ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«24» դեկտեմբերի 2024 թ. |
N 22-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի օգոստոսի 8-ի «Օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման մեթոդական ցուցումները սահմանելու մասին» թիվ 12-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի՝ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման մեթոդական ցուցումների 84-րդ կետից հետո լրացնել նոր 84.1-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«84.1 Ոչ հանքաքարային հանքավայրերի համար, երբ դրա օգտակար հանածոյից ստացվող արտադրանքի գինը կապված չէ որոշակի բաղադրիչի պարունակության հետ (ցեմենտի հումք, բետոններ, դիատոմիտներ, գիպսեր, ավազներ, տուֆեր և այլն) մակաբացման սահմանային գործակիցը որոշվում է հետևյալ բանաձևով.
որտեղ՝ Գ-ն 1տ (1 մ3) ոչ հանքաքարային հումքի գինն է, Ծ՛ա․վ․բ-ն 1 տ (1 մ3) հումքի արդյունահանման և վերամշակման բերված ծախսերի (առանց մակաբացման ծախսերի) համամասնական մասն է, $/տ, Ծ՛մ․բ-ն՝ 1 տ (1 մ3) մակաբացման ապարների հեռացման բերված ծախսերի համամասնական մասը:»:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ընդերքօգտագործման ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:
3. Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար`
12/24/2024 |
Դ․ ԽՈՒԴԱԹՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունվարի 2025 թվական: