ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 1994 թվականի N 224
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 615 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հումքի` առանց մաքսատուրք վճարելու ներմուծման սկզբունքը հստակեցնելու, քաղաքացիների կողմից իրերի տեղափոխման կարգը պարզեցնելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության մաքսատուրքերի սահմանման մասին» N 615 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1. Որոշման N 1 հավելվածում 22 և 24 ծածկագրերի տակ գտնվող ապրանքների մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
ա) «22. Ալկոհոլային և անալկոհոլ խմիչքներ, քացախ |
10 | 0 |
|
այդ թվում 22.07. Չբնափոխված էթիլային սպիրտ |
0 | 0» |
|
բ) «24. ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ |
10 | 0 |
|
այդ թվում 24.01. Ծխախոտի հումք |
0 | 0» |
|
գ) «58. Հատուկ կտորներ, խավավոր կտորներ.գոբելեն, ժանյակներ |
0 | 0»: |
ա) կարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. բացի անձնական օգտագործման համար անհրաժեշտ իրերից, քաղաքացիները կարող են իրենց հետ անմաքս տանել իրեր` սույն կարգին կից ցանկի 3-րդ սյունակում նշված քանակություններով: Այդ քանակություններով արտահանվող իրերի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 1000 ԱՄՆ-ի դոլարը: Քաղաքացիների կողմից տարվող իրերի` սույն կարգին կից ցանկով սահմանված բնաիրային կամ արժեքային (1000 ԱՄՆ-ի դոլար կամ դրա համարժեքը` ազգային արժույթով) քանակությունները գերազանցելու դեպքում արտահանվող իրերի քանակությունը համարվում է ապրանքային քանակություն և դրանց համար գանձվում է մաքսատուրք` համաձայն նշված ցանկում բերված դրույքաչափերի».
բ) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով քաղաքացիների կողմից իրերի տեղափոխման կարգին կից ցանկը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է).
գ) հանել կարգի 22-րդ կետը:
3. Հանել որոշման 6-րդ կետը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Ց Ա Ն Կ
ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԻՆ ԿԻՑ
|
Ապրանքի ծածկագիրն` ըստ ԱՏԳ ապրանքային դասակարգիչի |
Ապրանքի համառոտ անվանումը | Անմաքս արտահանվող և ներմուծվող ապրանքի քանակը |
Ապրանքային քանակություն կազմող իրերի ներմուծման և արտահանման մաքսատուրքի դրույքաչափեր (տոկոսներով) | |
|
1 |
2 |
3 |
4 | |
| 01 | Կենդանի կենդանիներ | 1 հատ | 10 | |
| 02 | Միս և մսի ենթամթերք | 20 կգ | 10 | |
| 03 | Ձկնեղեն, խեցգետնանմաններ, կակղամորթներ և այլ ջրային անողնաշարավորներ | 20 կգ | 10 | |
| 04 | Կաթ և կաթնեղեն, թռչնի ձու, բնական մեղր, այլ տեղում չհիշատակված կենդանական ծագում ունեցող սննդամթերք | 20 կգ | 10 | |
| 05 | Այլ տեղում չհիշատակված կենդանական ծագում ունեցող նյութեր | - | 10 | |
| այդ թվում` | ||||
| 06 | կենդանի ծառեր և այլ բույսերի սոխուկներ, արմատներ և բույսերի համանման այլ մասեր, կտրված 1 կգ կամ ծաղիկներ և դեկորատիվ կանաչ | 1 կգ կամ 50 հատ |
10 | |
| 07 | Բանջարեղեն և ուտելի այլ արմատապտուղներ ու պալարապտուղներ | 10 | ||
| 08 | Ուտելի պտուղներ և ընկույզ, բոստանային կամ ցիտրուսային մշակաբույսերի կեղևներ ու կճեպներ | 20 կգ | 10 | |
| 09 | Սուրճ, թեյ մատե (պարագվայական թեյ) և համեմունքներ | 20 կգ | 10 | |
| 10 | Հացահատիկ | 20 կգ | 10 | |
| 11 | Ալրաղացային արդյունաբերության արտադրանք, ածիկ, օսլա, ինուլին, հացահատիկային սոսնձանյութ | 20 կգ | 10 | |
| 12 | Ձիթապտուղների սերմեր և պտուղներ, այլ սերմեր և հատիկներ, դեղաբույսեր, բույսեր տեխնիկական նպատակների համար, ծղոտ և կեր | 20 կգ | 10 | |
| 13 | Դոճխեժ, բուսախեժեր, խեժեր և այլ բուսական նյութեր և լուծամզուքներ (էքստրակտներ) | 1 կգ | 10 | |
| 14 | Հյուսածո արտադրանքի պատրաստման համար անհրաժեշտ բուսական նյութեր | 1 կգ | 10 | |
| 15 | Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր և յուղեր, դրանց ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի սննդային յուղեր, բուսական կամ կենդանական ծագում ունեցող մոմեր | 20 կգ | 10 | |
| 16 | Մսի, ձկան, խեցգետնանմաններից, կակղամորթներից կամ այլ ջրային անողնաշարավորներից արտադրանք | 20 կգ | 10 | |
| այդ թվում` | ||||
| 1604.30100 | խավիար | 0,5 կգ | 20 | |
| 1604.80900 | խավիարի փոխարինողներ | 0,5 կգ | 20 | |
| 17 | Շաքար և շաքարից պատրաստված հրուշակեղեն | 20 կգ | 10 | |
| այդ թվում` | 10 | |||
| 1701.10 | ծամոն | 0,5 կգ | 10 | |
| 18 | Կակաո և կակաոյից պատրաստված մթերք | 10 կգ | 10 | |
| 19 | Մթերք հացահատիկներից, ալյուրից, օսլայից և կաթից, հրուշակեղեն | 20 կգ | 10 | |
| 20 | Բանջարեղենի վերամշակումից ստացվող մթերք | 20 կգ | 10 | |
| 21 | Խառը սննդամթերք | 2 կգ | 10 | |
| 22 | Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ | 10 լ | 10 | |
| 23 | Սննդարդյունաբերության մնացուկներ և թափոններ, կենդանիների համար պատրաստի կերեր | - | 10 | |
| այդ թվում` | ||||
| 23.09 | կենդանիների կերեր (շների և կատուների) | 1 կգ | 20 | |
| 24 | Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ | 60 տուփ, 4 տուփ սիգար |
10 | |
| 25 | Աղ, ծծումբ, հող և քար, ծեփագործական նյութեր, կիր և ցեմենտ | - | 10 | |
| 26 | Հանքաքարեր, խարամ, մոխիր | - | 10 | |
| 27 | Հանքային վառելիք, նավթի և նավթավերամշակման արտադրանք, բիտումինացված հանքաքարեր, հանքաքարային մոմ | - | 10 | |
| 28 | Անօրգանական քիմիայի արտադրանք, թանկարժեք և հազվագյուտ հողային մետաղների օրգանական և ոչ օրգանական միացություններ, ռադիոակտիվ տարրեր (էլեմենտներ) կամ իզոտոպներ | - | 10 | |
| 29 | Օրգանական քիմիայի միացություններ | - | 10 | |
| 30 | * Դեղագործական արտադրանք | 5 կգ | - | |
| 31 | Պարարտանյութեր | - | 10 | |
| 32 | Դաբաղման և ներկման լուծամզուքներ (էքստրակտներ), տանիններ և դրանց ածանցյալներ, պիգմենտներ և այլ ներկանյութեր, ներկեր և լաքեր, մածիկ և մաստիկա, թանաք (տպագրական ներկեր) | - | 10 | |
| 33 | Եթերային յուղեր և էսենցիաներ, պարֆյումերային, կոսմետիկական և հարդարանքի այլ միջոցներ | - | 10 | |
| այդ թվում` | ||||
| 33.03, 33.04, 33.05, 33.06, 33.07 |
Կոսմետիկական և հարդարանքի միջոցներ | 12 հատ յուր. | 10 | |
| 34 | Օճառ, մակերեսային-ակտիվ օրգանական նյութեր, լվացող և ծծող միջոցներ, արհեստական և պատրաստի մոմեր, մաքրման և փայլեցման միջոցներ, ատամնաբուժական նպատակներով օգտագործվող ատամնաբուժական մոմ և գիպսե հիմքով այլ նյութեր | - | 10 | |
| այդ թվում` | ||||
| 34.01 | օճառ | 30 հատ | 10 | |
| 34.0220 | լվացող միջոցներ | 20 հատ | 10 | |
| 35 | Սպիտակուցային նյութեր, մոդիֆիկացված օսլաներ, սոսինձներ, խմորիչներ (ֆերմենտներ) | - | 10 | |
| այդ թվում` | ||||
| 35.0610 | սոսինձներ | 5 կգ | 10 | |
| 36 | Պայթուցիկ նյութեր, պիրոտեխնիկական արտադրանք, լուցկի | - | 10 | |
| այդ թվում` | ||||
| 36.05 | լուցկի | 100 տուփ | 10 | |
| 37 | Կինո և լուսանկարչական ապրանքներ | 20 մ կամ 0,5 կգ | 10 | |
| 38 | Քիմիական այլ արտադրանք | - | 10 | |
| 39 | Պլաստմասսաներ և պլաստմասսայից իրեր | - | 10 | |
| այդ թվում` | ||||
| 39.22, 39.23, | խոհանոցային և կենցաղային | 2 կոմպլ. | ||
| 39.24, 39.26 | օգտագործման առարկաներ | կամ 2 հատ | 10 | |
| 40 | Կաուչուկ և ռետինե իրեր | - | 10 | |
| այդ թվում` | ||||
| 40.11, 40.12 | ավտոդողեր և դողերի ռետինե | |||
| 40.13 | օդախցիկներ (կամերա) | 4 հատ | 10 | |
| 40.15.19100 | հագուստի ռետինե զարդարանքներ | 6 հատ | 10 | |
| 4015.19900, 4015.90000 | ||||
| 4016.91000 | հատակի ռետինե գորգիկներ, | |||
| 4016.92000 | ծածկոցներ | 2 հատ | 10 | |
| 41 | Կաշվե հումք և կաշի | 6 քմ | 10 | |
| 42 | Կաշվե արտադրանք | 2 հատ | 20 | |
| 43 | Մորթեղեն, մորթու հումք, արհեստական մորթի | 2 հատ | 20 | |
| 44 | Բնափայտ և փայտի արտադրանք | - | 10 | |
| այդ թվում` | ||||
| 4414.00000 | նկարների, հայելիների և նմանատիպ այլ իրերի շրջանակներ | 6 հատ | 10 | |
| 44.19 | խոհանոցային իրեր | 6 հատ | 10 | |
| 44.20 | փորագրված իրեր, արձանիկներ, արկղիկներ և այլն | 6 հատ | 10 | |
| 45 | Խցան և խցանե իրեր | - | 10 | |
| 46 | Ծղոտից, հյուսելու և այլ նյութերից արտադրանք | 6 հատ | 10 | |
| 47 | Թաղանթանյութ (ցելյուլոզ), թղթի հումք | - | 10 | |
| 48 | Թուղթ, ստվարաթուղթ | 5 կգ | 10 | |
| 49 | Գրքեր, թերթեր, պոլիգրաֆիական այլ արտադրանք | 10 անուն յուր. | 10 (բացի թերթից) | |
| 50 | Մետաքս և մետաքսե արտադրանք | 10 քմ կամ 2 կգ | 10 | |
| 51 | Բուրդ և բրդյա արտադրանք | 10 քմ կամ | 10 | |
| 52 | Բամբակ | 25 քմ կամ 2 կգ | 10 | |
| 53 | Բուսական այլ տեքստիլ թելեր, թղթե թելեր և կտորներ | 10 քմ կամ 2 կգ | 10 | |
| 54 | Քիմիական թելեր | 10 քմ կամ 2 կգ | 10 | |
| 55 | Քիմիական շտապել թելեր | 10 քմ կամ 2 կգ | 10 | |
| 56 | Բամբակ, թաղիք, հատուկ մանվածք, լարաններ, ճոպաններ, պարաններ | 10 քմ կամ 2 կգ | 10 | |
| այդ թվում` | ||||
| 5601.10 | բամբակ, սանհիգիենիկ նշանակության միջոցներ, մանկական խանձարուրներ | 5 կգ | 10 | |
| 57 | Գորգեր (միայն գործարանային) | 1 | 10 | |
| 58 | Հատուկ կտորներ, գոբելեններ, ժանյակներ | 10 քմ | ||
| 59 | Որոշակի ծածկույթով ներծծված տեքստիլ արտադրանք | 10 քմ | 10 | |
| 60 | Տրիկոտաժ | 10 քմ | 10 | |
| 61 | Տրիկոտաժե հագուստեղեն | 12 հատ յուր. | 10 | |
| այդ թվում` | ||||
| 61.01, 61.02 | վերարկուներ, անձրևանոցներ | 2 հատ յուր. | 10 | |
| 62 | Տեքստիլ հագուստեղեն (բացի տրիկոտաժից) | 12 հատ յուր. | 10 | |
| այդ թվում` | ||||
| 62.01, 62.02 | վերարկուներ, անձրևանոցներ | 2 հատ յուր. | 10 | |
| 63 | Պատրաստի տեքստիլ այլ արտադրանք | 6 հատ յուր. | 10 | |
| 64 | Կոշիկ | 6 զույգ | 10 | |
| 65 | Գլխարկներ | 6 հատ | 10 | |
| այդ թվում` | ||||
| 6506.92000 | գլխարկներ բնական մորթուց | 2 հատ | 20 | |
| 66 | Հովանոցներ, ձեռնափայտեր, մտրակներ և այլն | 6 հատ | 10 | |
| 67 | Բմբուլից իրեր, արհեստական ծաղիկներ և այլն | 6 հատ յուր | 10 | |
| 68 | Քարի, գիպսի, ցեմենտի, ասբեստի, փայլարի արտադրանք | - | 10 | |
| 69 | Խեցեգործական արտադրանք | - | 10 | |
| այդ թվում` | ||||
| 69.09, 69.10, 69.11, 69.12, 69.13, 69.14 |
խոհանոցային և կենցաղային իրեր | 2 կոմպլ. կամ 2 հատ յուր |
10 | |
| 70 | Ապակի և ապակյա արտադրանք | - | 10 | |
| այդ թվում` | ||||
| 70.13 | ճաշի և խոհանոցի սպասք և այլն | 2 հատ | 10 | |
| 70.18 | ապակյա զարդարանքներ | 6 հատ յուր. | 10 | |
| 71 | * Մարգարիտ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, իրեր, զարդեղեն (բիժուտերիա), դրամներ | - | 10 | |
| այդ թվում` | ||||
| 7101 | * Մարգարիտ | 50 գ | 20 | |
| 71.13, 71.14, 71.15 |
Ոսկերչական իրեր | 1 հատ յուր | 20 | |
| 71.17 | Զարդեղեն (բիժուտերիա) | 12 հատ | 10 | |
| 72 | Սև մետաղներ | - | 10 | |
| 73 | Սև մետաղե արտադրանք | - | 10 | |
| 74 | Պղինձ և պղնձե արտադրանք | - | 10 |
| 74.17 | Սննդի պատրաստման կենցաղային սարքեր | 4 հատ յուր. | 10 |
| 74.18 | Ճաշի, խոհանոցի և այլ կենցաղային իրեր | 4 հատ յուր. | 10 |
| 75 | Նիկել և նիկելե արտադրանք | - | 10 |
| 76 | Ալյումին և ալյումինե արտադրանք | - | 10 |
| այդ թվում` | |||
| 76.15 | Ճաշի, խոհանոցի և կենցաղային այլ իրեր | 4 հատ յուր. | 10 |
| 7616.96100 | Կարի ասեղներ և հյուսելու շյուղեր | 12 հատ | 10 |
| 78 | Կապար և կապարե արտադրանք | - | 10 |
| 79 | Ցինկ և ցինկե արտադրանք | - | 10 |
| 80 | Անագ և անագե արտադրանք | - | 10 |
| 81 | Այլ գունավոր մետաղներ, մետաղակերամիկա | - | 10 |
| 82 | Ոչ ազնիվ մետաղներից պատրաստված գործիքներ | 2 հատ յուր. | 10 |
| 83 | Ոչ ազնիվ մետաղներից պատրաստված այլ իրեր | 2 հատ յուր. | 10 |
| այդ թվում` | |||
| 84 | * Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ | - | 10 |
| այդ թվում` | |||
| 84.15 | օդափոխիչներ | 2 | 10 |
| 8418.21 | տնային սառնարաններ | 1 | 10 |
| 8423.10 | կենցաղային կշեռքներ | 2 | 10 |
| 8469 | գրամեքենաներ | 1 | 10 |
| 84.70 | հաշվասարքեր (կալկուլյատորներ) | 1 | 10 |
| 84.71 | ավտոմատ հաշվիչ մեքենաներ | 1 | 10 |
| 85 | Էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրող սարքավորումներ, հեռուստասարքավորումներ | 1 | 10 |
| այդ թվում` | |||
| 85.09 | էլեկտրատեխնիկական կենցաղային մեքենաներ | 2 | 10 |
| 85.10 | էլեկտրասափրիչներ | 2 | 10 |
| 85.13 | ձեռքի էլեկտրական լապտերներ | 6 | 10 |
| 8516.31, 8516.32 |
էլեկտրական սարքեր մազերի | 2 | 10 |
| 8516.33 | գանգրացման, չորացման համար ձեռքերի համար էլեկտրաչորացուցիչներ |
2 | 10 |
| 8516.40 | էլեկտրաարդուկներ | 2 | 10 |
| 8516.50 | միկրոալիքային վառարան | 3 | 10 |
| 8516.60 | այլ վառարաններ | 2 | 10 |
| 8516.71, 8516.72, 8516.73 |
էլեկտրատաքացուցիչ հարմարանքներ | 2 | 10 |
| 8517.10000 | հեռախոսային ապարատներ | 3 | 10 |
| 85.18 | միկրոֆոններ, բարձրախոսներ և այլն | 3 | 10 |
| 85.19 | էլեկտրանվագարկիչ հարմարանքներ | 2 | 10 |
| 85.20 | մագնիտոֆոններ և այլ ձայնագրիչ սարքավորումներ | 2 | 10 |
| 85.21 | տեսագրող և տեսավերագրող սարքավորումներ | 1 | 10 |
| 85.22 | 85.19-85.21 խմբերում նշված սարքավորումների բաղադրիչներ | 4 | 10 |
| 85.23, 85.24 | ձայնագրիչներ | 6 հատ | 10 |
| 85.27 | ռադիոընդունիչներ | 2 | 10 |
| 85.28 | հեռուստացույցներ | 2 | 10 |
| 85.29 | 85.25-85.28 խմբերում նշված սարքավորումների բաղադրիչներ | 4 | 10 |
| 85.20 | հեռուստատեսային էլեկտրոնաճառագայթային խողովակ | 1 | 10 |
| 86 | Լոկոմոտիվներ, տրամվայներ, վագոններ և այլ սարքավորումներ | 1 | 10 |
| 87 | ** Տրանսպորտային միջոցներ, բացի երկաթուղայինից | - | 10 |
| այդ թվում` | |||
| 87.13 | հաշմանդամների սայլակներ | 2 | 10 |
| 88 | Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և այլն | - | 10 |
| 89 | Նավեր, նավակներ և լողարկող այլ միջոցներ | - | 10 |
| 90 | Օպտիկական, լուսանկարչական, կինեմատոգրաֆիական, չափիչ, հսկիչ, բուժական և վիրաբուժական սարքավորումներ և գործիքներ | 4 | 10 |
| այդ թվում` | |||
| 90.18, 90.19, 90.20, 90.21, 90.22 |
* բժշկական սարքավորումներ | 2 հատ | 10 |
| 91 | Ժամացույցներ և ժամացույցների մասեր | 6 հատ | 10 |
| 92 | Երաժշտական գործիքներ, դրանց բաղադրիչներ | 2 հատ | 10 |
| 93 | Զենք և զինամթերք | - | - |
| 94 | Կահույք, անկողնային պարագաներ, լուսավորիչներ, հավաքովի շինարարական կառուցվածքներ | 2 կոմպլ. կամ 6 հատ |
10 |
| այդ թվում` | |||
| 94.06 | Հավաքովի շինարարական կառուցվածքներ | 1 հատ | 10 |
| 95 | Խաղալիքներ, մարզական հարմարանքներ | 6 հատ յուր. | 10 |
| այդ թվում` | |||
| 95.04, | Զվարճացնող խաղեր, ատրակցիոններ, | ||
| 95.06 | հրաձգարաններ | - | 50 |
| 96 | Տարբեր տեսակի պատրաստի իրեր | 6 հատ | 10 |
| 97 | * Արվեստի գործեր (կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հատուկ կարգով) | - | - |
** Անձնական ավտոփոխադրամիջոցների արտահանումը և ներմուծումը տես առանձին:
* Քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով լիցենզավորման ենթակա ապրանքների արտահանումն արգելվում է:
|
Հայաստանի Հանրապետության |