ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«15» նոյեմբեր 2024 թ. |
N 347-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԵՏԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՅՏՈՒՑՆԵՐՈՎ, ՊՐՈՏԵԻՆԱՄԻԶՈՒԹՅՈՒՆՈՎ ԵՎ ԳԵՐՃՆՇՈՒՄԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ (ՀՂԻՈՒԹՅԱՆ, ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ) ՀՂԻԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել հետծննդաբերական շրջանում այտուցներով, պրոտեինամիզությունով և գերճնշումային խանգարումներով (հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանում) հղիի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
15.11.2024 |
Ա. ԱՎանեսՅԱՆ |
Հավելված Առողջապահության նախարարի «15» նոյեմբեր 2024 թվականի N 347-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՀԵՏԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՅՏՈՒՑՆԵՐՈՎ, ՊՐՈՏԵԻՆԱՄԻԶՈՒԹՅՈՒՆՈՎ ԵՎ ԳԵՐՃՆՇՈՒՄԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ (ՀՂԻՈՒԹՅԱՆ, ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ) ՀՂԻԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
Օ10 |
Գոյություն ունեցող վաղ շրջանի գերճնշում, որը բարդացնում է հղիությունը, ծննդաբերությունը և հետծննդաբերական շրջանը |
2) |
Օ13 |
Հղիությունից առաջացած գերճնշում` առանց նշանակալի պրոտեինամիզության |
3) |
Օ14 |
Հղիությունից առաջացած գերճնշում` նշանակալի պրոտեինամիզությամբ |
4) |
Օ14.0 |
Նախաէկլամպսիա (նեֆրոպաթիա)` միջին ծանրության |
5) |
Օ14.1 |
Ծանր նախաէկլամպսիա |
6) |
Օ14.9 |
Նախաէկլամպսիա (նեֆրոպաթիա)` չճշտված |
7) |
Օ15 |
Էկլամպսիա |
8) |
Օ15.0 |
Էկլամպսիա` հղիության շրջանում |
9) |
Օ15.1 |
Էկլամպսիա` ծննդաբերության ընթացքում առաջացած |
10) |
Օ15.2 |
էկլամպսիա` հետծննդաբերական շրջանում առաջացած |
11) |
Օ15.9 |
Էկլամպսիա` չհաստատված ժամկետով |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
1. Պրեէկլամպսիա/էկլամպսիա, 2. Քրոնիկական հիպերտենզիա, 3. Համակցված պրեէկլամպսիա՝քրոնիկական հիպերտենզիայի ֆոնի վրա, 4. Գեստացիոն հիպերտենզիա, 5. HELLP (,ՀԷԼԼՓե) համախտանիշ: |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/ |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /շտապ, անհետաձգելի, պլանային/ |
Շտապ, անհետաձգելի |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Մանկաբարձ-գինեկոլոգ, ռադիոլոգ, նեոնատոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, սրտաբան /թերապևտ/, նեֆրոլոգ, նյարդաբան, ակնաբույժ |
8) |
Գանգատներ |
● Ճնշման բարձրացում ● Այտուցներ ● Ցավ էպիգաստրալ շրջանում ● Ուժեղ գլխացավ ● Տևական տեսողական խանգարումներ (ֆոտոպսիա, սկատոմա, կեղևային կուրություն, ցանցաթաղանթի անոթների սպազմ) ● Ցնցումներ |
9) |
Անամնեզ |
