Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
10 օգոստոսի 2017 թվականի N 34
16. ԲԱԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ բակային սպորտի զարգացման հայեցակարգին` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ համատեղ՝ քսանօրյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առնվազն հիսուն քաղաքային ու գյուղական համայնքում (բացառությամբ Երևան քաղաքի) բակային սպորտի զարգացման 2017 թվականի միջոցառումների ծրագիրը.
2) 4-ամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել բակային սպորտի զարգացման 2018-2022 թվականների միջոցառումների ծրագիրը՝ ըստ Երևան քաղաքի և առանձին մարզերի քաղաքային ու գյուղական համայնքների:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. օգոստոսի 11 Երևան |
Հավելված |
