ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«13» սեպտեմբեր 2024 թ. |
N 279-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 40-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի հունվարի 15-ի «Կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության կարգը և աշխատակարգը հաստատելու մասին» N 40-Ն հրամանի հավելված 1-ով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«14. Ընտրությանը կարող է մասնակցել 35 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով ունի բարձրագույն բժշկական, դեղագիտական, իրավաբանական կրթություն և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ, բացառությամբ էթիկայի հանձնաժողովի պացիենտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ անդամի ընտրության, որին կարող է մասնակցել 35 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով ունի բարձրագույն կրթություն և առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:».
2) 15-րդ կետի 6-րդ ենթակետից հանել «առնվազն 10 տարվա» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
13.09.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2024 թվական: