Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
6 ապրիլի 2017 թվականի N 14
14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Ծրագրի կատարող հանդիսացող հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել ծրագրի կետերի կատարման համար նախատեսվող անհրաժեշտ ֆինանսական միջոցների և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ առաջարկություններ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ծրագրում ներառված միջոցառումների իրականացման ֆինանսավորման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների կողմից սահմանված կարգով ներկայացված հայտերի առկայության դեպքում:
4. Ծրագրի կատարող հանդիսացող հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` եռամսյա պարբերականությամբ՝ ծրագրի իրականացման ընթացքը դիտարկող համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնել հաշվետվություն իրենց կողմից իրականացված միջոցառումների մասին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 11 Երևան |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ
ՈՒՂՂՎԱԾ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