● Հիպերտենզիա ● Պրեէկլամպսիա/էկլամպսիա ● Բազմապտուղ հղիություն ● Ծխախոտի օգտագործում ● Թմրամիջոցների օգտագործում (քրեք, կոկաին, ամֆետամիններ) ● Շաքարային դիաբետ (I, II տիպ, գեստացիոն) ● Ժառանգական թրոմբոֆիլիաներ /FII, FV, սպիտակուց S, Սպիտակուց C, Հակաթրոմբինի III անբավարարություն/ ● Ձեռքբերովի թրոմբոֆիլիաներ /Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ/ ● Մոր գենետիկական գործոններ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
1. Հիպերտենզիա և պրոտեինուրիա 2. Պրոտեինուրիայի բացակայության դեպքում՝ նոր զարգացած հիպերտենզիա հետևյալ նշաններից որևէ մեկի զուգակցությամբ ● Թրոմբոցիտոպենիա ● Երիկամային անբավարարություն ● Լյարդի ֆունկցիայի ախտահարում ● Թոքի այտուց ● Ուղեղային կամ տեսողական ախտանիշներ ● Պտղի ներարգանդային աճի դանդաղում ● Սակավաջրություն ● Դոպլեր հետազոտությամբ դիաստոլիկ հոսքի բացակայություն կամ հետհոսք ● Մահացած պտուղ |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
● Ծանր հիպերտենզիա և ● Ծանր պրեէկլամպսիա *Ամբուլատոր բուժումը կարելի է նախատեսել միայն թեթև հիպերտենզիա կամ թեթև պրեէկլամպսիա ունեցող կանանց դեպքում, որոնք ապրում են բուժհաստատության մոտակայքում (բուժհաստատություն հասնելու համար չկա որևէ աշխարհագրական արգելք). |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մանկաբարձ-գինեկոլոգ |
1 |
1 |
2) |
Ռադիոլոգ /ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ/ |
1 |
1 |
3) |
Նեոնատոլոգ |
0,5 |
1 |
4) |
Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ |
0.3 |
0.7 |
5) |
Սրտաբան /թերապևտ/ |
1 |
1 |
6) |
Նեֆրոլոգ |
1 |
1 |
7) |
Նյարդաբան |
1 |
1 |
8) |
Ակնաբույժ |
1 |
1 |
9) |
Արյունաբան |
0 |
0.1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ |
||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր քննություն լեյկոֆորմուլայով |
1 |
1 |
Անեմիայի, թրոմբոցիտոպենիայի հեմատոկրիտի ցուցանիշները գնահատելու նպատակով |
2) |
Առկա չէ |
Մեզի միջին չափաբաժնի նմուշ |
1 |
1 |
Պրոտեինուրիան, ախտորոշելու նպատակով |
3) |
Առկա չէ |
Արյան խմբի և Rh գործոնի որոշում |
1 |
1 |
AB0- և Rh կոնֆլիկտի բացառում և կանխարգելում |
4) |
Առկա չէ |
Միզանյութ |
1 |
1 |
Երիկամային ֆունկցիան գնահատելու նպատակով |
5) |
Առկա չէ |
ԱԼՏ (Ալանին ամինոտրասնֆերազա) |
1 |
1 |
Լյարդային ֆունկցիան գնահատելու նպատակով |
6) |
Առկա չէ |
ԱՍՏ (Ասպարտատ ամինոտրանսֆերազա) |
1 |
1 |
Լյարդային ֆունկցիան գնահատելու նպատակով |
7) |
Առկա չէ |
Բիլիրուբիններ |
1 |
1 |
Լյարդային ֆունկցիան գնահատելու նպատակով |
8) |
Առկա չէ |
Լակտատդեհիդրոգենազա |
1 |
1 |
Լյարդային ֆունկցիան գնահատելու նպատակով |
9) |
Առկա չէ |
Ընդհանուր սպիտակուց |
1 |
1 |
Հիպոպրոտեինէմիայի գնահատման նպատակով |
10) |
Առկա չէ |
Ալբումին |
1 |
1 |
Հիպոպրոտեինէմիայի գնահատման նպատակով |
11) |
Առկա չէ |
Կրեատինին |
1 |
1 |
Երիկամային ֆունկցիան գնահատելու նպատակով |
12) |
Առկա չէ |
Գլյուկոզա |
1 |
1 |
Գեստացիոն շաքարային դիաբետի հայտնաբերում |
13) |
Առկա չէ |
Կոագուլոգրամմա |
1 |
1 |
Մակարդելիության գնահատման նպատակով |
14) |
Առկա չէ |
Գայլախտային հակակոագուլյանտ |
0.2 |
0.7 |
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի ախտորոշում |
15) |
Առկա չէ |
Հակակարդիոլիպինային հակամարմիններ IgM |
0.2 |
0.7 |
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի ախտորոշում |
16) |
Առկա չէ |
Հակակարդիոլիպինային հակամարմիններ IgG |
0.2 |
0.7 |
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի ախտորոշում |
17) |
Առկա չէ |
Հակա-β2 գլիկոպրոտեինային հակամարմիններ IgM |
0.2 |
0.7 |
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի ախտորոշում |
18) |
Առկա չէ |
Հակա-β2 գլիկոպրոտեինային հակամարմիններ IgG |
0.2 |
0.7 |
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի ախտորոշում |
19) |
Առկա չէ |
Նատրիում |
|||
20) |
Առկա չէ |
Կալիում |
|||
21) |
Առկա չէ |
Բնածին թրոմբոֆիլիաների ախտորոշում (FV, Լեյդենի մուտացիա) |
0.5 |
1 |
Մակարդելիության գնահատման նպատակով |
22) |
Առկա չէ |
Բնածին թրոմբոֆիլիաների ախտորոշում (FII) |
0.5 |
1 |
Մակարդելիության գնահատման նպատակով |
23) |
Առկա չէ |
Հեպատիտ B |
1 |
1 |
Բացառել հեպատիտները |
24) |
Առկա չէ |
Հեպատիտ C |
1 |
1 |
Բացառել հեպատիտները |
25) |
Առկա չէ |
RPR (Ռապիդ պլազմա ռագին) հակամարմիններ՝սիֆիլիս |
0,9 |
0,9 |
Հոսպիտալացումների ժամանակ պարտադիր ստուգել |
Գործիքային հետազոտություններ | |||||
ԱԲ |
Բ |
||||
26) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն |
1 |
1 |
Հղիության ժամկետի որոշման, պտղի վիճակի, աճի գնահատման և ամնիոտիկ հեղուկի ինդեքսի (ԱՀԻ) որոշման համար: |
27) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն որովայնի օրգանների |
1 |
1 |
Ախտաբանություն ախտորոշելու/ժխտելու նպատակով |
28) |
Առկա չէ |
Ակնահատակի զննում |
1 |
1 |
Ցանցաթաղանթի ախտահարման գնահատում |
29) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն |
1 |
1 |
Սրտի ֆունկցիայի գնահատում |
30) |
Առկա չէ |
Էխո-կարդիոգրաֆիա |
1 |
1 |
Սրտի ֆունկցիայի գնահատում |
31) |
Առկա չէ |
ԿՏԳ մոնիտորինգ (30 շաբաթից մեծ գեստացիոն տարիքի պարագայում) |
0,7 |
0.8 |
Անկանոն ՊՍԶՀ բացահայտման և կծկանքների գնահատման համար: |
32) |
Առկա չէ |
Պտղի սրտի զարկերի հաճախականություն (ՊՍԶՀ) |
1 |
1 |
Անկանոն ՊՍԶՀ բացահայտման համար |
33) |
Առկա չէ |
Պտղի բիոֆիզիկական պրոֆիլ |
0.3 |
0.3 |
Պտղի վիճակի գնահատում |
34) |
Առկա չէ |
Պտղի դոպլերոֆլուսոմետրիա |
0,7 |
0,7 |
Պտղի վիճակի գնահատում |
*Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Օգտագործվող դեղերի ցանկը (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
չ/մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ ներարկման 4մգ/մլ |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ ներարկման 4մգ/մլ |
ամպուլներ |
1 |
12մգ |
24մգ |
2 |
2) |
Բետամեզոն լուծույթ ներարկման 2մգ+5մգ/մլ |
Բետամեզոն լուծույթ ներարկման 2մգ+5մգ/մլ |
Սրվակ |
1 |
12 մգ |
24մգ |
2 |
3) |
Օքսիտոցին լուծույթ ներարկման 5ՄՄ/մլ |
Օքսիտոցին լուծույթ ներարկման 5ՄՄ/մլ |
ամպուլներ |
3 |
3մլ |
3մլ |
1 |
4) |
Միզոպրոստոլ 200 մկգ |
Միզոպրոստոլ 200 մկգ |
դեղահատեր |
3 |
100 մկգ |
300 մկգ |
3 |
5) |
Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ ուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) |
Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ ուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) |
փաթեթ |
1 |
1000 մլ |
7000-10000մլ |
7-10 |
6) |
Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման250մգ/մլ |
Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման250մգ/մլ |
ամպուլներ |
1 |
80 մլ |
80-160մլ |
1-2 |
7) |
Էնօքսապարին (էնօքսապարին նատրիում) լուծույթ ներարկման 20մգ/0,2մլ, 40մգ/0,4մլ |
Էնօքսապարին (էնօքսապարին նատրիում) լուծույթ ներարկման 20մգ/0,2մլ, 40մգ/0,4մլ |
նախալցված ներարկիչներ |
1 |
40մգ |
200-400մգ |
5-10(ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր) |
8) |
Նադրոպարին կալցիումի ներարկման լուծույթի 2850անտի-XaՄՄ/0,3մլ, 5700անտի-XaՄՄ/0,6մլ |
Նադրոպարին կալցիումի ներարկման լուծույթի 2850անտի-XaՄՄ/0,3մլ, 5700անտի-XaՄՄ/0,6մլ |
նախալցված ներարկիչներ |
1 |
28,5մգ |
142,5-285մգ |
5-10(ստացիոնար) Ըստ պահանջի (ամբուլատոր) |
9) |
Ացետիլսալիցիլաթթու, մագնեզիումի հիդրօքսիդ 75մգ+15,2մգ |
Ացետիլսալիցիլաթթու, մագնեզիումի հիդրօքսիդ 75մգ+15,2մգ |
դեղահատեր |
1 |
75 մգ |
126 g |
168 |
10) |
Մեթիլդոպա (մեթիլդոպա սեսկվիհիդրատ) 250մգ |
Մեթիլդոպա (մեթիլդոպա սեսկվիհիդրատ) 250մգ |
դեղահատեր |
8 |
1-2 գ |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
11) |
Նիֆեդիպին 10մգ,20մգ |
Նիֆեդիպին 10մգ,20մգ |
դեղահատեր |
6 |
20-120 մգ |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
12) |
Լաբեթալոլ 100 մգ |
Լաբեթալոլ 100մգ |
դեղահատեր |
3 |
300 մգ |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
13) |
Լաբեթալոլ լուծույթ ներարկման 100մգ/20մ |
Լաբեթալոլ լուծույթ ներարկման 100մգ/20մ |
Սրվակ |
1 |
50-200 մգ |
50-200 մգ |
1 |
14) |
Հիդրալազին լուծույթ ներարկման 20մգ/մլ |
Հիդրալազին լուծույթ ներարկման 20մգ/մլ |
Սրվակ |
1 |
5-10 մգ |
50 մգ |
1 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
Ձև 5
Բուժական այլ միջոցառումներ
(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մոր տեղափոխումը համապատասխան ինտենսիվ խնամքի հնարավորություն ունեցող պերինատալ կենտրոն |
0,2 |
0,8 |
2) |
Նեյրոպրոտեկցիա (Մագնեզիումի սոլֆատ) |
0,4 |
0,6 |
3) |
Ռեսպիրատոր դիստրես համախտանիշի կանխարգելում |
1 |
1 |
4) |
Ծննդաբերություն բնական ուղիներով |
0,1 |
0 |
5) |
Կեսարյան հատում |
0,9 |
1 |
Ձև 6
HELLP համախտանիշը
HELLP (Haemolysis, Elevated Liver enzymes and Low Platelet count) համախտանիշը ծանր պրեէկլամպսիայի ձև է, որը ներառում է.
● հեմոլիզ – (հազվադեպ),
● լյարդի ֆերմենտների բարձրացում –(հաճախ),
● թրոմբոցիտոպենիա – (հաճախ):
HELLP համախտանիշի վարումը
● Ներգրավել արյունաբանի
● Դիտարկել թրոմբոցիտների փոխներարկումը, եթե.
թրոմբոցիտների քանակը կարող է հակացուցում լինել էպիդուրալ անզգայաց ման համար,
թրոմբոցիտների քանակը կարող է բարդացնել վիրահատական ծննդալուծումը,
պրեէկլամպսիայի հետևանքով զարգացած թրոմբոցիտոպենիան կարող է նշա նակալի արյունահոսության պատճառ հանդիսանալ
● Մինչև հղիության 33 6/7 շաբաթական ժամկետը HELLP համախտանիշի դեպքում խորհուրդ է տրվում ծննդալուծումը հետաձգել 24-48 ժամ՝ կորտիկոստերոիդային կանխարգելումն անցկացնելու նպատակով, եթե մոր և պտղի վիճակը կայուն է
● Պտղի անկենսունակության ժամկետներում HELLP համախտանիշի դեպքում ցուց ված է շտապ ծննդալուծում հղի կնոջ վիճակի կայունացումից հետո:
Ծննդալուծման եղանակից կախված թրոմբոցիտների փոխներարկման ցուցումները HELLP համախտանիշի դեպքում
Թրոմբոցիտների քանակ |
Կեսարյան հատում |
Ծննդաբերություն |
< 20 x 109/լ |
Փոխներարկել |
Փոխներարկել |
20 մինչև 49 x 109/լ |
Փոխներարկել |
Դիտարկել հետևյալ դեպքերում. – ակտիվ արյունահոսության, հայտնաբերված թրոմբոցտների ֆունկցիայի խանգարումների, թրոմբոցիտների քանակի արագ նվազման |
≥ 50 x 109/լ |
Դիտարկել հետևյալ դեպքերում. – ակտիվ արյունահոսության, ● – հայտնաբերված թրոմբոցիտների ֆունկցիայի խանգարումների, ● – թրոմբոցիտների քանակի արագ նվազման, ● – կոագուլոպաթիայի |
Դիտարկել հետևյալ դեպքերում. – ակտիվ արյունահոսության, ● – հայտնաբերված թրոմբոցիտների ֆունկցիայի խանգարումների, ● – թրոմբոցիտների քանակի արագ նվազման,կոագուլոպաթիայի |
Անկախ թրոմբոցիտների քանակից |
Թրոմբոցիտների փոխներարկումը հակացուցված է, եթե կան լուրջ կասկածներ հեպարինով դրդված թրոմբոցիտոպենիայի կամ թրոմբոցիտոպենիկ պուռ պուռայի և հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշի վերաբերյալ |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Պրեէկլամպսիայի և էկլամպսիայի վարումը։ Կլինիկական ուղեցույց–Եր.: Փրինթինֆո, 2015. – 44 էջ: Կլինիկական ուղեցույցը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի 16.09.2015թ. թիվ 2521 – Ա հրամանով:
2. ACOG. Hypertension in pregnancy. Task Force and Work Group Report. 2013. http://www.acog.org/ResourcesAndPublications/TaskForceand WorkGroupReports/ HypertensioninPregnancy Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան քոլեջ. Հղիության ընթացքում հիպերտոնիա: Աշխատանքային խմբի և կանխարգելման աշխատանքային խմբի զեկույց: 2013թ․ . http://www.acog.org/ResourcesAndPublications/TaskForceand WorkGroupReports/ HypertensioninPregnancy
3. Data from National Heart, Lung, and Blood Institute. The seventh report of the Joint National Committee on Prevention, Detection, Evaluation, and Treatment of High Blood Pressure. NIH Publication No. 045230. Bethesda (MD): NHLBI; 2004. Available at: http://www.nhlbi.nih.gov/files/docs/guidelines/jnc7full․pdf. Retrieved October 14, 2014. Տվյալներ սրտի, թոքերի և արյան ազգային ինստիտուտից Արյան բարձր ճնշման կանխարգելման, հայտնաբերման, գնահատման և բուժման Միացյալ ազգային կոմիտեի յոթերորդ զեկույցը: ՆԻՀ հրապարակում համար . 045230. Bethesda (MD): NHLBI; 2004. Հասանելի էt: http://www.nhlbi.nih.gov/files/docs/guidelines/jnc7full․pdf.
4. Hypertension in pregnancy: diagnosis and management. NICE guideline [NG133] Published: 25 June 2019 Last updated: 17 April 2023 https://www.nice.org.uk/guidance/ng133/chapter/Recommendations. Հղիության ընթացքում զարկերակային գերճնշում. ախտորոշում և բուժում: Նիցցա ուղեցույց [NG 133] հրապարակված Է ՝ 2019 թվականի հունիսի 25-ին Վերջին անգամ թարմացվել է ՝ 2023 թվականի ապրիլի 17-ին https://www.nice.org.uk/guidance/ng133/chapter/Recommendations.
5. Magee LA, Pels A, Helewa M, Rey E, von Dadelszen P, et al. (2014) Diagnosis, evaluation, and management of the hypertensive disorders of pregnancy: executive summary. J Obstet Gynaecol Can 36(5): 416–438 (SOGC). Մագի ԼԱ, Պելս Ա, Հելեվա Մ, Ռեյ Ե, վոն Դադելսզեն Պ և այլք․ 2014թ․ Հղիության ընթացքում հիպերտոնիկ խանգարումների ախտորոշում, գնահատում և բուժում. Մանկաբարձների և գինեկոլոգների կանադական ամսագիր 36(5): 416–438 (SOGC).
6. National Collaborating Centre for Women’s and Children’s Health (UK). Hypertension in Pregnancy: The Management of Hypertensive Disorders During Pregnancy. London: RCOG Press; 2010 Aug. (NICE Clinical Guidelines, No. 107.) Available from: http:// www.ncbi.nlm.nih.gov/books/NBK62652/ Կանանց և երեխաների առողջության ազգային համագործակցող Կենտրոն (Մեծ Բրիտանիա): Հղիության ընթացքում հիպերտոնիկ խանգարումների բուժում: հղիության ընթացքում հիպերտոնիկ խանգարումների Բուժում. Rcog Press; Օգոստոս 2010 թ Հասանելի է: http:// www.ncbi.nlm.nih.gov/books/NBK62652/
7. National High Blood Pressure Education Program (2000) Report of the National High Blood Pressure Education ProgramWorking Group on High Blood Pressure in Pregnancy. Am J. Obstet Gynecol 183: 1–22. Արյան ճնշման բարձրացման ազգային կրթական ծրագիր (2000) արյան ճնշման բարձրացման ազգային կրթական ծրագրի աշխատանքային խմբի զեկույցը հղիության ընթացքում արյան բարձր ճնշման վերաբերյալ Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան ամսագիր 183: 1–22
8. Queensland Maternity and Neonatal Clinical Guidelines Program (2010) Supplement: Hypertensive disorders of pregnancy. Guideline No. MN10.15.V4R15. Queensland health. http://www.health.qld.gov.au/qcg/documents/g_hdp50.pdf Քվինսլենդի հղի կանանց և նորածինների կլինիկական ուղեցույցների ծրագրի լրացում (2010) Հղիության ընթացքում հիպերտոնիկ խանգարումներ. Հանձնարարական թիվ ՄՆ10. 15:V4R15. Քվինսլենդի առողջապահության նախարարություն . http://www.health.qld.gov.au/qcg/documents/g_hdp50.pdf
9. Roberts JM, August PA, Bakris G, Barton JR, Bernstin IM (2013) the American College of Obstetricians and Gynecologists’ Task Force on Hypertension in Pregnancy. Hypertension in Pregnancy. Obstetrics & Gynaecology 122(5): 1122–1131 Ռոբերտս ՋՄ, Օգուստ ՊԱ, Բակրիս Գ, Բարտոն ՋՌ, Բերնստին ԻՄ 2013թ․ Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան քոլեջի աշխատանքային խումբ հղիության հիպերտոնիայի վերաբերյալ Հղիության ընթացքում հիպերտոնիկ հիվանդություն: Մանկաբարձություն և գինեկոլոգիա 122(5): 1122–1131
10. Royal College of Obstetricians and Gynaecologists (2006) The management of severe preeclampsia/eclampsia. Guideline No.10(A) Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջ (2006) ուղեցույց ծանր պրեէկլամպսիայի/էկլամպսիայի բուժման համար. Ուղեցույց Թիվ 10(Ա)
11. Приказ Министерства здравоохранения Российской Федерации от 1 ноября 2012 г.No 572н "Об утверждении Порядка оказания медицинской помощи по профилю "акушерство и гинекология (за исключением использования вспомогательных репродуктивных технологий)"". Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի հրամանը г.No 572ն ""Մանկաբարձություն և գինեկոլոգիա (բացառությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգտագործման)"պրոֆիլով բժշկական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին"
12. Приказ Минздрава России от 20.10.2020 N 1130н "Об утверждении Порядка оказания медицинской помощи по профилю "акушерство и гинекология" (Зарегистрировано в Минюсте России 12.11.2020 N 60869). Ռուսաստանի առողջապահության նախարարության 20.10.2020 N 1130n հրամանը "մանկաբարձության և գինեկոլոգիայի պրոֆիլում բժշկական օգնություն ցուցաբերելու կարգը հաստատելու մասին "(գրանցված է Ռուսաստանի արդարադատության նախարարությունում 11/12/2020 N 60869):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 նոյեմբերի 2024 թվական: