ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«03» հուլիսի 2024 թվական ք. Երևան |
N 1273-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳԷՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 11-րդ հոդվածով, «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ, 26-րդ և 43-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «ԳԷՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ներկայացված փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա, փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության ներդիրներ ստանալու մասին 2024 թվականի հունիսի 25-ի հայտը, կից փաստաթղթերը և առնչվող գրությունները, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 1-ի N 4 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «ԳԷՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա, փոստային կապի ծառայությունների գործունեության ներդիր՝ N 01 և սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության ներդիր՝ N 02:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:
|
Մ. Հայրապետյան |
7/3/2024 |