ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Պ. Ա. ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ Հայկական ԽՍՀ քաղաքացի Պարույր Արշավիրի Հայրիկյանը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1988 թվականի հուլիսի 21-ի հրամանագրով ԽՍՀՄ, միաժամանակ նաև Հայկական ԽՍՀ քաղաքացիությունից զրկվել ու երկրից վտարվել է մարդու իրավունքների դեկլարացիայի նորմերի, ԽՍՀՄ քաղաքացիության մասին 1990 թվականի մայիսի 23-ի օրենքի 23-րդ հոդվածի, այդ օրենքի կիրառման կարգի մասին որոշման 4-րդ կետի, ինչպես նաև Հայկական ԽՍՀ սուվերենության խախտմամբ, և ղեկավարվելով Հայկական ԽՍՀ սահմանադրության 71-րդ հոդվածով, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում է.
Պարույր Արշավիրի Հայրիկյանը պահպանում է Հայկական ԽՍՀ քաղաքացիությունը 1988 թվականի հուլիսի 21-ից:
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
24 հուլիսի 1990 թվականի, նո. 0012-12 |