ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«06» հունիս 2024 թ. |
N 3103-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի ԹԻՎ 1891-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ԿԱՍԵՑՎԱԾ` «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ» ՏԵՍԱԿԻ ՄԱՍՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 34-րդ հոդվածի 7-րդ մասը, «ԳԵՎՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հունիսի 3-ին ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Վերացնել Առողջապահության նախարարի 2024 թվականի ապրիլի 4-ի ««ԳԵՎՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն Առողջապահության նախարարության կողմից 2023 թվականի հուլիսի 12-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-003508 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային` ընտանեկան բժշկություն, ընդհանուր թերապևտիկ, ընդհանուր վիրաբուժական, մաշկաբանական, անոթային վիրաբուժական, վնասվածքաբանական, դիետաբանական (դիետոլոգիական) տեսակներով զբաղվելու իրավունքը կասեցնելու մասին» թիվ 1891-Ա հրամանով կասեցված` «ընդհանուր թերապևտիկ» տեսակի մասով լիցենզիայի գործողության կասեցումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝
1) ապահովել սույն հրամանի 1-ին կետով նշված լիցենզիայի գործողության կասեցման վերացման վերաբերյալ տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ԳԵՎՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Ա. Ավանեսյան |