ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«25» դեկտեմբերի 2024 թվական ք. Երևան |
N 21-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 24-ի «2024 թվականի փոստային վճարման պետական նշանների թեմաները սահմանելու և փոստային վճարման պետական նշանների անվանագները, տպաքանակն ու գործողության մեջ դնելու ժամկետները հաստատելու մասին» N 12-Ն hրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի 3-րդ կետը լրացնել նոր 3-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ
« | ||||||
| ||||||
». |
2) Հավելվածի 4-րդ կետը լրացնել նոր 8-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ
« | ||||||
| ||||||
». |
3) Հավելվածի 5-րդ կետը լրացնել նոր 11-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ
« | ||||||
| ||||||
». |
4) 7-րդ կետի 1-ին ենթակետի «Գործողության մեջ դնելու ժամկետը» սյունակի «III եռամսյակ» բառերը փոխարինել «IV եռամսյակ» բառերով.
5) 8-րդ կետի 2-րդ ենթակետի՝ «Քանակը» սյունակի «1 նամականիշով գեղաթերթիկ» բառերը փոխարինել «1 նամականիշ» բառերով, «Գործողության մեջ դնելու ժամկետը» սյունակի «II եռամսյակ» բառերը փոխարինել «IV եռամսյակ» բառերով, «Անվանագինը (դրամ)» սյունակի «500» թիվը փոխարինել «380» թվով.
6) 8-րդ կետի 4-րդ ենթակետի «Գործողության մեջ դնելու ժամկետը» սյունակի «III եռամսյակ» բառերը փոխարինել «IV եռամսյակ» բառերով.
7) 9-րդ կետի 1-ին ենթակետի՝ «Գործողության մեջ դնելու ժամկետը» սյունակի «III եռամսյակ» բառերը փոխարինել «IV եռամսյակ» բառերով.
8) 12-րդ կետի 1-ին ենթակետի՝ «Գործողության մեջ դնելու ժամկետը» սյունակի «III եռամսյակ» բառերը փոխարինել «IV եռամսյակ» բառերով.
9) 4-րդ կետի 2-րդ, 8-րդ կետի 1-ին, 3-րդ ենթակետերը, 12-րդ և 15-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Սպորտ. Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը՝ 100-ամյակի լավագույն թիմ թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ 100-ԱՄՅԱԿԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԻՄ. ARMENIAN MEN’S CHESS TEAM-THE BEST TEAM OF THE CENTURY» 1 նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.
2) Միջազգային. Դոմինիկյան Հանրապետություն թեմային նվիրված «ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. DOMINICAN REPUBLIC» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 2 հավելվածի.
3) Մեծանուն հայեր. Վլադիլեն Բալյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ՍԵՐՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ. ՎԼԱԴԻԼԵՆ ԲԱԼՅԱՆ. 1924-2021. երգեր. ռոմանսներ. խմբերգեր. Հայ կոմպոզիտոր. Armenian composer. 100TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ՎԼԱԴԻԼԵՆ ԲԱԼՅԱՆ. VLADILEN BALYAN» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 3 հավելվածի.
4) Հայոց պատմություն. Կոմիտասի անվան պետական լարային քառյակի հիմնադրման 100-ամյակ թեմային նվիրված «ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՌՅԱԿ. NATIONAL QUARTET AFTER KOMITAS. 100TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՌՅԱԿ. NATIONAL QUARTET AFTER KOMITAS. KOMITAS. 10QUARTET» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 4 հավելվածի.
5) Կրոն և մշակույթ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի հիմնադրման 150-ամյակ թեմային նվիրված «ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆ. GEVORKIAN THEOLOGICAL SEMINARY. 150TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY» 1 նամականիշի, համաձայն N 5 հավելվածի.
6) Կրոն և մշակույթ. Քրիստոնեական առաջին Մայր տաճար թեմային նվիրված «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ. THE CATHEDRAL OF HOLY ETCHMIADZIN. IV ԴԱՐ. ՎԱՂԱՐՇԱՊԱՏ. IV CENTURY. VAGHARSHAPAT. ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ. THE CATHEDRAL OF HOLY ETCHMIADZIN» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 6 հավելվածի.
7) Գիտություն և տեխնիկա. Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակ թեմային նվիրված «ԹԻՖԼԻՍԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԴՊՐՈՑ. NERSISIAN SCHOOL OF TIFLIS. 200TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY» 1 նամականիշի, համաձայն N 7 հավելվածի.
8) Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա թեմային նվիրված «Գոմաղբասունկ թեփուկավոր. Coprinopsis picacea», «Վարդակակաչ խճճված. Tulipa confusa», «Արևելյան կրետ-ձիաստաց. Vespa orientalis» և «Անտառային կաչաղակ. Garrulus glandarius» 4 նամականիշի, համաձայն N 8, N 9, N 10 և N 11 հավելվածների.
9) Հայաստանի տեսարժան վայրեր. Հայաստանի տեսարժան վայրեր թեմային նվիրված «Բջնիի ամրոց, V-XVI դդ., գ. Բջնի, Կոտայք. Bjni Fortress, V-XVI cc., v. Bjni, Kotayk», «Խուստուփ լեռ, Սյունիք. Mount Khustup, Syunik», «Սրտեր ջրվեժ, Սյունիք. Srter Waterfall, Syunik» և «Դիլիջանի արգելոց, Տավուշ. Dilijan Reserve, Tavush» 4 նամականիշի, համաձայն N 12, N 13, N 14 և N 15 հավելվածների:
3. Գործողության մեջ դնել`
1) Սպորտ. Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը՝ 100-ամյակի լավագույն թիմ» թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ 100-ԱՄՅԱԿԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԻՄ. ARMENIAN MEN’S CHESS TEAM-THE BEST TEAM OF THE CENTURY» 1 նամականիշը, անվանագինը՝ 380 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.
2) Միջազգային. Դոմինիկյան Հանրապետություն թեմային նվիրված «ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. DOMINICAN REPUBLIC» 1 նամականիշով բացիկը, անվանագինը՝ 400 դրամ, տպաքանակը` 1000 հատ.
3) Մեծանուն հայեր. Վլադիլեն Բալյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ՍԵՐՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ. ՎԼԱԴԻԼԵՆ ԲԱԼՅԱՆ. 1924-2021. երգեր. ռոմանսներ. խմբերգեր. Հայ կոմպոզիտոր. Armenian composer. 100TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ՎԼԱԴԻԼԵՆ ԲԱԼՅԱՆ. VLADILEN BALYAN» 1 նամականիշով բացիկը՝ անվանագինը 400 դրամ, տպաքանակը՝ 1000 հատ.
4) Հայոց պատմություն. Կոմիտասի անվան պետական լարային քառյակի հիմնադրման 100-ամյակ թեմային նվիրված «ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՌՅԱԿ. NATIONAL QUARTET AFTER KOMITAS. 100TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՌՅԱԿ. NATIONAL QUARTET AFTER KOMITAS. KOMITAS. 10QUARTET» 1 նամականիշով բացիկը՝ անվանագինը 400 դրամ, տպաքանակը` 1000 հատ.
5) Կրոն և մշակույթ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի հիմնադրման 150-ամյակ թեմային նվիրված «ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆ. GEVORKIAN THEOLOGICAL SEMINARY. 150TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY» 1 նամականիշը՝ անվանագինը 380 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.
6) Կրոն և մշակույթ. Քրիստոնեական առաջին Մայր տաճար թեմային նվիրված «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ. THE CATHEDRAL OF HOLY ETCHMIADZIN. IV ԴԱՐ. ՎԱՂԱՐՇԱՊԱՏ. IV CENTURY. VAGHARSHAPAT. ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ. THE CATHEDRAL OF HOLY ETCHMIADZIN» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը՝ 560 դրամ, տպաքանակը՝ 10 000 հատ.
7) Գիտություն և տեխնիկա. Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակ թեմային նվիրված «ԹԻՖԼԻՍԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԴՊՐՈՑ. NERSISIAN SCHOOL OF TIFLIS. 200TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY» 1 նամականիշը՝ անվանագինը 380 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.
8) Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա թեմային նվիրված «Գոմաղբասունկ թեփուկավոր. Coprinopsis picacea», «Վարդակակաչ խճճված. Tulipa confusa», «Արևելյան կրետ-ձիաստաց. Vespa orientalis» և «Անտառային կաչաղակ. Garrulus glandarius» 4 նամականիշը, անվանագինը՝ 320, 380, 500 և 560 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից՝ 10 000 հատ.
9) Հայաստանի տեսարժան վայրեր. Հայաստանի տեսարժան վայրեր թեմային նվիրված «Բջնիի ամրոց, V-XVI դդ., գ. Բջնի, Կոտայք. Bjni Fortress, V-XVI cc., v. Bjni, Kotayk», «Խուստուփ լեռ, Սյունիք. Mount Khustup, Syunik», «Սրտեր ջրվեժ, Սյունիք. Srter Waterfall, Syunik» և «Դիլիջանի արգելոց, Տավուշ. Dilijan Reserve, Tavush» 4 նամականիշը, անվանագինը՝ 320, 380, 500 և 560 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից՝ 10 000 հատ։
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
Հավելված 1 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 21-Ն հրամանի |
Հավելված 2 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 21-Ն հրամանի |
Հավելված 3 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 21-Ն հրամանի |
Հավելված 4 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 21-Ն հրամանի |
Հավելված 5 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 21-Ն հրամանի |
Հավելված 6 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 21-Ն հրամանի |
Հավելված 7 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 21-Ն հրամանի |
Հավելված 8 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 21-Ն հրամանի |
Հավելված 9 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 21-Ն հրամանի |
Հավելված 10 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 21-Ն հրամանի |
Հավելված 11 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 21-Ն հրամանի |
Հավելված 12 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 21-Ն հրամանի |
Հավելված 13 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 21-Ն հրամանի |
Հավելված 14 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 21-Ն հրամանի |
Հավելված 15 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 21-Ն հրամանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական: