ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«25» հունիսի 2024 թ. |
N 794-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 19.7-ՐԴ ԵՎ 19.8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԱՐՏՈՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ հոդվածի 7-րդ, 7.1-ին, 9-րդ և 19.8-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ մասերը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել`
1) ներքաղաքային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության վերաբերյալ հայտարարության ձևը և դրա լրացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,
2) էլեկտրոնային հարթակով էլեկտրոնային ծառայության միջոցով ձևակերպված պատվերով իրականացված ուղևորափոխադրումների համար հաշվարկված, գանձված և պետական բյուջե վճարման ենթակա պետական տուրքի վերաբերյալ հայտարարության ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի,
3) կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման գործունեության վերաբերյալ հայտարարության ձևը և դրա լրացման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի,
4) «Պետական տուրքի մասին» օրենքի 19․8-րդ հոդվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնելու վերաբերյալ հայտարարության ձևը և դրա լրացման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի,
5) արտոնագրի ձևը` համաձայն N 5 հավելվածի:
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից: «Պետական տուրքի մասին» օրենքի 19․8-րդ հոդվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը սույն հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված ձևով հայտարարությունն առաջին անգամ ներկայացնում են 2024 թվականի հոկտեմբեր ամսվանից սկսած:
(2-րդ կետը լրաց. 29.08.24 N 1064-Ն)
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |
6/25/2024 |
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2024 թ. հունիսի 25-ի N 794-Ն հրամանի |
Ձև
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ) ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
| |||||||||||||||
2. Հարկ վճարողը |
||||||||||||||||
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
4. Գործու-նեության տեսակը |
5. Գործու-նեության իրակա-նացման վայրը |
6. Պետական տուրքի ամսական դրույքաչափի հաշվարկման համար |
7. Պետական տուրքի հաշվարկման գործակիցը |
8. Գործունեության իրականացման ժամանակահատվածի |
9. Հաշվարկված պետական տուրքը, դրամ | ||
1) քանակը |
2) բազային տուրքի պատիկ մեծությունը |
սկիզբը |
ավարտը | ||||
10. Ավտոբուսով ներքաղաքային երթուղով ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքում` | |||
N |
Ավտոբուսի մակնիշը |
Ավտոբուսի հաշվառման համարանիշը |
Ավտոբուսի նստատեղերի քանակը |
11. Միկրոավտոբուսով ներքաղաքային երթուղով ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքում` | |||
N |
Միկրոավտոբուսի մակնիշը |
Միկրոավտոբուսի հաշվառման համարանիշը |
Միկրոավտոբուսի նստատեղերի քանակը |
Պաշտոնատար անձ |
________________________________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ) ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ
1. Հայտարարության 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
2. Հայտարարության 2-րդ կետում լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը):
3. Հայտարարության 3-րդ կետում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` ֆիզիկական անձի բնակության վայրը:
4. Հայտարարության 4-րդ կետում լրացվում է գործունեության տեսակը:
5. Հայտարարության 5-րդ կետում լրացվում է գործունեության իրականացման վայրը (քաղաքի անվանումը):
6. Հայտարարության 6-րդ կետի`
1) 1-ին ենթակետում լրացվում է`
ա. ավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար` շահագործվող ավտոբուսների նստատեղերի քանակը,
բ. միկրոավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար շահագործվող միկրոավտոբուսների նստատեղերի քանակը,
2) 2-րդ ենթակետում լրացվում է`
ա. ավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար` «Պետական տուրքի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 19.7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը,
բ. միկրոավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար` Օրենքի 19.7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը:
7. Հայտարարության 7-րդ կետում լրացվում է ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար Օրենքի 19.7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան գործակիցը:
8. Հայտարարության 8-րդ կետում լրացվում է գործունեության իրականացման ժամանակահատվածի սկիզբը և ավարտը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը։
9. Հայտարարության 9-րդ կետում լրացվում է տվյալ ամսվա համար հաշվարկված պետական տուրքի գումարը` դրամով (լումաներն անտեսվում են):
10. Հայտարարության 10-րդ կետում լրացվում է ավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում յուրաքանչյուր ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը: Ընդ որում, Օրենքի 19.7-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան` ավտոբուսներով ուղևորների կանոնավոր փոխադրումներ (բացառությամբ` Երևան քաղաքում ուղևորափոխադրումների) իրականացնելիս անսարք ավտոբուսի փոխարինման դեպքում հարկ վճարողը ներկայացնում է հայտարարության փոփոխություն` լրացնելով միայն փոխարինող ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը:
11. Հայտարարության 11-րդ կետում լրացվում է միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում յուրաքանչյուր միկրոավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը:
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2024 թ. հունիսի 25-ի N 794-Ն հրամանի |
Ձև
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՊԱՏՎԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, ԳԱՆՁՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
2․ Հարկ վճարողը |
||||||||
3․ Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
||||||||
4․Էլեկտրոնային հարթակի անվանումը |
||||||||
5․ Հաշվետու ժամանակահատվածը |
տարի |
ամիս |
||||||
6. Հաշվետու ժամանակահատվածում ուղևորափոխադրման ծառայություն մատուցած կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի | ||||||||
Անվանումը, անունը, ազգանունը |
ՀՎՀՀ |
Փոխադրման դիմաց ստացված վճարումներ, այդ թվում՝ | ||||||
Կանխիկ դրամով վճարումներ |
Անկանխիկ վճարումներ |
Ընդա-մենը | ||||||
Փո-խադրման արժեքը |
Պետական տուրքի դրույ-քաչափը |
Պետական տուրքի գումարը |
Փո-խադրման արժեքը |
Պետական տուրքի դրույ-քաչափը |
Պետական տուրքի գումարը | |||
6.1 |
6.2 |
6.3 |
6.4 |
6.5 |
6.6 |
6.7 |
6.8 |
6.9 |
Ընդամենը |
Պաշտոնատար անձ |
________________________________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՊԱՏՎԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, ԳԱՆՁՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ
1. Հայտարարության 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
2. Հայտարարության 2-րդ կետում լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը):
3. Հայտարարության 3-րդ կետում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի դեպքում` ֆիզիկական անձի բնակության վայրը:
4․ Հայտարարության 4-րդ կետում լրացվում է էլեկտրոնային հարթակի անվանումը, որի միջոցով մատուցվում է ուղևորափոխադրման ծառայությունը։
5․ Հայտարարության 5-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակահատվածը (տարի, ամիս), որի համար ներկայացվում է հայտարարությունը:
6․ Հայտարարության 6-րդ տողի 6․1-ին և 6․2-րդ սյունակներում լրացվում են հաշվետու ժամանակահատվածում ուղևորափոխադրման ծառայություն մատուցած կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համապատասխանաբար անվանումը, անունը, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։
7․ Հայտարարության 6․3-6․5-րդ սյունակներում լրացվում են համապատասխանաբար հաշվետու ժամանակահատվածում ուղևորափոխադրման ծառայություն մատուցած կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի փոխադրման դիմաց կանխիկ վճարումների դեպքում փոխադրման արժեքը, պետական տուրքի դրույքաչափը և պետական տուրքի գումարը, իսկ 6․6-6․8-րդ սյունակներում՝ անկանխիկ վճարումների դեպքում փոխադրման արժեքը, պետական տուրքի դրույքաչափը և պետական տուրքի գումարը։
8․ Հայտարարության 6․9-րդ սյունակում լրացվում է կանխիկ և անկանխիկ վճարումների դեպքում պետական տուրքի գումարների հանրագումարը։
Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2024 թ. հունիսի 25-ի N 794-Ն հրամանի |
Ձև
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
| |||||||||||||||
2․ Հարկ վճարողը |
||||||||||||||||
3․ Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
4. Հաշվետու ժամանակահատվածը |
տարի |
ամիս |
||
5. Փոխադրման դիմաց ստացված վճարումներ, այդ թվում՝ |
Արժեքը |
Պետական տուրքի դրույքաչափը |
Պետական տուրքի գումարը | |
5.1 |
5.2 |
5.3 | ||
Կանխիկ դրամով վճարումներ |
||||
Անկանխիկ վճարումներ |
||||
6. Ընդամենը |
||||
7. Ուղևորափոխադրում իրականացնող մարդատար-տաքսի ավտոմոբիլի հաշվառման համարանիշը |
||||
Պաշտոնատար անձ |
________________________________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ
1. Հայտարարության 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
2. Հայտարարության 2-րդ կետում լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը):
3. Հայտարարության 3-րդ կետում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի դեպքում` ֆիզիկական անձի բնակության վայրը:
4․ Հայտարարության 4-րդ կետում լրացվում է գործունեության իրականացման այն հաշվետու ժամանակահատվածը (տարի, ամիս), որի համար ներկայացվում է հայտարարությունը։
5․ Հայտարարության 5.1-ին սյունակում լրացվում է կանխիկ և անկանխիկ վճարումների դեպքում փոխադրման արժեքը։
6․ Հայտարարության 5.2-րդ սյունակում լրացվում է պետական տուրքի դրույքաչափը համապատասխանաբար՝ կանխիկ և անկանխիկ վճարումների դեպքում։
7․ Հայտարարության 5․3-րդ սյունակում լրացվում է հաշվարկված պետական տուրքի գումարը կանխիկ և (կամ) անկանխիկ վճարումների դեպքում՝ դրամով (լումաներն անտեսվում են)։
8. Հայտարարության 6-րդ տողում լրացվում է կանխիկ և անկանխիկ վճարումների դեպքում փոխադրման արժեքների և պետական տուրքի գումարների հանրագումարը։
9. Հայտարարության 7-րդ կետում լրացվում է ուղևորափոխադրում իրականացնող մարդատար-տաքսի ավտոմոբիլի (ավտոմոբիլների) հաշվառման համարանիշը (համարանիշները):
Հավելված N 4 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2024 թ. հունիսի 25-ի N 794-Ն հրամանի |
Ձև
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 19.8-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
| |||||||||||||||||||||
2․ Հարկ վճարողը |
||||||||||||||||||||||
3․ Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
||||||||||||||||||||||
4․ Գործու-նեության տեսակը |
5. Գործու-նեության իրակա-նացման վայրը |
6. Պետական տուրքի ամսական դրույքաչափի հաշվարկման համար |
7. Պետական տուրքի հաշվարկման գործակիցը |
8. Գործու-նեության իրականացման ժամանա-կահատվածի |
9. Հաշվարկված պետական տուրքը, դրամ | |||||||||||||||||
1) քանակը |
2) բազային տուրքի պատիկ մեծությունը |
սկիզբը |
ավարտը | |||||||||||||||||||
Պաշտոնատար անձ |
________________________________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 19.8-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ
1․ Հայտարարության 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
2. Հայտարարության 2-րդ կետում լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը):
3. Հայտարարության 3-րդ կետում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` ֆիզիկական անձի բնակության վայրը:
4. Հայտարարության 4-րդ կետում լրացվում է «Պետական տուրքի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 19.8-րդ հոդվածով սահմանված գործունեության տեսակը (տեսակները):
5․ Հայտարարության 5-րդ կետում լրացվում է գործունեության իրականացման վայրը: Ընդ որում, մեկից ավելի վայրում գործունեություն իրականացնելու դեպքում, այդ կետում առանձին տողերով լրացվում է գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրը: Գործունեության իրականացման վայրը լրացվում է ամբողջությամբ, օրինակ, քաղաքը, փողոցի անվանումը, շենքի համարը կամ մարզը, գյուղը և այլն:
6․ Հայտարարության 6-րդ կետի`
1) 1-ին ենթակետում լրացվում է`
ա. մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեության համար` ավտոմատների քանակը,
բ. մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ` շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության համար` ավտոմատների քանակը,
2) 2-րդ ենթակետում լրացվում է`
ա. մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեության համար` Օրենքի 19.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը,
բ. մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ` շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության համար` Օրենքի 19.8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը:
7. Հայտարարության 7-րդ կետում լրացվում է գործունեության համար Օրենքի 19.8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան գործակիցը։
8. Հայտարարության 8-րդ կետում լրացվում է գործունեության իրականացման ժամանակահատվածի սկիզբը և ավարտը՝ ամսաթիվը, ամիսը, տարեթիվը։
9. Հայտարարության 9-րդ կետում լրացվում է տվյալ ամսվա համար հաշվարկված պետական տուրքի գումարը` դրամներով (լումաներն անտեսվում են): Ընդ որում, հաշվարկված պետական տուրքի գումարը լրացվում է գործունեության իրականացման յուրաքանչյուր տեսակի և գործունեության իրականացման յուրաքանչյուր ժամանակահատվածի համար առանձին-առանձին:
Հավելված N 5 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2024 թ. հունիսի 25-ի N 794-Ն հրամանի |
Ձև
Ա Ր Տ Ո Ն Ա Գ Ի Ր N ________ ____ ________________ 20__թ.
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
| |||||||||||||||
2. Հարկ վճարողը |
||||||||||||||||
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Քանակը |
Գործունեության իրականացման ժամանակահատվածի | |
սկիզբը |
ավարտը | |||
Ներքաղաքային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքում ավտոբուսի կամ միկրոավտոբուսի` | |||
N |
մակնիշը |
հաշվառման համարանիշը |
նստատեղերի քանակը |
|
Հարկային մարմին |
________________________________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հուլիսի 2024 թվական: