ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«20» դեկտեմբերի 2024 թ. |
N 20-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՆՆՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ, ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ԵՎ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի 40-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման օպերատորների, հրահանգիչների և որակի հսկողության տեսուչների սերտիֆիկացման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար`
12/20/2024 |
Դ․ ԽՈՒԴԱԹՅԱՆ |
|
Հավելված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 20-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՆՆՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ, ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ԵՎ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման օպերատորների, հրահանգիչների և որակի հսկողության տեսուչների սերտիֆիկացման կարգը (այսուհետ՝ Կարգ) սահմանում է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության սպասարկումներ մատուցող կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություններ) ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների զննման օպերատորների (այսուհետ՝ Զննման օպերատորներ), այդ կազմակերպություններում և ավիացիոն ուսումնական կենտրոններում ավիացիոն անվտանգության մասով դասավանդող հրահանգիչների (այսուհետ՝ Հրանագիչներ) և քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումներ իրականացնող տեսուչների (այսուհետ՝ Տեսուչներ) սերտիֆիկացում անցկացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն Կարգը մշակվել է «Ավիացիայի մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 274-Ն որոշումների, ինչպես նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Անվտանգություն. Միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություներից» N 17 հավելվածի 5-րդ գլխի 3.4.3-րդ և 3.4.4-րդ կետերի, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) Դոկ. 8973 և Քաղաքացիական ավիացիայի եվրոպական կազմակերպության (այսուհետ՝ ԵԿԱԿ) Դոկ. 30 փաստաթղթերի ահանջների հիման վրա:
3. Սերտիֆիկացումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին Զննման օպերատորների, Հրահանգիչների և Տեսուչների մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու նպատակով։
4. Սերտիֆիկացումն անցկացվում է նաև Զննման օպերատորների, Հրահանգիչների և Տեսուչների ԻԿԱՕ և ԵԿԱԿ մասնգիտացված ուսումնական կետրոններում ուսման ընթացքում ձեռք բերած գիտելիքների, ունակությունների գնահատման և Զննման օպերատորներին, Հրահանգիչներին և Տեսուչներին տրված սերտիֆիկատների (վկայականների) հիման վրա դրանց ճանաչման նպատակով։
5. Զննման օպերատորները, Հրահանգիչները և Տեսուչներն անցնում են սկզբնական, հերթական և արտահերթ սերտիֆիկացումներ։
6. Զննման օպերատորների սկզբնական սերտիֆիկացումն անցկացվում է աշխատանքի վայրում՝ առաջին անգամ աշխատանքի ընդունված աշխատողի կողմից սկզբնական ուսուցման ավարտից և եռամսյա փորձաշրջանն անցնելուց հետո, իսկ աշխատողի հերթական սերտիֆիկացումն անցկացվում է յուրաքանչյուր 12 ամիսը մեկ՝ հերթական վերապատրաստումն անցնելուց հետո։
7. Զննման օպերատորների սկզբնական, հերթական և արտահերթ սերտիֆիկացումները անցկացվում է երկու փուլով՝
1) թեստավորման փուլ, որտեղ ստուգվում են զննման ընթացակարգերի վերաբերյալ Զննման օպերատորների գիտելիքները,
2) գործնական ստուգման փուլ, որտեղ ստուգվում են զննման սարքավորումների միջոցով զննվող առարկաների և իրերի պատկերների գնահատման կարողություներն ու ունակությունները։
8. Որպես Հրահանգիչներ և Տեսուչներ սերտիֆիկացման համար դիմած անձանց սկզբնական սերտիֆիկացումն անցկացվում է ԻԿԱՕ և ԵԿԱԿ ավիացիոն անվտանգության մասնգիտացված ուսումնական կետրոններում ուսման դասընթացի ավարտից հետո Քաղաքացիական ավիացւայի կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) սերտիֆիկատի (վկայականի) ճանաչման համար դիմում ներկայացնելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Կոմիտե ներկայացվող դիմումին կցվում է մասնգիտացված ուսումնական կետրոնի կողմից տրված սերտիֆիկատը (վկայականը)։ Հրահանգիչների և Տեսուչների սկզբնական, հերթական և արտահերթ սերտիֆիկացման գործընթացը կազմված է միայն թեստավորման փուլից։
9. Հրահանգիչների և Տեսուչների հերթական սերտիֆիկացումներն անցկացվում են սույն Կարգի 8-րդ կետով սահմանված կարգով և ժամկետում։
10. Զննման օպերատորների, Հրահանգիչների և Տեսուչների արտահերթ սերտիֆիկացումներն անցկացվում են հերթական սերտիֆիկացումից առնվազն վեց ամիս հետո:
11. Արտահերթ սերտիֆիկացումներն անցկացվում են.
1) Կոմիտեի կողմից ավիացիոն անվտանգության աշխատանքների վերահսկողության նպատակներով անցկացվող ուսումնասիրությունների, փորձարկումների և վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում հայտնաբերված թերությունների արդյունքում.
2) Զննման օպերատորների, Հրահանգիչների և Տեսուչների ցանկությամբ:
12. Հերթական սերտիֆիկացման ենթակա չեն՝
1) տվյալ պաշտոնը 12 ամսից պակաս ժամկետով զբաղեցնող Զննման օպերատորները, Հրահանգիչները և Տեսուչները, եթե նրանք գրավոր նման ցանկություն չեն հայտնել.
2) հղի կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող Զննման օպերատորները, Հրահանգիչները և Տեսուչները, եթե նրանք գրավոր նման ցանկություն չեն հայտնել:
13. Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող Զննման օպերատորները, Հրահանգիչները և Տեսուչները ենթակա են հերթական սերտիֆիկացման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան վեց ամիս հետո, եթե նրանք գրավոր ցանկություն չեն հայտնել ավելի վաղ սերտիֆիկացման համար:
14. Սկզբնական և հերթական Սերտիֆիկացման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ Զննման օպերատորները, Հրահանգիչները և Տեսուչները ենթակա են Սերտիֆիկացման` աշխատանքի անցնելուց հետո եռամսյա ժամկետում:
2. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Սույն կարգի 1-ին կետում նշված Կազմակերպությունները սկզբնական և հերթական սերտիֆիկացումներից առնվազ մեկ ամիս առաջ Կոմիտե են ներկայացնում սկզբնական և հերթական սերտիֆիկացման ենթակա անձանց ցուցակները՝ համաձայն Ձև N 1-ի: Կազմակերպությունների կողմից Կոմիտե ներկայացված Սերտիֆիկացման ենթական անձանց (այսուհետ՝ Սերտիֆիկացվող անձ) ցուցակները փոփոխման ենթակա չեն։
16. Սույն Կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում սերտիֆիկացման ցանկություն հայտնած Զննման օպերատորները, Հրահանգիչները և Տեսուչները ներկայացնում են զեկուցագիր Կազմակերպության գործադիր մարմին, որն էլ հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր միջնորդություն է ներկայացնում Կոմիտեի նախագահին։ Կոմիտեի նախագահի դրական դիրքորոշումից հետո՝ մեկամսյա ժամկետում Զննման օպերատորների, Հրահանգիչների և Տեսուչների սերտիֆիկացումն իրականացվում է սերտիֆիկացման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից:
17. Կոմիտեի նախագահի հրամանով ձևավորվում է Սերտիֆիկացման հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), որն ապահովում է սերտիֆիկացման գործընթացը։
18. Կոմիտեի նախագահը հանդիսանում է Հանձնաժողովի նախագահը: Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարում է Կոմիտեի նախագահի տեղակալը: Հանձնաժողովի կազմում ընդգրվում են Կոմիտեի նախագահի տեղակալը, Կոմիտեի ավիացիոն անվտանգության վարչության, Կոմիտեի իրավաբանական վարչության և անձնակազմի կառավարման բաժնի ներկայացուցիչներ։ Հանձնաժողովի քարտուղարի գործառույթները իրականացվում է Կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման գլխավոր մասնագետ-տեսուչի կողմից։
19. Հանձնաժողովը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՝
1) «Ավիացիայի մասին» օրենքով,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 274-Ն որոշմաբ,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ,
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշմամբ,
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ,
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 940-Ն որոշմամբ,
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 843-Ն որոշմամբ,
8) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի «Անվտանգություն. Միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություներից» N 17 հավելվածով:
9) սույն Կարգով և այլ իրավական ակտերով:
20. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։ Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, ներառյալ Հանձնաժողովի նախագահը, իսկ Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում` Կոմիտեի նախագահի տեղակալը:
21. Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվում և քննարկվում են համապատասխան Կազմակերպությունից Հանձնաժողովին ներկայացված Սերտիֆիկացման ենթակա անձանց ցուցակները, նրանց սերտիֆիկատների (վկայականների) պատճենները և ծառայողական բնութագրերը։
22. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,
2) հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը,
3) նշանակում է Հանձնաժողովի նիստի անցկացման օրը և ժամը.
4) իրականացնում է թեստավորման աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը,
5) ստորագրում է սերտիֆիկացման արդյունքում Սերտիֆիկացվող անձանց տրվող սերտիֆիկատները (վկայականները),
6) իրականացնում է սույն Կարգից բխող այլ լիազորություններ:
23. Հանձնաժողովի քարտուղարը`
1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը և ստորագրում արձանագրությունները,
2) Հանձնաժողովի անդամներին ծանոթացման նպատակով տրամադրում է Կազմակերպությունների կողմից ներկայացված Սերտիֆիկացման ենթակա անձանց ցուցակները, նրանց սերտիֆիկատների (վկայականների) պատճենները և ծառայողական բնութագրերը,
3) մինչև սերտիֆիկացումն սկսելը՝ ստուգում է համակարգչի աշխատունակության վիճակը,
4) սերտիֆիկացման ենթակա անձանց ծանոթացնում է համակարգչային թեստավորման կարգին ու համակարգչային ծրագրին,
5) բացատրում է սերտիֆիկացման ենթակա անձանց թեստավորման և գործնական ստուգման հետ կապված տեխնիկական հարցերը,
6) Հանձնաժողովի անդամների հետ համատեղ ամփոփում և արձանագրում է թեստավորման արդյունքները, այն ներկայացնում է Հանձնաժողովի նախագահի ստորագրմանը, որից հետո Հանձնաժողովի նիստի ժամանակ հրապարակում է սերտիֆիկացման հաջորդ` գործնական փուլ անցած անձանց ցուցակը և անցկացման ժամկետներն ու այդ մասին գրավոր տեղեկացնում՝ Կազմակերպությունների ղեկավարներին,
7) իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ։
24. Հանձնաժողովի անդամները`
1) մասնակցում են Հանձնաժողովի նիստերին,
2) ծանոթանում են կազմակերպությունների կողմից ներկայացված սերտիֆիկացման ենթակա անձանց ցուցակներին, նրանց վկայականների պատճեններին և ծառայողական բնութագրերին,
3) իրականացնում են թեստավորման և գործնական ստուգման աշխատանքների նկատմամբ հսկողություն,
4) ստորագրում են թեստավորման արդյունքների և գործնական ստուգման արդյունքների թերթիկները,
5) ծանոթանում են Հանձնաժողովի նիստերի արձանագրություններին,
6) Հանձնաժողովի քարտուղարի հետ համատեղ ամփոփում, կազմում են արձանագրություն թեստավորման արդյունքների վերաբերյալ, ստորագրում են այն և ներկայացնում են Հանձնաժողովի նախագահին՝ ստորագրման, որից հետո Հանձնաժողովի նիստի ժամանակ, Հանձնաժողովի քարտուղարը հրապարակում է սերտիֆիկացման հաջորդ` գործնական փուլ անցած անձանց ցուցակը և անցկացման ժամկետներն ու այդ մասին գրավոր տեղեկացնում են Կազմակերպությունների ղեկավարներին։
25. Սերտիֆիկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, Կոմիտեն գրավոր տեղեկացնում է Կազմակերպություններին սերտիֆիկացման անցկացման մասին, որոնք ծանոթացնում են սերտիֆիկացման ենթակա անձանց սերտիֆիկացման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին։ Սերտիֆիկացվող անձինք Կազմակերպության կողմից տեղեկացվում են սերտիֆիկացման անցկացման վերաբերյալ տեղեկատվությանը Կոմիտեի կողմից ծանուցումը ստանալուց հետո ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը՝ լրացնելով տեղեկացման թերթիկը՝ համաձայն սույն կարգի Ձև N 2-ի։
26. Սերտիֆիկացումից առնվազն երկու շաբաթ առաջ Սերտիֆիկացվող անձի անմիջական ղեկավարը համապատասխան պատասխանատու ստորաբաժանում է ներկայացնում Սերտիֆիկացման ենթակա անձի ծառայողական բնութագիրը՝ համաձայն Ձև N 9-ի, որն էլ մնացած փաստաթղթերի հետ միասին մինչև սերտիֆիկացման անցկացումը ներկայացվում է Հանձնաժողովին։
27. Սերտիֆիկացվող անձիք սերտիֆիկացման անցկացման օրվանից առնվազն յոթ աշխատանքային օր առաջ ստորագրությամբ, պետք է ծանոթանան իրենց ծառայողական բնութագրին։ Ծառայողական բնութագրին համաձայն չլինելու դեպքում Սերտիֆիկացվող անձը ներկայացնում է գրավոր առարկություն, որը ծառայողական բնութագրի հետ միասին փոխանցվում է Հանձնաժողովին:
28. Ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել Սերտիֆիկացվող անձի սերտիֆիկացմանման արդյունքների վրա:
29. Զննման օպերատորների սերտիֆիկացման թեսթային առաջադրանքները կազմված են հետևյալ իրավական ակտերից.
1) «Ավիացիայի մասին» օրենք՝ 5 հարց,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշում՝ 5 հարց,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշում՝ 20 հարց,
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 843-Ն որոշում՝ 5 հարց,
5) Կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրեր՝ 5 հարց։
30. Սերտիֆիկացման գործնական առաջադրանքները իրականացվում են զննման սարքավորումների գործարկման և զննված առարակաների, իրերի և նյութերի պատկերների մեկնաբանման կարողությունների գնահատման միջոցով։
31. Հրահանգիչների սերտիֆիկացումն ընդգրկում է համակարգչային ծրագրով կազմված թեստային առաջադրանքներ՝
1) «Ավիացիայի մասին» օրենք՝ 5 հարց,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշում՝ 10 հարց,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշում՝ 10 հարց,
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշում՝ 10 հարց,
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 940-Ն որոշում՝ 5 հարց,
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 843-Ն որոշում՝ 5 հարց,
7) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի «Անվտանգություն. Միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություներից» N 17 հավելված՝ 5 հարց:
32. Տեսուչների սերտիֆիկացումն ընդգրկում է համակարգչային ծրագով կազմված թեստային առաջադրանքներ՝
1) «Ավիացիայի մասին» օրենք՝ 5 հարց,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 274-Ն որոշում՝ 10 հարց,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշում՝ 10 հարց,
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշում՝ 10 հարց,
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշում՝ 10 հարց,
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 940-Ն որոշում՝ 5 հարց,
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 843-Ն որոշում՝ 5 հարց։
8) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի «Անվտանգություն. Միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություներից» N 17 հավելված՝ 5 հարց:
33. Սերտիֆիկացվող անձանց թեստային առաջադրանքները կազմում են Կոմիտեի համապատասխան պատասխանատու ստորաբաժանման կողմից և ներակայացվում են Կոմիտեի նախագահի հաստատմանը։ Թեստային առաջադրանքները հաստատումից հետո, թեստավորման անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ Կոմիտեի համապատասխան պատասխանատու ստորաբաժանման կողմից տրամադրվում է սույն Կարգի 1-ին կետում նշված Կազմակերպություններին՝ Սերտիֆիկացվող անձանց ծանոթացման նպատակով։ Թեստային առաջադրանքները ենթակա են վերանայման դրանց մշակման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի փոփոխությամբ պայմանավորված, ոչ պակաս քան 3 տարին մեկ անգամ։
3. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
34. Սերտիֆիկացվող անձիք թեստավորմանը ներկայանում են անձնագրով կամ անցագրով: Հանձնաժողովը ստուգում է Սերտիֆիկացվող անձի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման սենյակ: Սերտիֆիկացվող անձանց մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց 10 րոպե առաջ:
35. Սերտիֆիկացմանը մասնակից անձանց չի թույլատրվում իրենց հետ թեստավորման սենյակ բերել հեռախոս, կապի այլ միջոցներ, տպագիր և ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ, ինչպես նաև թեստավորման ընթացքում աղմկել, հուշել կամ խոսել։
36. Թեստավորումն անցկացվում է համապատասխան պայմաններով ապահովված սենյակում (սրահ, լսարան, դահլիճ և այլն) համակարգչի միջոցով՝ Կոմիտեի նախագահի կողմից հաստատված թեստային առաջադրանքներից պատահական ընտրությամբ կազմված հարցերով:
37. Հանձնաժողովի քարտուղարը Սերտիֆիկացվող անձանց բացատրում է համակարգչային ծրագրով թեստավորման հետ կապված տեխնիկական հարցերը:
38. Թեստավորման հարցաշարերի քանակը կազմում է՝
1) Զննման օպերատորի համար 40 հարց,
2) Հրահանգիչների համար 50 հարց,
3) Տեսուչի համար կազմում է 60 հարց։
39․ Հանձնաժողովի քարտուղարը Սերտիֆիկացվող անձանց տվյալները գրանցում է համակարգչի ծրագրային համակարգում, որից հետո համակարգչային ծրագիրը ստեղծում է չկրկնվող գաղտնաբառ, որը տրվում է Սերտիֆիկացվող անձին, որպեսզի նա կարողնա մուտք գործել ծրագրային համակարգ՝ թեստը հանձնելու համար։
40․ Սերտիֆիկացվող անձը մոտենում է թեստավորման սենյակում տեղադրված համակարգչին և մուտքագրում է տրամադրված գաղտնաբառը համակարգչի էկրանին պատկերված դաշտում, այնուհետև սեղմում «Մուտք» կոճակը, ծանոթանում է սերտիֆիկացման ընթացակարգին և «Սկսել Հարցաշարը» կոճակին սեղմելուց հետո տեղափոխվում է հարցաշարի էջ, որտեղ գրված են հարցերը՝ իրենց չորս հավանական պատասխաններով, որոնցից մեկը ճիշտ է՝ մյուսները սխալ։ Սերտիֆիկացվող անձը պետք է ընտրի իր կարծիքով ճիշտ պատասխանը, կատարի համապատասխան նշում և անցնի հաջորդ հարցին պատասխանելուն։ Սերտիֆիկացվող անձը հարցերին կարող է պատասխանել կամայական հերթականությամբ։
41․ Հարցերին պատասխանելուց հետո Սերտիֆիկացվող անձը պետք է սեղմի համակարգչի էկրանի ներքևում գտնվող «Հաստատել» կոճակը, որից հետո կբացվի պատուհան, որում ևս մեկ անգամ պետք է սեղմի «Հաստատել» պատասխանները կոճակը, որից հետո կավարտվի հարցաշարը և հանձնաժողովի անդամը կկարողանա իր համակարգչի էկրանին տեսնել Սերտիֆիկացվող անձի արդյունքները։ Համակարգչային ծրագիրը բացառում է հանձնաժողվի անդամների կողմից հարցաշարի պատասխանների որևէ կերպ փոփոխելը կամ հարցաշարի պատասխանների արդյունքների վրա որևէ ազգեցության ներգործումը։
42․ Թեստավորման առաջադրանքները կատարելու համար սերտիֆիկացման մասնակիցներին հատկացվում է 50 րոպե ժամանակ, րոպեների հաշվարկն սկսվում է «Սկսել Հարցաշարը» կոճակին սեղմելուց հետո։
43. Թեստավորման համար հատկացված ժամանակն ավարտվելուց հետո հանձնաժողովի քարտուղարը հայտարարում է դրա մասին, որից հետո Սերտիֆիկացվող անձը դադարեցնում է աշխատանքը, եթե այդ ընթացքում նա չի հասցրել ավարտել թեստավորման գործընթացը և ճիշտ չի պատասխանել 80 տոկոս թեստավորման հարցերին, հանձնաժողովի անդամների կողմից որոշում է ընդունվում թեստավորման թերթիկում կատարելու «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» գրառումը:
44. Սերտիֆիկացվող անձի կողմից թեստավորման հարցաշարի 80 տոկոս և ավելի ճիշտ պատասխանի դեպքում թեստավորման արդյունքների թերթիկում համաձայն սույն կարգի Ձև N3-ի՝ Զննման օպերատորի մասով հանձնաժողվի անդամների կողմից կատարվում է գրառում՝ «թույլատրվում է գործնական ստուգման», իսկ Հրահանգիչների և Տեսուչների թեստավորման թերթիկում կատարում է գրառում՝ «համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին»:
45. Սերտիֆիկացվող անձի կողմից թեստավորման հարցաշարի 80 տոկոսից պակաս ճիշտ պատասխանի դեպքում հանձնաժողովի անդամների կողմից որոշում է ընդունվում թեստավորման թերթիկում կատարելու գրառում` «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին»:
4. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
46. Զննման օպերատորների գործնական ստուգումն անցկացվում է իրենց աշխատավայրերի զննման կետերում:
47. Հանձնաժողովի անդամները Սերտիֆիկացվող անձին տալիս են առաջադրանքներ և գնահատում դրանց կատարումը համապատասխան գնահատման թերթիկներով:
48. Հանձնաժողովը ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոս և ավելի ճիշտ կատարած Զննման օպերատորների գործնական ստուգման թերթիկում համաձայն սույն կարգի Ձև N4-ի, կատարելով համապատասխան գրառում՝ «համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին»:
49. Հանձնաժողովն ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված Զննման օպերատորի գործնական ստուգման թերթիկում կատարելով համապատասխան գրառում՝ «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին»:
5. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
50. Սերտիֆիկացման դրական արդյունքների դեպքում Զննման օպերատորներին Կոմիտեի կողմից մեկ տարի ժամկետով, տրվում են սույն Կարգով սահմանած ձևի վկայականներ՝ համաձայն Ձև N5-ի, Հրահանգիչներին՝ երեք տարի ժամկետով, համաձայն Ձև N6-ի և Տեսուչներին՝ երկու տարի ժամկետով, համաձայն Ձև N7-ի։
51. Հանձնաժողովը սերտիֆիկացման ավարտից հետո ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր մասնակցի համար կազմում է սերտիֆիկացման թերթիկ՝ համաձայն սույն Կարգի Ձև N 8-ի:
52. Հանձնաժողովի նախագահը և անդամներն ստորագրում են սերտիֆիկացման թերթիկը: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են դրա մասին` ստորագրության կողքին գրելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը և կցված հատուկ կարծիքի թերթիկների թիվը:
53. Սերտիֆիկացման մասնակիցները սերտիֆիկացման ավարտից հետո ծանոթանում են իրենց սերտիֆիկացման թերթիկին և ստորագրում այն: Սերտիֆիակցման մասնակիցները ցանկության դեպքում կարող են գրավոր դիմել Հանձնաժողովին և ստանալ սերտիֆիկացման թերթիկի պատճենը:
54. Սերտիֆիկացման արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում սերտիֆիկացման մասնակիցները կարող են սերտիֆիկացման ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ ժամկետում բողոքարկել Հանձնաժողովի նախագահին, որը բողոքը ստանալու օրվանից յոթ աշխատանքային օրվա ընթացքում՝ ընդունում է համապատասխան որոշում: Սերտիֆիկացման մասնակիցը բողոքարկման արդյունքների, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահի որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում դրանք կարող է բողոքարկել վարչական կամ դատական կարգով։
55. Այն դեպքում, երբ սերտիֆիկացման արդյունքներով սերտիֆիկցմանը մասնակցած անձի նկատմամբ Հանձնաժողովն ընդունել է որոշում «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին», ապա սերտիֆիակցման մասնակիցը կարող է որոշումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Հանձնաժողովի նախագահի անունով ներկայացնել դիմում՝ կրկնակի սերտիֆիկացում անցնելու վերաբերյալ:
56. Կրկնակի սերտիֆիկացմանը մասնակցելու վերաբերյալ դիմումը քննարկվում է Հանձնաժողովի նախագահի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝, որի արդյունքում ընդունվում է համապատասխան որոշում՝ կրկնակի սերտիֆիկացման թույլատրման կամ դիմումի մերժման մասին: Դիմումի քննարկման ընթացքում հաշվի են առնվում տվյալ անձի աշխատանքային ստաժը, գործատուի կողմից տրված բնութագիրը, նախկինում ստացված մասնագիտական հավաստագրերը և սերտիֆիկացված անձի կողմից սերտիֆիկացման արդյունքում հանձնաժողովի կողմից «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» գնահատվելու պատճառների հիմնավոր բացատրությունները:
57. Այն Սերտիֆկացված անձը, որի նկատմամբ սերտիֆիկացման արդյունքներով ընդունվել է «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշում՝ չի թույլատրվում պաշտոնեական պարտականությունների կատարմանը:
58. Եթե Կարգի 55-րդ կետում նշված դիմումի քննարկման արդյունքում Հանձնաժողովի նախագահի կողմից որոշում է կայացվում կրկնակի սերտիֆիկացման մասնակցության դիմումի մերժման մասին, ապա սերտիֆիկացման հանձնաժողովի կողմից ընդունված «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը մնում է անփոփոխ, իսկ տվյալ անձը ենթակա է ազատման տվյալ պաշտոնից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
59. Կրկնակի սերտիֆիկացում անցնելու վերաբերյալ դիմումի բավարարման դեպքում՝ դիմող անձին թույլատրվում է կրկնակի սերտիֆիկացման, որի անցկացման մասին որոշումը կայացվում է Հանձնաժողովի նախագահի կողմից, իսկ կրկնակի սերտիֆիկացումն անցկացվում է սույն Կարգում սկզբնական սերտիֆիկացման համար սահմանված կարգով և ժամկետներում:
60. Կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը վարում է գրանցամատյան, որը հանդիսանում է Կարգի 50-րդ կետով տրամադրվող վկայականի հաշվառման փաստաթուղթ: Գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում են, կարվում և կնքվում Կոմիտեի կնիքով:
61. Հաձնաժողովի անդամները և քարտուղարը ամփոփում են սերտիֆիկացման արդյունքները և սերտիֆիկացման մասնակից բոլոր Սերտիֆիկացված անձանց վերաբերյալ արդյունքները և ընդունված որոշումները ամփոփ հաշվետվությամբ ներկայացնում են Հանձնաժողովի նախագահին։
62. Հանձնաժողովը աշխատանքների ավարտից հետո հանձնման ընդունման ակտով համապատասխան պատասխանատու ստորաբաժանմանն է տրամադրում սերտիֆիկացման փաթեթը ամբողջությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանման և արխիվացման նպատակով:
6. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
63. Հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված սերտիֆիկացման արդյունքների հիման վրա սույն Կարգի 1-ին կետում նշված Կազմակերպությունները ձեռնարկում են համապատասխան միջոցներ՝ հանձնաժողովի որոշումները յոթ աշխատանքային օրվա ընթացքում կատարելու համար:
Ձև N 1
Ց ՈՒ Ց Ա Կ
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ
հ/հ |
Սերտիֆիկացվողի ազգանունը, անունը, հայրանունը |
Զբաղեցրած պաշտոնը |
Վերջին սերտիֆիկացման ժամանակը |
Վերջին սերտիֆիկացման արդյունքում ընդունված որոշումը |
Հերթական սերտիֆիկացման անցկացման ժամանակը |
Արտահերթ սերտիֆիկացում անցկացնելու հիմքերը և ժամանակը |
1. |
||||||
2. |
||||||
3. |
||||||
4. |
||||||
5. |
Ձև N 2
ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԹԵՐԹԻԿ
Ես՝ ___________________________________________________________________________________ _______________________________________________________________________________________, (զբաղեցրած պաշտոնը)
Տեղեկացվել եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի
նախագահի _________________________________________________________________________
20___ թ. _________________ -ի N ______ հրամանին 20___ թ. ______________ __ին իմ
սերտիֆիկացումն անցկացնելու մասին:
|
Ձև N 3
ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԹԵՐԹԻԿ
1. Ազգանունը, անունը, հայրանունը________________________________________________________
2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը_________________________________________________________
3. Թեստավորման պահին զբաղեցրած պաշտոնը և այդ պաշտոնում նշանակվելու տարեթիվը
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
4. Թեստավորման արդյունքը (տոկոսով)_____________________________________________________
5. Թեստավորման արդյունքում սերտիֆիկացման հանձնաժողովի ընդունած որոշումը`
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
Հանձնաժողովի նախագահ |
__________________ |
__________________ |
Հանձնաժողովի անդամներ |
________________ |
________________ |
________________ |
________________ | |
Թեստավորման անցկացման ամսաթիվը ____ _____________ 20___ թ. | ||
Թեստավորման թերթին ծանոթացա` |
________________ |
________________ |
___ _____________ 20___թ. |
Ձև N 4
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՐԹԻԿ
1. Ազգանունը, անունը, հայրանունը _____________________________________________________
2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ______________________________________________________
3. Գործնական ստուգման պահին զբաղեցրած պաշտոնը և այդ պաշտոնում նշանակվելու տարեթիվը
______________________________________________________________________________________
______________________________________________________________________________________
___________________________________
4 Գործնական ստուգման արդյունքը (տոկոսով)_____________________________________________
5. Գործնական ստուգման արդյունքում սերտիֆիկացման հանձնաժողովի ընդունած որոշումը`
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
Հանձնաժողովի նախագահ |
__________________ |
__________________ |
Հանձնաժողովի անդամներ |
________________ |
________________ |
________________ |
________________ | |
Գործնական ստուգման անցկացման վայրը, ամսաթիվը ___________________________________ | ||
Գործնական ստուգման թերթին ծանոթացա` |
________________ |
________________ |
___ _____________ 20___թ. |
Ձև N 5
ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԶՆՆՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ
Սույնով հավաստվում է, որ __________________________________________________
Настоящим удостоверяется, что ______________________________________________
This is to certify that _________________________________________________________
|
Ձև N 6
ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉԻ ՎԿԱՅԱԿԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ
Սույնով հավաստվում է, որ __________________________________________________
Настоящим удостоверяется, что ______________________________________________
This is to certify that _________________________________________________________
|
Ձև N 7
ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՎԿԱՅԱԿԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ
Սույնով հավաստվում է, որ __________________________________________________
Настоящим удостоверяется, что ______________________________________________
This is to certify that _________________________________________________________
|
Ձև N 8
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԹԵՐԹԻԿ
Սերտիֆիկացման ձևը`
● թեստավորում
● Գործնական ստուգում
1. Ազգանունը, անունը, հայրանունը _________________________________________________
2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _________________________________________________
1. Սերտիֆիկացման պահին զբաղեցրած պաշտոնը և այդ պաշտոնում նշանակվելու տարեթիվը
______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
4. Սերտիֆիկացման արդյունքում սերտիֆիկացման հանձնաժողովի ընդունած որոշումը`
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
Հանձնաժողովի նախագահ |
__________________ |
__________________ |
Հանձնաժողովի անդամներ |
________________ |
________________ |
________________ |
________________ | |
Սերտիֆիկացման անցկացման ամսաթիվը __________________ 20___ թ. | ||
Սերտիֆիկացման թերթին ծանոթացա` |
________________ |
________________ |
___ _____________ 20___թ. |
Ձև N 9
Ծ Ա Ռ Ա Յ Ո Ղ Ա Կ Ա Ն Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր
(սերտիֆիկացման ենթակա անձի)
________________________________________________________________________________
(սերտիֆիկացման ենթակա անձի պաշտոնը)
________________________________________________________________________________
(սերտիֆիկացման ենթակա անձի անունը, հայրանունը, ազգանունը)
Անմիջական ղեկավարի եզրահանգումները ________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_______________________________________________________________________:
_____________________________________________________________________________________
(անմիջական ղեկավարի պաշտոնը անունը, ազգանունը և ստորագրությունը)
___ _______________ 20__ թ.
Ծառայողական բնութագրի դարձերես
Ես`__________________________________________________________________________________
(սերտիֆիկացման ենթակա անձի անունը, հայրանունը, ազգանունը)
____________________________________________________________________________________,
(զբաղեցրած պաշտոնը)
ծանոթացել եմ իմ ծառայողական բնութագրին, որի կապակցությամբ _________________________
_____________________________________________________________________________________
(սերտիֆիկացման ենթակա անձի առարկությունները կամ նշումը դրանց բացակայության մասին)
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________:
____________________________________________________________________________________
(սերտիֆիկացման ենթակա անձի անունը, ազգանունը և ստորագրությունը)
____ ________________ 20__թ.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2024 թվական: