ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«30» հոկտեմբեր 2024 թ. |
N 317-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԴԵՂԱՏՆԵՐՈՒՄ ՍՏԵՐԻԼ ԴԵՂԱՁԵՎԵՐԻ ՊԱՏՇԱՃ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դեղերի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել, որ բժշկական հաստատության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող դեղատներում ստերիլ դեղաձևերը պատրաստվում են «Դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմա» միջազգային կազմակերպության «Բժշկական հաստատությունում դեղերի պատշաճ պատրաստման գործունեության ուղեցույց»-ի համաձայն:
2. Սույն հրամանը ուժի մեջ մտնելու հաջորդ օրը «Դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմա» միջազգային կազմակերպության «Բժշկական հաստատությունում դեղերի պատշաճ պատրաստման գործունեության ուղեցույց»-ը տեղադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում (www.moh.am):
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Պարտականությունները կատարող`
30.10.2024 |
Ա. ՋՈՒՄԱՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 նոյեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|