Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
26 հունվարի 2017 թվականի N 3
16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ` ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՇՈՒԿԱՆ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ, ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում` արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով, ծրագրի երկրորդ փուլի նախագծին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ստորագրել Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում` արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով, երկրորդ փուլի ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունվարի 27 Երևան |
ՄԱԿ-ի Արդյունաբերական Զարգացման Կազմակերպություն
Ծրագիր Հայաստանի Հանրապետությունում
