ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«04» հուլիս 2024 թ. |
N 3707-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՖՈՌԵՍՏԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՏՐՎԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ Կ-ԿԱ-000010 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 9-րդ կետերը, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 45.6-րդ հոդվածի 15-րդ և 16-րդ մասերը, Կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման N 1 հավելվածի 30-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ՖՈՌԵՍՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2024 թվականի ապրիլի 4-ին ներկայացված դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. 2023 թվականի օգոստոսի 21-ից համարել դադարեցված «ՖՈՌԵՍՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված արտադրական կանեփի արտադրության թիվ Կ-ԿԱ-000010 լիցենզիայի գործողությունը և այդ լիցենզիան ուժը կորցրած ճանաչված:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) «ՖՈՌԵՍՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին,
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. Ավանեսյան |
