս պատճառել գույքին,
5) չեն կարող խոչընդոտել ավիացիոն գործունեությանը, ուղևորների սպասարկման գործընթացին։
37․ Ուղևորների և նրանց ձեռքի իրերի, դեպի հատուկ վերահսկելի գոտի մուտք գործող աշխատողների և նրանց մոտ գտնվող իրերի զննման համար նախատեսված փորձանմուշները պետք է հանդիսանան ԻԿԱՕ Դոկ․ 8973 փաստաթղթով ուղևորների և նրանց ձեռքի իրերում փոխադրման համար արգելված 13 դասակարգումներում նշվող առարկաների նմանակները, որոնք են՝ հրազենը և մարտական սարքավորումները, սառը զենքը, ծակող (կտրող) և սրածայր առարկաները, բութ ծայրով առարկաները, պայթուցիկ և բոցավառվող նյութերը, քիմիական և թունավոր նյութերը, անշարժացնող և անունակ դարձնող քիմիական նյութերը, գազերը, աերոզոլները, արցունքաբեր գազը, պղպեղի աերոզոլները, էլեկտրաշոկային սարքերը, արդյունաբերական և կենցաղային օգտագործման սեղմած գազերը, դյուրավառ հեղուկները, բոցավառվող կարծր նյութերը, թունավոր և ուժեղ ներգործող նյութերը ցանկացած ֆիզիկական վիճակում, այրիչ և կոռոզիոն նյութերը, բոլոր տեսակների ռադիոակտիվ նյութերը, հեղուկները, գելերը և աերոզոլները։
38․Ուղեբեռի, բեռի և փոստի համար կիրառվող փորձանմուշները պետք է հանդիսանան ԻԿԱՕ Դոկ․ 8973 փաստաթղթով օդանավի բեռնային խցիկում փոխադրման համար արգելված 6 դասակարգումներում նշվող առարկաների նմանակները, որոնք են՝ կապսուլ դետոնատորները, դետոնատորները և բռնկիչները, ականները, նռնակները և ռազմական նշանակության այլ պայթուցիկ սարքերը, պիրոտեխնիկան, հրավառության արտադրատեսակները, ծխագլանիկները, փամփուշտները, դինամիտները, վառոդները, պլաստիկ պայթուցիկները։
39․ Որպես փորձանմուշ օգտագործվող հրազենը կարող է լինել նաև պոլիմերային կամ համանման նյութերից։ Որպես փորձանմուշ հրազեն ընտրելիս միաժամանակ չպետք է կիրառել նաև զինաթերքի նմանակ փորձանմուշներ։
40․ Զինամթերքի կամ հրազենի փորձանմուշները փորձարկման համար կարող են կիրառվել միայն ձեռքի իրերում։ Հրազենի նմանակները իրական հրազենի հետ պետք է ունենան այնպիսի արտաքին նմանություն, որ դրանց հայտնաբերումը զննող օպերատորի համար (ռենտգենյան սարքավորման մեջ պատկերի արտացոլում կամ մետաղափնտրիչի ահազանգ) համանման լինի իրական հրազենի հայտնաբերմանը։
41․ Ինքնաշեն պայթուցիկ սարքերի փորձանմուշները պետք է պատրաստված լինեն իներտ նյութերից, որոնք ճշգրտորեն կնմանակեն հիմնական լիցքը և գործարկիչը։ Փորձանմուշը պետք է կազմված լինի հետևյալ մասերից կամ դրանցից մի քանիսի համադրությունից՝ սնուցման աղբյուր, հաղորդալարեր, իներտ դետոնատոր (գործարանային արտադրության, ինքնաշեն, էլեկտրոնային, քիմիական և այլն) և իներտ նյութերից պատրաստված պայթուցիկ սարքի հիմնական լիցքի նմանակ։
42․ Ինքնաշեն պայթուցիկ սարքերի փորձանմուշը կարող է օգտագործվել ինչպես հավաքված այնպես էլ քանդված՝ առանձին մասերի բաժանված վիճակով և պետք է համապատասխանի զննման սարքավորումներով հայտնաբերման չափանիշներին։
43․ Ինքնաշեն պայթուցիկ սարքերի փորձանմուշները պետք է տեղադրված լինեն ձեռքի իրերում փոխադրվող տարաներում և արկղերում, այնպես, որ ուղևորների և այլ աշխատակիցների համար դրանք տեսանելի չլինեն։
44․ Եթե ինքնաշեն պայթուցիկ սարքերի փորձանմուշների օգտագործմամբ փորձարկումները նպատակ են հետապնդում, որ զննման օպերատորը ռենտգենյան սարքավորումներով հայտնաբերի փորձանմուշները, ապա փորձանմուշները պետք է տեսողական առավելագույն արտաքին նմանություն ունենան իրական սարքերի հետ, փորձանմուշների հիմնական լիցքը պատրաստված լինի այնպիսի անվտանգ իներտ նյութերից, որոնք ռենտգենյան սարքավորմամբ դիտարկելիս ունենան պայթուցիկ նյութի հետ առավելագույն նմանություն՝ այսինքն զննման օպերատորի համար նույն պատկերն ապահովվի սարքավորման էկրանին, ինչ իրական պայթուցիկ սարքի և նյութերի դեպքում։
45․ Ալգորիթմային համակարգ օգտագործող սարքավորումներով (algorithm-based X-ray equipment) փորձարկումներ իրականացնելիս ինքնաշեն պայթուցիկ սարքի փորձանմուշի հիմնական իներտ լիցքը պետք է պատրաստված լինի անվտանգ նմանակ նյութից, որը սակայն ռենտգենյան ճառագայթների տակ կունենա իրականի հետ միևնույն տեխնիկական բնութագրերը (միևնույն խտությունը կամ ատոմային զանգվածը) և սարքավորման էկրանին այնպիսի պատկեր կբերվի, ինչպիսին իրական պայթուցիկ սարքի դեպքում։
46․ Պայթուցիկների հետքեր հայտնաբերող սարքավորումներով փորձարկումներ իրականացնելիս (explosive trace detection (ETD) ինքնաշեն պայթուցիկ սարքի փորձանմուշի հիմնական իներտ լիցքը պետք է պարունակի իրական պայթուցիների մասնիկներ կամ այնպիսի նյութեր, որոնք կարող են առաջացնել սարքավորման ազդակ։ Նման դեպքերում պետք է մշակվի հատուկ ընթացակարգ, որը հնարավորություն չի տա փորձարկման հետևանքով այլ առարկաների կամ սարքավորումների աղտոտումը պայթուցիկների կամ դրանց նմանակ մասնիկներով։
47․ Եթե փորձարկումներն իրականացնելիս անձը զննման կետով անցնում է իր մոտ ունենալով ինքնաշեն պայթուցիկ սարքավորման նմանակ (Person-Born IED or PBIED), ապա պետք է փորձարկումն իրականացվի այնպիսի ընթացակարգով, որը կբացառի զննման անձնակազմի կողմից սարքի հայտնաբերման դեպքում զենք կրելու իրավասու աշխատակիցների կողմից որևէ զինված պատասխան գործողություն։
48․ Փորձարկումների համար տարաներ կամ արկղեր ընտրելիս պետք է հաշվի առնել ենթադրվող փորձարկման բարդության մակարդակը։ Փորձանմուշի հայտնաբերման բարդության առավել բարձր մակարդակ ապահովելու համար անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են ինքնաշեն պայթուցիկ սարքի փորձանմուշի կամ նրա մասերի քողարկումը տարայում կամ պայուսակում գտնվող այլ իրերով, թաքցնելով այն այդ իրերի տակ, տարայում ուշադրություն շեղող առարկաների տեղակայումը (оրինակ՝ ջրով շշեր, օրգանական նյութեր և տարբեր առարկաներ)։
49․ Եթե փորձանմուշներն անցկացվում են զննման կետով և նախատեսված չեն տվյալ զննման կետում փորձարկում իրականացնելու համար, ապա դրանք՝ Թույլտվության հետ միասին պետք է զննման կետով անցնելիս փորձարկող տեսուչի կողմից ներկայացվեն զննման ծառայության հերթափոխի պետին։
50․ Փորձարկումներում սուր և կտրող գործիքների փորձանմուշներ օգտագործելիս դրանք պետք է իրենց արտաքին տեսքով համապատասխանեն իրական առարկաների տեսքին, կամ պետք է ունենան իրական մետաղական առարկային բնորոշ մագնիսական դաշտի բնութագրերը (оրինակ՝ մետաղի կտոր, որը պարտադիր չէ, որ ունենա իրական առարկային ձևը կամ սրությունը), և կարողանան առաջացնել մետաղափնտրիչ սարքերի ազդակը:
51․ Փորձանմուշները պետք է համապատասխանեն ստուգվող միջոցառումների բնույթին և ունենան դրանց հեշտ հայտնաբերման համար անհրաժեշտ ֆիզիկական բնութագրեր։ Օրինակ՝ օդանավի զննման աշխատանքների համար փորձանմուշ կարող է հանդիսանալ ոչ փոքր չափերի առարկան, որը նկատելի կլինի զննող անձնակազմի համար։ Սովորաբար օգտագործվում է 15x10x3սմ չափերի պլաստիկ տուփ։
52. Փորձանմուշներ ընտրելիս անհրաժեշտ է նաև հաշվի առնել ավիացիոն անվտանգությանը սպառնացող նոր վտանգների էվոլյուցիան, օրինակ՝ ոչ մետաղական այնպիսի առարկաների հնարավոր կիրառումը, ինչպիսիք են կերամիկական հրազենը, ոչ մետաղական կամ հեղուկ պայթուցիկի կիրառմամբ ինքնաշեն պայթուցիկ սարքերը։ Նոր փորձանմուշներ կարող են պահանջվել նաև զննման սարքավորումների կամ դրանց գործառնական հնարարավորությունների փոփոխման դեպքում։
53․ Փորձանմուշները կարող են թաքցվել մազերում, գոտիների մեջ, մեջքին, ոտքերին, կոշիկի մեջ, պայուսակներում։
54․ Արգելված առարկաների և փորձարկումների ոլորտներում դրանց կիրառման վերաբերյալ ԵԿԱԿ կողմից առաջարկվող ձևաչափը ներկայացվում է սույն Կարգի Ձև 6-ում, որը կարող է լիազոր մարմնի կողմից օգտագործվել փորձարկումների նախատեսման և պլանավորման ընթացքում որպես ուղեցույց նյութ։
6․ փորձարկումների կազմակերպումը եվ անցկացումը
55․ Փորձարկումների աշխատանքները պետք է իրականացվեն չորս փուլով՝
1) Նախապատրաստում և հրահանգավորում,
2) Աշխատանքներ տեղում և արդյունքների գրառում,
3) Աշխատանքների արդյունքների քննարկում,
4) Հաշվետու արձանագրության կազմում և ուղղիչ գործողությունների գործընթաց։
56․ Փորձարկումներում մասնակցող տեսչական խմբի անդամները փորձարկման աշխատանքների ընթացքում կատարում են հետևյալ դերակատարումները՝ խմբի ավագ, հսկիչ, փորձարկող։
57․ Յուրաքանչյուր փորձարկման համար նշանակվում է տեսչական խմբի ավագ, որն իրականացնում է հետևյալ գործառույթները՝ փորձարկման տեսչական խմբի անդամների համար իրականացնում է հրահանգավորում, դերակատարումների բաշխում տեսչական խմբի անդամների միջև, անհրաժեշտության դեպքում փորձարկվող ընկերությանը փորձարկման մասին տեղեկացնում է փորձարկումից առնվազն մեկ շաբաթ առաջ կամ որոշ դեպքերում ավելի ուշ, անհրաժեշտության դեպքում իրավապահ մարմիններին ներկայացնում է տեղեկացում փորձարկման մասին, անհրաժեշտության դեպքում փորձարկվող ընկերության կամ նրա կողմից նշանակված համակարգողի հետ համագործակցում է փորձարկման իրականացման որոշակի կազմակերպչական հարցերի գծով, փորձանմուշների հաստատված ցանկից ընտրում է փորձանմուշը, կազմում է հաշվետու արձանագրությունը։
58․ Փորձարկման ընթացքում որպես հսկիչ հանդիսացող անձինք չեն մասնակցում բուն փորձարկմանը, սակայն հսկում և ապահովում են փորձարկման բնականոն ընթացքը՝ անհրաժեշտության դեպքում պահպանելով որոշակի հեռավորություն փորձարկողներից, կատարում են փորձարկման գործողությունների, դրանց արդյունքների և իրականացման ժամի մասին գրառումներ։ Նրանք կարող են հնարավորության դեպքում փորձարկմանը հետևել օդանավակայանային տեսադիտարկման համակարգով։
59․ Մինչ փորձարկումը ռենտգենյան սարքավորմամբ փորձարկվող փորձանմուշը հնարավորության դեպքում պետք է տեղադրվի տարայի մեջ և անցկացվի ռենտգենյան սարքավորման միջով՝ ստուգելու, որ այն հնարավոր է հայտնաբերել սարքավորման էկրանին, իսկ մետաղափնտրիչ սարքավորմամբ փորձարկվող փորձանմուշը պետք է անցկացվի մետաղափնտրիչով՝ համոզվելու համար, որ փորձանմուշն առաջացնում է սարքավորման ահազանգը։
60․ Փորձարկմանը բարդություն հաղորդելու համար կարող է որոշում կայացվել լրացուցիչ քողարկող կամ շեղող առարկաների կիրառման վերաբերյալ՝ օրինակ ջրով շիշ ռենտգենյան սարքավորմամբ փորձարկվող առարկայի հետ միևնույն պայուսակում տեղակայելու միջոցով կամ բանալիների փունջ՝ մետաղափնտրիչ սարքավորմամբ փորձարկվող առարկայի հետ։
61․ Փորձարկման ավարտին կազմվում է փորձարկման հաշվետու արձանագրությունը, որում հայտնաբերված անհամապատասխանությունների դասակարգումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 274-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 39-րդ կետի պահանջների։
62․ Փորձարկումների արդյունքները հնարավորություն են տալիս լիազոր մարմնին գնահատել ավիացիոն անվտանգության կիրառվող միջոցառումների բազմակողմանի գնահատականը և հաշվետու արձանագրության մեջ ներկայացնել եզրակացություններ հետևյալ ոլորտներում բարեփոխումների անհրաժեշտության մասին․
1) փորձարկվող անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտություն,
2) ավիացիոն անվտանգության սարքավորումների աշխատանքի, օգտագործման մեթոդների արդյունավետության բարելավում,
3) գործող ընթացակարգերի բարելավում,
4) մարդկային գործոնի դերի բարելավում։
63․ Փորձարկման հաշվետու արձանագրությունը ուղարկվում է փորձարկվող կազմակերպությանը։ Նրանում ներկայացվում են փորձարկման նպատակները, տեսչական խմբի անդամները, փորձարկման արդյունքները, եզրակացությունները և առաջարկությունները։
64․ Փորձարկման արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների մասով փորձարկվող կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում ուղղիչ գործողությունների պլան՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 274-Ն որոշմամբ հաստատված հավելվածի VII-րդ գլխի պահանջների։
65․ Փորձարկման ավարտից անմիջապես հետո փորձարկման արդյունքները բանավոր կարգով ներկայացվում են փորձարկվող կազմակերպության ավիացիոն անվտանգության պատասխանատուին։ Արդյունքները ներկայացնում է փորձարկումների համար պատասխանատու իրավասու անձը։ Փորձարկվող կազմակերպության ավիացիոն անվտանգության պատասխանատուին փորձարկման արդյունքների ներկայացման մասին փաստը արձանագրվում է հաշվետու արձանագրության մեջ։
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
___________________________________________________________________________
«Զվարթնոց» օդանավակայան, Երևան 0042, ՀՀ, Հեռ.` (37410) 28-07-22, էլ. փոստ՝ gdca@gdca.am
N ______________________
«_____» ______________20 թ.
Ձև 1
Փորձարկման իրականացման թույլտվություն
Փորձարկման ոլորտը -------------------------------------------------------------------------------------
Փորձարկվող ընկերությունը –----------------------------------------------------------------------------
Փորձարկման ժամկետները-------------------------------------------------------------------------------
Փորձարկման մասնակիցներ՝
անուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոն
----------------------------------------------------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------------------------------------------------
Փորձարկման ավագի անուն, ազգանուն---------------------------------------------------------------
Փորձանմուշի և նրա հարակից պարագաների (պայուսակ, տուփ, և այլն) նկարագիրը
——————————————————————————————————-————
——————————————————————————————————————
Սույնով հաստատվում է, որ փորձանմուշը համարվում է իներտ նմանակ և վտանգ չի ներկայացնում քաղաքացիական ավիացիայի գործունեությանը, մարդկանց առողջությանը և անվտանգությանը։
Փորձարկման իրականացման համար պատասխանատու պաշտոնյա՝
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ավիացիոն անվտանգության վարչության պետ
———————— անուն, ազգանուն
-------------------------- ստորագրություն
-------------------------- ամսաթիվ |
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ ————————
———————— անուն, ազգանուն
-------------------------- ստորագրություն
-------------------------- Ամսաթիվ |
Ձև 2
Փորձարկման նմուշների ցանկ
Հաստատվում է
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի
նախագահի գաղտնի հրամանով
Փորձանմուշի հերթական համարը |
1/ՔԱԿ |
Պահման վայրը |
|
Նկարագրությունը և լուսանկարը |
|
Կիրառման ոլորտը |
|
Փորձանմուշի հերթական համարը |
2/ՔԱԿ |
Պահման վայրը |
|
Նկարագրությունը և լուսանկարը |
|
Կիրառման ոլորտը |
|
Ձև 3
Փորձարկման նախնական արձանագրություն
(test protocol)
Փորձարկումների նախապատրաստական աշխատանքները՝
Պահանջվող միջոցներ——————————————————
Փորձարկման նկարագիրը———————————————————————————
Տեսչական խմբի անդամները և նրանց դերակատարումները փորձարկման սցենարում
Փորձանմուշների կիրառման վայրը——————————————————————
Փորձարկման ընթացքը (ընթացակարգը, փորձարկման չեղարկում, արդյունքների չեղարկում),
Տեսչական խմբի քննարկումները———————————————————————
Հաշվետու արձանագրության կազմում----------------------------------------------------------------
Ուղղիչ գործողություններ, դրանց ընթացքը և հետագա մշտադիտարկումը --------------------
—————————————————————————————————————
Ձև 4
Տարեկան փորձարկումների պլանի
Ավիացիոն անվտանգության փորձարկման ոլորտը |
1․ Մուտքի հսկողություն |
Անցկացման վայրը և ամսաթիվը |
|
Նպատակը |
Ստուգել հատուկ վերահսկելի գոտի մուտքի հսկման արդյունավետությունը |
Ստուգման մեթոդները |
Իրականացվում է դեպի հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի համար նախատեսված անցակետերում, հատուկ վերահսկելի գոտու օբյեկտներում, այդ թվում՝ հատուկ վերահսկելի տարածքներում տեղակայված ծառայություններում և շինություններում, ինչպիսիք են օդանավակայանային ենթակառույցները, տեխսպասարկման կայանները, բեռնային պահեստները, ՕԵԿ ենթակառույցները, վառելիքաքսուքային կայանները |
Մեկ փորձարկման մեջ մտնող փորձարկումների քանակը |
2-5 փորձարկում, և եթե կատարվում է տեսչական ստուգման շրջանակներում, ապա ցանկալի է իրականացնել տեսչական ստուգման գործընթացի սկզբին |
Հնարավոր խոչընդոտներ |
Անձնակազմի կողմից փորձարկողի ինքնության ճանաչում, տեղեկատվության արտահոսք, այլ |
Ավիացիոն անվտանգության փորձարկման ոլորտը |
2․ Օդանավերի պահպանություն |
Անցկացման վայրը և ամսաթիվը |
|
Նպատակը |
Ստուգել օդանավերը անօրինական մուտքից պաշտպանելու միջոցառումների արդյունավետությունը |
Ստուգման մեթոդները |
Օդանավերի որոշում, ժամի հստակեցում |
Մեկ փորձարկման մեջ մտնող փորձարկումների քանակը |
5-8 փորձարկում |
Հնարավոր խոչընդոտներ |
Անձնակազմի կողմից փորձարկողի ինքնության ճանաչում, տեղեկատվության արտահոսք, այլ |
Ավիացիոն անվտանգության փորձարկման ոլորտը |
3․ Օդանավերի զննում |
Անցկացման վայրը և ամսաթիվը |
|
Նպատակը |
Օդանավերի զննման աշխատանքների որակի ստուգում |
Ստուգման մեթոդները |
Օդանավերի որոշում, անձնակազմի կողմից օդանավի զննման կատարման ժամանակի ճշտում |
Մեկ փորձարկման մեջ մտնող փորձարկումների քանակը |
4-8 փորձարկում |
Հնարավոր խոչընդոտներ |
Անձնակազմի կողմից փորձարկողի ինքնության ճանաչում, տեղեկատվության արտահոսք, այլ |
Ավիացիոն անվտանգության փորձարկման ոլորտը |
4․ Անձնակազմի, նրանց իրերի զննում |
Անցկացման վայրը և ամսաթիվը |
|
Նպատակը |
Ստուգել զննող օպերատորների ունակությունը հայտնաբերելու անձի մոտ կամ նրա ձեռքի իրերում գտնվող արգելված առարկաները |
Ստուգման մեթոդները |
Անցնել մետաղափնտրիչ կամրջակով |
Մեկ փորձարկման մեջ մտնող փորձարկումների քանակը |
2-4 փորձարկում |
Հնարավոր խոչընդոտներ |
Անձնակազմի կողմից փորձարկողի ինքնության ճանաչում, տեղեկատվության արտահոսք, այլ |
Ավիացիոն անվտանգության փորձարկման ոլորտը |
5․ Ուղևորների և նրանց ձեռքի իրերի զննում |
Անցկացման վայրը և ամսաթիվը |
|
Նպատակը |
Ստուգել զննող օպերատորների ունակությունը հայտնաբերելու անձի մոտ կամ նրա ձեռքի իրերում գտնվող արգելված առարկաները |
Ստուգման մեթոդները |
Իրականացվում է ինչպես դեպի հատուկ վերահսկելի գոտի մուտքի՝ անձնակազմի համար նախատեսված անցակետերում, այնպես էլ ուղևորների համար նախատեսված զննման կետերում |
Մեկ փորձարկման մեջ մտնող փորձարկումների քանակը |
2-4 փորձարկում |
Հնարավոր խոչընդոտներ |
Անձնակազմի կողմից փորձարկողի ինքնության ճանաչում, տեղեկատվության արտահոսք, այլ |
Ավիացիոն անվտանգության փորձարկման ոլորտը |
6․ Գրանցված ուղեբեռի պահպանություն |
Անցկացման վայրը և ամսաթիվը |
|
Նպատակը |
Ստուգել գրանցված ուղեբեռի անօրինական միջամտությունից պահպանության արդյունավետությունը |
Ստուգման մեթոդները |
Փորձել մուտք գործել զննված ուղեբեռներ |
Մեկ փորձարկման մեջ մտնող փորձարկումների քանակը |
1-2 փորձարկում |
Հնարավոր խոչընդոտներ |
Անձնակազմի կողմից փորձարկողի ինքնության ճանաչում, տեղեկատվության արտահոսք, այլ |
Ավիացիոն անվտանգության փորձարկման ոլորտը |
7․ Բեռի և փոստի զննում |
Անցկացման վայրը և ամսաթիվը |
|
Նպատակը |
Ստուգել արդյոք զննման օպերատորները կարողանում են հայտնաբերել արգելված առարկաները, ինքնաշեն պայթուցիկ սարքերի նմանակները, որոնք թաքցված են բեռնային կամ փոստային առաքանիներում |
Ստուգման մեթոդները |
Կիրառվում է զննող օպերատորի շեղման մեթոդը կամ նախապես պատրաստված առաքանու ներդրումը |
Մեկ փորձարկման մեջ մտնող փորձարկումների քանակը |
1-2 փորձարկում |
Հնարավոր խոչընդոտներ |
Անձնակազմի կողմից փորձարկողի ինքնության ճանաչում, տեղեկատվության արտահոսք, այլ |
Ավիացիոն անվտանգության փորձարկման ոլորտը |
8․ Բեռի և փոստի պահպանություն |
Անցկացման վայրը և ամսաթիվը |
|
Նպատակը |
Ստուգել բեռի և փոստի անօրինական միջամտությունից պաշտպանությանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը |
Ստուգման մեթոդները |
Անհրաժեշտ է, որպեսզի փորձարկողը թաքցնի անցագիրը և կարողանա մոտենալ բեռնային առաքանուն |
Մեկ փորձարկման մեջ մտնող փորձարկումների քանակը |
1-2 փորձարկում |
Հնարավոր խոչընդոտներ |
Անձնակազմի կողմից փորձարկողի ինքնության ճանաչում, տեղեկատվության արտահոսք |
Ձև 5
Հ Ա Վ Ա Ս Տ Ի Ա Ց ՈՒ Մ
գաղտնիության պահպանման մասին
Ես՝ ______________________________________________________________________ս,
(անուն, հայրանուն, ազգանուն)
սույնով հավաստիացնում եմ, որ կաշկանդված չեմ փորձարկմամբ նախատեսված գործառույթները իրականացնելիս շահերի բախման կամ ինձ հետ փոխկապակցված անձանց, ինչպես նաև ազգակցական կապերով պայմանավորված հովանավորության հետ կապված որևէ խնդրով:
Միաժամանակ հայտնում եմ, որ
□ ներկայացվող փորձարկվող կազմակերպություն/ներում աշխատող ազգականներ կամ ինձ հետ փոխկապակցված անձինք կան/չկան*,□ փորձարկվող կազմակերպությունում/ներում շահերի բախման հետ կապված խնդիրներ ունեմ/չունեմ*,
□ փորձարկվող կազմակերպություն/ներում աշխատել եմ/չեմ աշխատել*, եթե այո, ապա նշել աշխատելու ժամանակահատվածը_______________________________________:
Լրացուցիչ տեղեկատվություն_____________________________________________________:
Պարտավորվում եմ չհրապարակել անցկացվող փորձարկմանը վերաբերող ցանկացած տեղեկատվություն։
Տեղեկացված եմ, որ կեղծ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու դեպքում կենթարկվեմ պատասխանատվության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
_____________________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
« » ____________202 թ.
Ձև 6
Արգելված առարկաները և փորձարկումների ոլորտներում դրանց կիրառումը (կիրառումը նշվում է Х-ով)
Ավիացիոն անվտանգության փորձարկման ոլորտը | |||||
Արգելված առարկաներն ըստ դասակարգման |
Ավիացիոն անձնակազմ |
Ուղևորներ և ձեռքի իրեր |
Գրանցված ուղեբեռ |
Բեռ և փոստ |
Օդանավային և օդանավակայանային պաշարներ |
Հրազեն |
X |
X |
X | ||
Էլեկտրաշոկային սարքեր |
X |
X |
X | ||
Սառը զենք, ծակող (կտրող) և սրածայր առարկաներ |
X |
||||
Բութ ծայրով առարկաներ |
X |
||||
Պայթուցիկ և բոցավառվող նյութեր |
X |
X |
X |
Հավաքված վիճակում |
X |
Իրական վնասեր պատճառելու ունակ այլ արգելված առարկաների նմանակներ |
X |
X |
X |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 փետրվարի 2025 թվական:
