Գլխավոր տեղեկություն
Համար
N Ն-0421-I
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.10.1991-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1991.10.15/19(999) Հոդ.421
Ընդունող մարմին
Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.10.1991
Ստորագրող մարմին
Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.10.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

«ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվության միջոցները մինչև 1991թ. դեկտեմբերի 31-ը ենթակա են գրանցման «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին` մինչև 1991թ. նոյեմբերի 1-ը սահմանել զանգվածային լրատվության միջոցների գրանցման պետական տուրքի չափը և գանձման կարգը:

Մինչև 1991թ. նոյեմբերի 1-ը սահմանել այն գաղտնիքների ցանկը, որոնց հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներով արգելվում է:

Համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշումները «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

 

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար
Ա. Սահակյան


8 հոկտեմբերի 1991 թվականի,
քաղ. Երևան
N Ն-0421-I

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.11.2006, ՀՕ-199-Ն 04.01.2007, N Ն-0421-I
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան