Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-207-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.10.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.10.26/67(439) Հոդ. 1245
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
 
Հարցի անվանումը
 

 Ներկայացնողը 

Գլխադասային հանձնաժողովը

1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին»
ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

 

Կառավարություն
15.09.2005

Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով   

2. Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին 

Կառավարություն
02.05.2005

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
   
 

 3. «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

 

Կառավարություն
16.08.2005
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով   

4. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

 Կառավարություն
30.05.2005
Պետական-իրավական հարցերի
մշտական հանձնաժողով   

5. ՀՀ քաղաքացիների խնայողական  ավանդների վերականգնման և պաշտպանության երաշխիքների մասին

 

 ԱԺ
պատգամավորներ
Ա. Բաղդասարյան
Ս. Բալասանյան
Ա. Արշակյան
Ս. Սահակյան
Մ. Վարդանյան
Մ. Մովսիսյան
Մ. Մխիթարյան
Հ. Մարգարյան
Հ. Բիշարյան
Գ. Մխեյան
Գ. Ավետիսյան
Վ. Գյուլզադյան
Կ. Կարապետյան
Հ. Թամազյան
Վ. Բադալյան
Մ. Նազարյան
Ա. Սիմոնյան
Ա. Ղալումյան
Մ. Վարագյան
Մ. Մինասյան
Ռ. Պետրոսյան
Ա. Զախարյան
Գ. Մարգարյան
Խ. Պետրոսյան
Է. Գաբրիելյան
Ս. Շահգալդյան
Մ. Շահգելդյան
Մ. Մանուկյան
Ա. Մխիթարյան
Գ. Հակոբյան
Ս. Աբրահամյան
Ա. Համբարձումյան
Ա. Հարությունյան
Է. Խուդաբաշյան
Ա. Առաքելյան
Վ. Դալլաքյան
25.05.2004   

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ

6. «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին

ԱԺ
պատգամավորներ
Գ. Արսենյան
Գ. Ղոնջեյան
Մ. Պետրոսյան
Հ. Ավետիսյան
Ա. Պետրոսյան
27.01.2005 

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով   
7. «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին


ԱԺ
պատգամավորներ
Վ. Հովհաննիսյան
Հ. Կարապետյան
Ա. Գրիգորյան
Լ. Մկրտչյան
Մ. Շահգելդյան
12.09.2005


Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով

  

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը   Ներկայացնողը  

Գլխադասային հանձնաժողովը

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
 
Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային հանձնաժողովը

1. ա) «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
բ) «Եկամուտների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
գ) «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
դ) «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
ե) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում  կատարելու մասին
զ) Անհատական ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին

 Կառավարություն
13.09.2005

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ
2. ա) ՀՀ ֆինանսական համակարգի կարգավորման և վերահսկողության զարգացման մասին
բ) «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
գ) «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
դ) «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
ե) «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին     
զ) «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին    
է) «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
ը) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
թ) «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
ժ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
ժա) «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
ժբ) «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
ժգ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին     
Կառավարություն
22.09.2005
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
3. ա) «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
բ) «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
գ) ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին
դ) «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
ե) «Սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»
Կառավարություն
16.08.2005 
 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

       

   Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Բաղդասարյան

3 հոկտեմբերի 2005 թվականի,
քաղ. Երևան
Ն-207-3

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան