ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«07» մայիսի 2024 թ. |
N 35-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Հրամայում եմ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Կենսաբանություն» առարկայի 9-րդ և 12-րդ դասարանների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մայիսի 7-ի N 35-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ
9-րդ դասարան
1․ Պոպուլյացիաներ և համակեցություններ
2․ Էկոհամակարգեր
3․ Բնության պահպանություն
4․ Բջիջների կառուցվածքը և կենսագործունեությունը
5․ Ժառանգականություն և փոփոխականություն
6․ Օրգանական աշխարհի զարգացման հիմնական օրինաչափությունները
ԹԵՄԱ 1 | |
Պոպուլյացիաներ և համակեցություններ | |
Նպատակը | |
1. Ձևավորել պատկերացումներ էկոլոգիայի ուսումնասիրության առարկայի և մեթոդների վերաբերյալ: 2. Ձևավորել պատկերացումներ պոպուլյացիաների կառուցվածքի և դրանցում գործող օրինաչափությունների վերաբերյալ։ 3. Ձևավորել պատկերացումներ պոպուլյացիաներում ներտեսակային փոխհարաբերությունների վերաբերյալ։ 4. Զարգացնել գաղափար այն մասին, որ համակեցությունները կազմված են բաղադրիչ մասերից՝ պոպուլյացիաներից, որոնք փոխկապակցված են միմյանց։ 5. Զարգացնել տվյալները վերլուծելու և մեկնաբանելու հմտություն՝ կառուցելով պոպուլյացիաների աճի, ծնելիության, մահացության կորեր։ | |
Վերջնարդյունքներ | |
Կ9-ԷՓԴ-ԷԿԳ․1 Բացատրել, որ էկոհամակարգերը բարդ կենսաբանական համակարգեր են և համեմատել դրանք պոպուլյացիաների ու համակեցությունների հետ՝ հիմնավորելով դրանց տարբերությունները կոնկրետ օրինակների միջոցով: Կ9-ԷՓԴ-ԷԿԳ․3 Համեմատել կենդանի օրգանիզմների փոխհարաբերությունների տեսակները պոպուլյացիաներում և էկոհամակարգերում` բերելով օրինակներ։ Կ9-ԷՓԴ-ԷԿԳ․4 Պոպուլյացիաների աճի, սեռատարիքային, ծնելիության, մահացության կորերի հիման վրա մեկնաբանել միջավայրի գործոնների ազդեցությունը պոպուլյացիաների բնութագրիչների վրա։ | |
Բովանդակությունը | |
1. Պոպուլյացիաների կառուցվածքը 2. Ներտեսակային փոխհարաբերությունները պոպուլյացիայում 3. Պոպուլյացիաների կայունությունը և փոփոխությունները 4. Համակեցությունների ձևավորումը և տեսակային կառուցվածքը 5. Լաբորատոր հետազոտական աշխատանք. Տեսակային բազմազանության որոշումը 6. Բնակության միջավայր և էկոլոգիական խորշ | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Ներկայացնել էկոլոգիայի ուսումնասիրության խնդիրները և մեթոդները: Սահմանել և բնութագրել պոպուլյացիաները և համակեցությունները։ Համեմատել պոպուլյացիաները և համակեցությունները, օրինակների միջոցով բացատրելով դրանց նմանություններն ու տարբերությունները։ Բացատրել ներտեսակային փոխհարաբերությունների տիպերը պոպուլյացիաներում (փոխօգտակար հարաբերություններ, մրցակցություն, մակաբուծություն, կանիբալիզմ): Բացատրել պոպուլյացիաների տարածական, տարիքային և սեռային կառուցվածքը, խտությունը, միջավայրի տարողունակությունը։ Կառուցել, վերլուծել և մեկնաբանել պոպուլյացիաների աճի, սեռատարիքային, ծնելիության, մահացության կորերը։ Հիմնավորել պոպուլյացիաների կայունության և փոփոխության հիմնական պատճառները։ Գնահատել համակեցությունում տեսակի տեղը՝ բնակության միջավայրի և էկոլոգիական խորշի համատեքստում։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Վերլուծել և մեկնաբանել տվյալներ Կառուցել պոպուլյացիաների աճի, սեռատարիքային կորեր՝ հիմնվելով տարբեր պոպուլյացիաների քանակական փոփոխությունների վրա։ Պլանավորել և իրականացնել հետազոտություններ Որոշել դպրոցի հարակից որևէ տարածքի բույսերի տեսակային բազմազանությունը: |
Օրինաչափություններ Ցանկացած պոպուլյացիայում գործում են միևնույն օրինաչափությունները, օրինակ՝ թվաքանակի կարգավորում և այլն:
Համակարգեր և մոդելներ Համակեցությունը միմյանց փոխկապակցված պոպուլյացիաների ամբողջությունն է։ Համակարգի մասերը միմյանց փոխկապակցված են և դրանցից յուրաքանչյուրը պայմանավորում է մյուսների գործունեությունը:
Կայունություն և փոփոխություն Ցանկացած պոպուլյացիայի համար գոյություն ունեն մի շարք պայմաններ, որոնց դեպքում այն կարող է կայուն պահպանվել կամ փոփոխվել։ Պոպուլյացիան գտնվում է դինամիկ հավասարակշռության վիճակում: |
Միջառարկայական կապեր | |
Մաթեմատիկա Սովորողը պետք է կարողանա կատարել մաթեմատիկական հաշվարկներ, վերլուծել հավաքագրված տվյալները և դրանք օգտագործել գծապատկերներ, գրաֆիկներ կառուցելու համար։ Աշխարհագրություն Սովորողը պետք է գիտելիք ունենա տարածաշրջանների, պետությունների բնակչության շարժընթացների և սեռատարիքային կառուցվածքի վերաբերյալ։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ16, Հ18, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ36, Հ46,Հ51 | |
ԹԵՄԱ 2 | |
Էկոհամակարգեր | |
Նպատակը | |
1. Ձևավորել պատկերացումներ էկոհամակարգի կառուցվածքի, բաղադրիչների և տեսակների մասին։ 2. Ձևավորել գիտելիք էկոլոգիական գործոնների, դրանց փոխազդեցության, սահմանափակող գործոնի վերաբերյալ։ 3. Զարգացնել գիտելիք և կարողություններ էկոհամակարգերում տեղի ունեցող գործընթացները նկարագրելու, բացատրելու և վերլուծելու վերաբերյալ` էկոհամակարգերում միջտեսակային փոխհարաբերությունների (մրցակցություն, գիշատչություն, մուտուալիզմ, կոմենսալիզմ, մակաբուծություն) օրինակներով։ 4. Ձևավորել գիտելիք էկոհամակարգում նյութերի շրջապտույտի և էներգիայի հոսքի վերաբերյալ։ 5. Զարգացնել մոդելավորման հմտություններ՝ սննդային շղթաների, սննդային ցանցերի և էկոլոգիական բուրգերի մոդելներ կառուցելու օրինակով։ | |
Վերջնարդյունքներ | |
Կ9-ԷՓԴ-ԷԿԳ․1 Բացատրել, որ էկոհամակարգերը բարդ կենսաբանական համակարգեր են և համեմատել դրանք պոպուլյացիաների ու համակեցությունների հետ՝ հիմնավորելով դրանց տարբերությունները կոնկրետ օրինակների միջոցով: Կ9-ԷՓԴ-ԷԿԳ․2 Գնահատել ոչ կենսածին և կենսածին գործոնների դերը էկոհամակարգերում՝ անդրադարձ կատարելով սահմանափակող գործոնի գաղափարին։ Կ9-ԷՓԴ-ԷԿԳ․3 Համեմատել կենդանի օրգանիզմների փոխհարաբերությունների տեսակները պոպուլյացիաներում և էկոհամակարգերում` բերելով օրինակներ։ Կ9- ԷՓԴ-ՆՇԷՀ․1 Գնահատել նյութերի շրջապտույտն էկոհամակարգում՝ մոդելավորելով սննդային շղթաներ, սննդային ցանցեր և էկոլոգիական բուրգեր: Կ9- ԷՓԴ-ՆՇԷՀ․2 Հիմնավորել արեգակնային էներգիայի դերը՝ որպես կենսաբանական համակարգերի էներգիայի հիմնական աղբյուր` մեկնաբանելով էկոհամակարգում էներգիայի փոխանցման գործում արտադրողների, սպառողների և քայքայողների դերը։ Կ9- ԷՓԴ-ԷԴԿ․1 Փաստարկներով հիմնավորել, որ ժամանակի ընթացքում ջրային և ցամաքային էկոհամակարգերը որոշակի սահմաններում փոփոխվում և զարգանում են, իսկ ծայրահեղ փոփոխություններից հետո կարող են վերականգնվել: | |
Բովանդակությունը | |
1. Էկոհամակարգերի բաղադրիչները 2. Բնական և արհեստական էկոհամակարգեր 3. Էկոլոգիական գործոններ 4. Լաբորատոր աշխատանք. Հողի և ջրի քիմիական կազմի որոշումը 5. Միջտեսակային փոխհարաբերությունները էկոհամակարգերում 6. Էներգիայի հոսքը և նյութերի շրջապտույտն էկոհամակարգերում 7. Սննդային շղթաներ և սննդային ցանցեր, էկոլոգիական բուրգեր 8. Էկոհամակարգերի փոփոխությունը և զարգացումը | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Սահմանել և բնութագրել էկոհամակարգերը։ Բացատրել, որ էկոհամակարգերը բարդ կենսաբանական համակարգեր են, որոնք բաղկացած են անկենդան և կենդանի բաղադրիչներից (արտադրողներ, սպառողներ և քայքայողներ)։ Գնահատել միջավայրի ոչ կենսածին և կենսածին գործոնների դերը էկոհամակարգերում։ Ընդհանուր գծերով ներկայացնել սահմանափակող գործոնի գաղափարը։ Նկարագրել էկոհամակարգերում օրգանիզմների միջև միջտեսակային փոխհարաբերությունների տեսակները (մրցակցություն, գիշատչություն, մուտուալիզմ, կոմենսալիզմ, մակաբուծություն)։ Ներկայացնել օրգանիզմների փոխազդեցությունը շրջակա միջավայրի հետ։ Հիմնավորել էկոհամակարգում գործող փոխազդեցությունների դերը էկոհամակարգերի հավասարակշռության պահպանման գործում։ Ընդհանուր գծերով ներկայացնել և գնահատել նյութերի շրջապտույտը էկոհամակարգում ածխածնի ու ազոտի շրջապտույտի օրինակով։ Հիմնավորել արեգակնային էներգիայի դերը՝ որպես կենսաբանական համակարգերի էներգիայի հիմնական աղբյուր։ Բացատրել արտադրողների, սպառողների և քայքայողների դերը էկոհամակարգում էներգիայի փոխանցման գործում։ Մոդելավորել սննդային շղթաներ, սննդային ցանցեր և էկոլոգիական բուրգեր՝ ջրային և ցամաքային տարբեր էկոհամակարգերի օրինակով։ Փաստարկել, որ ժամանակի ընթացքում էկոհամակարգերը փոփոխվում և զարգանում են։
| |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Պլանավորել և իրականացնել հետազոտություններ Ուսումնասիրել հողի տարբեր նմուշներում հանդիպող ռեդուցենտները՝ բակտերիաները, սնկերը, անողնաշարները։
Ուսումնասիրել տարբեր էկոհամակարգերում բույսերի աճի վրա հողի տեսակների և բաղադրության ազդեցությունը։
Մշակել և օգտագործել մոդելներ Կառուցել սննդային շղթաների, սննդային ցանցերի և էկոլոգիական բուրգերի մոդելներ։ |
Օրինաչափություններ Բոլոր էկոհամակարգերում գործում են միևնույն օրինաչափությունները՝ նյութերի շրջապտույտը և էներգիայի հոսքը: Բոլոր էկոհամակարգերը կազմված են միևնույն բաղադրիչներից։
Պատճառ և հետևանք Բնական ռեսուրսների և էկոհամակարգերում օրգանիզմների թվաքանակի ու խտության միջև գոյություն ունեն պատճառահետևանքային կապեր։
Համակարգեր և մոդելներ Էկոհամակարգի բաղադրիչները փոխկապակցված են, և դրանցից յուրաքանչյուրը պայմանավորում է մյուսների գործունեությունը:
Էներգիա և նյութ Նյութերի շրջապտույտը և էներգիայի հոսքը պարտադիր պայմաններ են էկոհամակարգերի գոյության համար։
Կայունություն և փոփոխություն Ցանկացած էկոհամակարգի համար գոյություն ունեն մի շարք պայմաններ, որոնց դեպքում այն կարող է կայուն պահպանվել կամ փոփոխվել և զարգանալ։ |
Միջառարկայական կապեր | |
Բնություն Սովորողը պետք է պատկերացում ունենա բնական համակեցությունների, սննդային շղթաների, արտադրողների և սպառողների դերի մասին: Ֆիզիկա Սովորողը պետք է գիտելիք ունենա էներգիայի տարբեր տեսակների, դրանց փոխակերպումների, էներգիայի պահպանման օրենքի մասին։ Քիմիա Սովորողը պետք է պատկերացում ունենա նյութի կառուցվածքի, քիմիական ռեակցիաների ընթացքում մոլեկուլների փոխակերպումների, ազոտի և ածխածնի որոշ միացությունների մասին։ Աշխարհագրություն Սովորողը պետք է գիտելիք ունենա երկրագնդի կլիմայաստեղծ գործոնների վերաբերյալ, և պատկերացում՝ երկրագնդի բնական զոնաների, դրանց տարածման մասին։ Հայոց լեզու Սովորողը պետք է կարողանա ընդհանուր գծերով ներկայացնել նոր տեղեկությունը, կառուցել բացատրություններ, փաստարկների միջոցով հիմնավորել իր տեսակետը։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ4, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ16, Հ18, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ36, Հ46,Հ51 |
ԹԵՄԱ 3 | |
Բնության պահպանություն | |
Նպատակը | |
1. Ձևավորել պատկերացումներ կենսաբանական ռեսուրսների, կենսաբազմազանության արժեքի և կենսաբազմազանության վրա ազդող գործոնների վերաբերյալ։ 2. Զարգացնել կենսաբազմազանության վրա մարդու գործունեության վնասակար հետևանքները գնահատելու, կանխելու և վերացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։ 3. Զարգացնել ՀՀ-ում էկոլոգիական հիմնախնդիրների գնահատմանը և վտանգված էկոհամակարգերի վերականգնմանն ուղղված միջոցառումների պլանավորման և իրականացման հմտություններ 4. Նպաստել բնապահպանական հիմնախնդիրները գիտակցող, պատասխանատու քաղաքացու ձևավորմանը։ | |
Վերջնարդյունքներ | |
Կ9-ԷՓԴ-ԷԴԿ․1 Փաստարկներով հիմնավորել, որ ժամանակի ընթացքում ջրային և ցամաքային էկոհամակարգերը որոշակի սահմաններում փոփոխվում և զարգանում են, իսկ ծայրահեղ փոփոխություններից հետո կարող են վերականգնվել: Կ9-ԷՓԴ-ԷԴԿ․2 Գնահատել կենսաբազմազանությանը սպառնացող վտանգները և կանխատեսել բնակատեղիների ոչնչացման, գերշահագործման, ջրային և ցամաքային էկոհամակարգերի աղտոտման հետևանքները էկոհամակարգերի կայունության վրա։ Կ9-ԷԿբ-ԿբՊ․1 Առաջարկել մարդու վնասակար ազդեցության նվազեցմանը և բնության պահպանությանն ուղղված լուծումներ։ Կ9-ԷԿբ-ԿբՊ․2. Հիմնավորել հատուկ պահպանվող տարածքների դերը կենսաբազմազանության պահպանության գործում, բերել Հայաստանի և Միջազգային կարմիր գրքերում ներառված բույսերի, սնկերի և կենդանիների օրինակներ։ | |
Բովանդակությունը | |
1. Կենսաբանական ռեսուրսներ, կենսաբազմազանության վրա ազդող գործոնները 2. Կենսաբազմազանության վրա ազդող գործոնների նվազեցման ուղիները 3. Հատուկ պահպանվող տարածքների դերը կենսաբազմազանության պահպանման գործում 4. Կենդանիների և բույսերի կարմիր գիրք | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Գնահատել կենսաբազմազանությանը սպառնացող վտանգները և մարդու ազդեցությունը էկոհամակարգերի կայունության վրա։ Կանխատեսել բնակատեղիների ոչնչացման, անտառահատման, գերշահագործման, ջրային և ցամաքային էկոհամակարգերի աղտոտման, թունաքիմիկատների անվերահսկելի օգտագործման հետևանքները։ Առաջարկել կենսաբազմազանությանը սպառնացող վտանգների նվազեցմանը և բնության պահպանությանն ուղղված լուծումներ, օրինակ՝ թափոնների վերամշակում, կայուն զարգացում, էկոլոգիական հետք և այլն։ Հիմնավորել հատուկ պահպանվող տարածքների դերը կենսաբազմազանության պահպանության գործում։ Ներկայացնել Հայաստանի հատուկ պահպանվող տարածքները և դրանց կենսաբազմազանությունը՝ նշելով վտանգված տեսակները։ Ճանաչել Հայաստանի և Միջազգային կարմիր գրքերում ընդգրկված առավել հայտնի տեսակները։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Պլանավորել և իրականացնել հետազոտություններ Իրականացնել նախագիծ՝ «Հայաստանի էկոլոգիական հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով:
Կառուցել բացատրություններ և նախագծել լուծումներ Նախագծել ծրագիր՝ վտանգված էկոհամակարգի կամ տեսակների գոյատևմանը նպաստելու համար: |
Պատճառ և հետևանք Մարդկային գործունեության տարբեր ձևերը՝ բնակատեղիների ոչնչացումը, գերշահագործումը, աղտոտումը կարող են կենսաբազմազանության վրա կանխատեսելի հետևանքներ ունենալ:
Կայունություն և փոփոխություն Ոչ մարդածին և մարդածին գործոնները կարող են խախտել էկոհամակարգերի կայունությունը՝ առաջ բերելով անդառնալի փոփոխություններ: |
Միջառարկայական կապեր | |
Բնություն Սովորողը պետք է պատկերացում ունենա համակեցությունների պահպանության կարևորության, անտառահատումների բացասական ազդեցությունների մասին: Աշխարհագրություն Սովորողը պետք է գաղափար ունենա բնական պայմանների և ռեսուրսների մասին, ունենա գիտելիք աշխարհում և ՀՀ-ում բնության հատուկ պահպանվող տարածքների մասին: Հայոց լեզու Սովորողը պետք է կարողանա ընդհանուր գծերով ներկայացնել նոր տեղեկությունը, կառուցել բացատրություններ, փաստարկների միջոցով հիմնավորել իր տեսակետը։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ16, Հ18, Հ25, Հ26, Հ27, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ36, Հ51 |
ԹԵՄԱ 4 | |
Բջիջների կառուցվածքը և կենսագործունեությունը | |
Նպատակը | |
1. Զարգացնել գիտելիք բջջի քիմիական բաղադրության և կառուցվածքի վերաբերյալ։ 2. Ձևավորել գիտելիք նուկլեինաթթուների կառուցվածքի, դրանց դերի մասին՝ ժառանգական տեղեկության պահպանման և փոխանցման, հատկանիշների ձևավորման համատեքստում։ 3. Ձևավորել պատկերացումներ օրգանիզմների բազմացման հիմնական տեսակների, դրանց կենսաբանական նշանակության մասին։ 4. Պարզաբանել բջջի կենսական ցիկլը, միտոզի և մեյոզի փուլերը, դրանց նշանակությունը օրգանիզմների աճի, անսեռ և սեռական բազմացման գործընթացում։ 5. Զարգացնել մոդելավորման հմտություններ ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի մոլեկուլների, միտոզի, մեյոզի օրինակով։ | |
Վերջնարդյունքներ | |
Կ9-ՄО-Բ.1 Գծապատկերների, մոդելների և նկարների միջոցով բացատրել բջջի կառուցվածքը` անդրադարձ կատարելով բջջի անօրգանական և օրգանական նյութերին: Կ9-ՄО-Բ․2 Գնահատել ֆոտոսինթեզի և բջջային շնչառության կարևորությունը օրգանիզմների կենսական գործառույթների ապահովման մեջ։ Կ9-ՄО-ԿԳ․1 Գծապատկերների, մոդելների և նկարների միջոցով բացատրել, թե ինչպես են ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի կառուցվածքը հարմարված ժառանգական տեղեկություն կրելու և փոխանցելու գործառույթին։ Կ9-ԺՓ-ՄՀ.1 Ներկայացնել բջիջների միտոտիկ բաժանման նշանակությունը, ընդհանուր գծերով նկարագրել բջջային ցիկլը, միտոզի փուլերը և քրոմոսոմների վարքը այդ գործընթացում: Կ9-ԺՓ-ՄՀ.2 Գծապատկերների, տրամագրերի և մոդելների միջոցով բացատրել, որ անսեռ բազմացման դեպքում ստացվում է հիմնականում գենետիկորեն միակերպ, իսկ սեռական բազմացման դեպքում՝ գենետիկորեն բազմազան սերունդ: Կ9-ԺՓ-ՄՀ.3 Բացատրել գամետների առաջացման ժամանակ քրոմոսոմների թվի կրճատման անհրաժեշտությունը և ընդհանուր գծերով ներկայացնել մեյոզի գործընթացը (առանց փուլերը նշելու)։ Կ9-ԺՓ-ՄՀ.4 Ընդհանուր գծերով ներկայացնել ժառանգական տեղեկության փոխանցումը գեն-սպիտակուց-հատկանիշ շղթայում: | |
Բովանդակությունը | |
1. Նախակորիզավոր և կորիզավոր բջիջներ 2. Լաբորատոր աշխատանք. Բուսական և կենդանական բջիջների ուսումնասիրություն 3. Բջիջների անօրգանական նյութերը 4. Բջջի օրգանական նյութերը 5. Բջջային շնչառություն 6. Ֆոտոսինթեզ 7. Լաբորատոր աշխատանք. Բջջային շնչառություն 8. ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի կառուցվածքն ու գործառույթները 9. Լաբորատոր աշխատանք․ ԴՆԹ-ի անջատումը 10. Քրոմոսոմներ, գեներ, կարիոտիպ, քրոմոսոմային հավաքակազմ 11. Ժառանգական տեղեկության իրացումը բջջում 12. Բջջային ցիկլ։ Միտոզ 13. Անսեռ բազմացում 14. Մեյոզ, գամետների առաջացումը 15. Լաբորատոր աշխատանք․ Միտոզի փուլերի դիտարկումը մանրապատրաստուկների օգնությամբ 16. Բույսերի և կենդանիների սեռական բազմացումը | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Ներկայացնել միկրո- և մակրոտարրերի ու ջրի դերը կենդանի օրգանիզմներում։ Ընդհանուր գծելով նկարագրել բջջի օրգանական նյութերի՝ ածխաջրերի, լիպիդների, նուկլեինաթթուների և սպիտակուցների կառուցվածքն ու գործառույթները: Ներկայացնել նախակորիզավոր և կորիզավոր բջիջների հիմնական կառուցվածքային առանձնահատկությունները: Բացատրել, թե բջջի կառուցվածքը ինչպես է ապահովում ժառանգական նյութի պահպանումը և ժառանգական տեղեկության իրացումը՝ անդրադառնալով բջջի հիմնական կառուցվածքներին և օրգանոիդներին: Մեկնաբանել, թե ինչպես են ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի կառուցվածքը հարմարված ժառանգական տեղեկություն կրելու և փոխանցելու գործառույթին։ Սահմանել, թե ինչ է գենը և բացատրել դրա դերը ժառանգման գործում։ Բացատրել քրոմոսոմների կառուցվածքը, տեսակները (աուտոսոմ, սեռական): Ընդհանուր գծերով ներկայացնել ԴՆԹ-ի կրկնապատկման, տրանսկրիպցիայի և տրանսլյացիայի գործընթացները։ Ընդհանուր գծերով ներկայացնել ժառանգական տեղեկության փոխանցումը գեն-սպիտակուց- հատկանիշ շղթայում։ Ներկայացնել բջիջների բաժանման նշանակությունը։ Ընդհանուր գծելով նկարագրել բջջային ցիկլը, միտոզի փուլերը՝ կիրառելով մոդելներ։ Սահմանել անսեռ բազմացումը, բացատրել դրա կենսաբանական նշանակությունը։ Նկարագրել անսեռ բազմացման տեսակները կենդանի օրգանիզմների տարբեր կարգաբանական խմբերի օրինակներով։ Բացատրել գամետների առաջացման ժամանակ քրոմոսոմների թվի կրճատման անհրաժեշտությունը։ Տարբերակել հապլոիդ և դիպլոիդ քրոմոսոմային հավաքակազմերը։ Ընդհանուր գծերով նկարագրել մեյոզի գործընթացը՝ կիրառելով մոդելներ։ Ընդհանուր գծերով ներկայացնել բույսերի և կենդանիների սեռական բազմացման առանձնահատկությունները։ Քննարկել անսեռ և սեռական բազմացման կենսաբանական նշանակությունը։ Բուսական հումքից անջատել ԴՆԹ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Մշակել և օգտագործել մոդելներ Պատրաստել ԴՆԹ-ի մոդելներ։
Դիտարկել միտոզի և մեյոզի փուլերը՝ մոդելների և պատրաստի մանրապատրաստուկների օգնությամբ։
Պլանավորել և իրականացնել հետազոտություններ Ելակից, բանանից կամ այլ բուսական հումքից անջատել ԴՆԹ։
Ուսումնասիրել բույսերի վեգետատիվ բազմացումը տերևային, ընձյուղային, արմատային կտրոններով, կոճղարմատներով, պալարներով, սոխուկներով:
Ուսումնասիրել բուսական և կենդանական բջիջները։
Իրականացնել հետազոտություն բջջային շնչառության վերաբերյալ։
Օգտագործել մաթեմատիկական և հաշվողական մտածողություն Լուծել պարզ խնդիրներ՝ ԴՆԹ-ում և ՌՆԹ-ում նուկլեոտիդների տոկոսային հարաբերակցության վերաբերյալ: |
Օրինաչափություններ Նուկլեինաթթուների կառուցվածքը և գործառույթները համընդհանուր են բոլոր կենդանի օրգանիզմների համար։
Պատճառ և հետևանք Անսեռ բազմացման դեպքում հիմնականում ստացվում է գենետիկորեն միակերպ, իսկ սեռական բազմացման դեպքում՝ գենետիկորեն բազմազան սերունդ։
Մասշտաբ, համամասնություն, քանակ Մասշտաբները փոփոխելիս հնարավոր է դիտարկել ժառանգման օրինաչափությունները մոլեկուլային (ԴՆԹ, ՌՆԹ), բջջային (միտոզ, մեյոզ) և օրգանիզմային (անսեռ և սեռական բազմացում) մակարդակներում։
Կառուցվածք և գործառույթ Նուկլեինաթթուների (ԴՆԹ, ՌՆԹ) կառուցվածքը համապատասխանում է դրանց գործառույթներին։ |
Միջառարկայական կապեր | |
Մաթեմատիկա Սովորողը պետք է կարողանա կատարել մաթեմատիկական հաշվարկներ, վերլուծել հավաքագրված տվյալները և դրանք օգտագործել պարզ խնդիրներ լուծելիս։ Հայոց լեզու Սովորողը պետք է կարողանա ընդհանուր գծերով ներկայացնել նոր տեղեկությունը, կառուցել բացատրություններ, փաստարկների միջոցով հիմնավորել իր տեսակետը։ Սովորողը պետք է կարողանա կառուցել փաստարկված խոսք ժառանգականության հիմքերի վերաբերյալ, ինչպես նաև վերլուծել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունը՝ պարզաբանելով հակասական տեղեկությունը։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ4, Հ7, Հ8, Հ10, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ36, Հ46,Հ51 | |
ԹԵՄԱ 5 | |
Ժառանգականություն և փոփոխականություն | |
Նպատակը | |
1. Ձևավորել գիտելիք ժառանգականության և փոփոխականության հիմնական օրինաչափությունների վերաբերյալ։ 2. Ձևավորել միահիբրիդային խաչասերման և սեռի հետ շղթայակցված ժառանգման վերաբերյալ խնդիրների լուծման, գենետիկ տոհմածառերի կառուցման կարողություն։ 3. Պարզաբանել, որ մուտացիաները կարող են պատճառ հանդիսանալ մարդու ժառանգական հիվանդությունների և չարորակ նորագոյացությունների առաջացման համար։ 4. Արժևորել առողջ ապրելակերպի դերը քաղցկեղի կանխարգելման գործընթացում: | |
Վերջնարդյունքներ | |
Կ9-ԺՓ-ԺՕ.1 Գծապատկերների, տրամագրերի օգնությամբ ներկայացնել ժառանգականության հիմնական հասկացությունները և օրինաչափությունները միահիբրիդային խաչասերման օրինակով՝ անդրադառնալով աուտոսոմային և սեռի հետ շղթայակցված հատկանիշներին: Կ9-ԺՓ-ԺՕ.2 Բացատրել մուտացիաների դերը մարդու ժառանգական հիվանդությունների և չարորակ նորագոյացությունների առաջացման գործում։ Կ9-ԺՓ-ՓԱ.1 Հիմնավորել մուտացիաների, գեների անկախ բաշխման և պատահական բեղմնավորման դերը ժառանգական փոփոխականության մեջ: Կ9-ԺՓ-ՓԱ.2 Բացատրել շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը հատկանիշների դրսևորման վրա։ Կ9-ԺՓ-ՄՀ.6 Հիմնավորել գենային ճարտարագիտության դերը ժամանակակից կենսաբանության զարգացման մեջ։ | |
Բովանդակությունը | |
1. Ժառանգականության հիմնական հասկացությունները 2. Միահիբրիդային խաչասերում 3. Ոչ լրիվ դոմինանտություն, վերլուծող խաչասերում 4. Սեռի հետ շղթայակցված ժառանգում 5. Գործնական աշխատանք. Տոհմածառերի կառուցում 6. Ժառանգական փոփոխականության աղբյուրները 7. Մուտացիաներ 8. Ժառանգական հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ 9. Մոդիֆիկացիոն փոփոխականություն 10. Գործնական աշխատանք. Վարիացիոն կորի կառուցում 11. Գենային ճարտարագիտություն, կլոնավորում | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Ներկայացնել ժառանգականության և փոփոխականության հիմնական օրինաչափությունները։ Բացատրել քրոմոսոմների, ԴՆԹ-ի, գեների դերը ժառանգականության և փոփոխականության համատեքստում։ Բացատրել Մենդելի փորձարարական մեթոդի էությունը միահիբրիդային խաչասերման օրինակով։ Սահմանել գենետիկայի հիմնական հասկացությունները՝ ալելային և ոչ ալելային գեներ, դոմինանտ և ռեցեսիվ գեներ, գենոտիպ և ֆենոտիպ, հոմոզիգոտ և հետերոզիգոտ օրգանիզմներ։ Վերլուծել լրիվ և ոչ լրիվ դոմինանտության երևույթը օրինակների հիման վրա։ Տարբերակել աուտոսոմային և սեռի հետ շղթայակցված հատկանիշները։ Բացատրել, թե ինչ է մուտացիան։ Ներկայացնել մարդու հիմնական ժառանգական հիվանդությունների օրինակներ։ Հիմնավորել չարորակ նորագոյացությունների առաջացման կապը մուտացիաների և բջջային ցիկլի խանգարումների հետ։ Հիմնավորել գեների անկախ բաշխումը և պատահական բեղմնավորումը՝ որպես ժառանգական փոփոխականության աղբյուր։ Նկարագրել շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը հատկանիշների դրսևորման վրա։ Քննարկել գենային ճարտարագիտության նվաճումներն ու կլոնավորման հեռանկարները։ Լուծել միահիբրիդային խաչասերումների հետ կապված խնդիրներ՝ ներառյալ սեռի հետ շղթայակցումը, կազմել և վերլուծել գենետիկ տոհմածառեր։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Վերլուծել և մեկնաբանել տվյալներ Կառուցել գենետիկ տոհմածառեր և մեկնաբանել դրանք։
Կառուցել փոփոխականության կորեր՝ տերևների կամ այլ կենսաբանական օբյեկտների օրինակով:
Հարցադրումներ կատարել և խնդիրներ ձևակերպել Առաջադրել հարցեր և կազմել խնդիրներ օրգանիզմների ժառանգման օրինաչափությունների վերաբերյալ։
Պլանավորել և իրականացնել հետազոտություններ Իրականացնել նախագիծ՝ «Շրջակա միջավայրի գործոնների ազդեցության ուսումնասիրությունը բույսերի աճի վրա» թեմայով: |
Օրինաչափություններ Ժառանգականության հիմնական օրինաչափությունները նույնն են տարբեր կենդանի օրգանիզմների մոտ։
Պատճառ և հետևանք Մուտացիաները մարդու ժառանգական հիվանդությունների առաջացման պատճառ են, իսկ միջավայրի տարբեր գործոնները նպաստում են մուտացիաների առաջացմանը։
Մասշտաբ, համամասնություն և քանակ Մաթեմատիկական հաշվարկներն օգտագործվում են խաչասերումների արդյունքները կանխատեսելու և հատկանիշների դրսևորումը բացատրելու համար։
Կայունություն և փոփոխություն Գենոտիպը կայուն համակարգ է, սակայն տարբեր գործոնների ազդեցությամբ այն կարող է կրել որոշակի փոփոխություններ։ |
Միջառարկայական կապեր | |
Մաթեմատիկա Սովորողը պետք է կարողանա մաթեմատիկական հաշվարկներ կատարել, վերլուծել հավաքագրված տվյալները, հետազոտությունների ընթացքում հավաքագրված տվյալներն օգտագործել գծապատկերներ ու գրաֆիկներ կառուցելու, խնդիրներ լուծելու համար։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ7, Հ8, Հ10, Հ25, Հ26, Հ27, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ36, Հ51 |
ԹԵՄԱ 6 | |
Օրգանական աշխարհի զարգացման հիմնական օրինաչափությունները | |
Նպատակը | |
1. Ձևավորել պատկերացումներ էվոլյուցիայի տարաբնույթ ապացուցների վերաբերյալ։ 2. Ձևավորել գիտելիքներ էվոլյուցիայի տեսության հիմնական դրույթների, բնական և արհեստական ընտրության մասին։ 3. Պարզաբանել էվոլյուցիայի հարմարանքների դերը տարբեր բուսական և կենդանական օրգանիզմների գոյատևման համար։ 4. Զարգացնել փաստարկված միտք կառուցելու, տեղեկությունը գնահատելու և դիրքորոշում հայտնելու հմտություններ՝ էվոլյուցիայի տեսության համատեքստում։ | |
Վերջնարդյունքներ | |
Կ9-ԷԿբ-ԲըԷ.1 Վերլուծել, թե ինչպես կարող են բրածո մնացորդները, հոմոլոգ կառուցվածքները և ԴՆԹ-ի կառուցվածքային նմանությունները հանդիսանալ էվոլյուցիայի ապացույցներ: Կ9-ԷԿբ-ԲըԷ.2 Օրինակների միջոցով բացատրել, թե ինչպես է բնական ընտրությունը հանգեցնում էվոլյուցիայի՝ անդրադառնալով ժառանգական փոփոխականություն և գոյության կռիվ հասկացություններին։ Կ9-ԷԿբ-ԲըԷ.3 Օրինակների հիման վրա արհեստական ընտրությունը դիտարկել որպես էվոլյուցիայի ապացույց՝ համեմատելով բնական ընտրության հետ: Կ9-ԷԿբ-ԲըԷ.4 Քննարկել հարմարվողականության դերը կենդանի օրգանիզմների գոյատևման գործընթացում: | |
Բովանդակությունը | |
1. Էվոլյուցիայի ապացույցներ 2. Դարվինի էվոլյուցիայի տեսությունը 3. Գոյության կռիվ, բնական և արհեստական ընտրություն 4. Օրգանիզմների էվոլյուցիայի հարմարանքները | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Վերլուծել բրածո մնացորդների վերաբերյալ տվյալները, հոմոլոգ կառուցվածքները, սաղմնաբանական տվյալները և ԴՆԹ-ի կառուցվածքային ընդհանրությունները՝ որպես էվոլյուցիայի տեսության ապացույցներ։ Ներկայացնել Դարվինի էվոլյուցիայի տեսության հիմնական դրույթները։ Բացատրել բնական ընտրությունը և գոյության կռիվը՝ որպես էվոլյուցիայի հիմնական գործոն։ Հիմնավորել գերարտադրության, փոփոխականության, մրցակցության դերը բնական ընտրության գործում։ Բացատրել արհեստական ընտրության նշանակությունը՝ բերելով օրինակներ։ Համեմատել բնական և արհեստական ընտրությունը։ Քննարկել էվոլյուցիայի հարմարանքների դերը կենդանի օրգանիզմների գոյատևման համար։ Համեմատել հովանավորող և նախազգուշացնող գունավորումը, դիմակավորումը, միմիկրիան: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Ընդհանրական խաչվող հասկացություններ |
Մշակել և օգտագործել մոդելներ Նախագծել կենդանու կամ բույսի մոդել՝ հարմարված շրջակա միջավայրի յուրահատուկ պայմաններին: |
Օրինաչափություններ Կենդանի օրգանիզմների բոլոր պոպուլյացիաներում էվոլյուցիան ընթանում է նույն օրինաչափություններով: Պատճառ և հետևանք Գերարտադրությունը, մրցակցությունը, գոյության կռիվը համարվում են էվոլյուցիայի պատճառ, իսկ էվոլյուցիայի հարմարվածությունների ձևավորումը և նոր տեսակների առաջացումը՝ հետևանք: Կայունություն և փոփոխություն Բնական ընտրությունը, որպես էվոլյուցիայի գործոն, կարող է ժամանակի ընթացքում փոփոխություններ առաջացնել պոպուլյացիաներիում: |
Միջառարկայական կապեր | |
Աշխարհագրություն Սովորողը պետք է պատկերացում ունենա երկրագնդի զարգացման հիմնական փուլերի և երկրաբանական ժամանակաշրջանների մասին։ Հայոց լեզու Սովորողը պետք է կարողանա ընդհանուր գծերով ներկայացնել նոր տեղեկությունը, կառուցել բացատրություններ, փաստարկների միջոցով հիմնավորել իր տեսակետը էվոլյուցիայի տեսության շուրջ։ Սովորողը պետք է կարողանա էվոլյուցիայի ապացույցների վերաբերյալ փաստարկված խոսք կառուցել, ինչպես նաև վերլուծել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունը` բացատրելով էվոլյուցիայի տեսության գաղափարը։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ7, Հ8, Հ10, Հ18, Հ24, Հ25, Հ26, Հ27, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ36, Հ51 |
12-րդ դասարան
1․ Կառուցվածքը համապատասխանում է գործառույթին
2․ Հոմեոստազը կենդանիներում և բույսերում
3․ Կարգավորումը և համաձայնեցումը կենդանիներում և բույսերում
4․ Մարսողություն
5․ Արյան շրջանառություն և շնչառություն
6․ Նյութերի փոխադրումը բույսերում
7․ Պաշտպանությունը կենդանիներում և բույսերում
8․ Բազմացում և զարգացում
ԹԵՄԱ 1 Կառուցվածքը համապատասխանում է գործառույթին | |
Նպատակը | |
1. Օրինակների միջոցով կենդանիների և բույսերի կառուցվածքը կապել կատարած գործառույթին՝ անելով ընդհանրացումներ և կառուցելով մոդելներ։ 2. Խորացնել գիտելիքները կենդանիների և բույսերի կառուցվածքային հիերարխիայի վերաբերյալ։ 3. Զարգացնել կառուցվածքային մակարդակների փոխազդեցության վերաբերյալ ընկալումը հենաշարժիչ համակարգի օրինակով։ | |
Վերջնարդյունքներ | |
Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․1 Փաստարկներ բերելով հիմնավորել, որ կենդանի օրգանիզմների կառուցվածքային հիերարխիայի բոլոր մակարդակներում կարելի է դիտարկել «կառուցվածքը համապատասխանում է գործառույթին» դրույթը։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․2 Օրինակներ բերելով բացատրել, թե ինչպես է օրգան-համակարգերի փոխհամաձայնեցված գործունեությունը ապահովում օրգանիզմի գործառույթների իրականացումը։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․4 Փաստարկների միջոցով հիմնավորել այն պնդումը, որ կենսաբանության նվաճումները թույլ են տալիս ախտորոշել և բուժել մի շարք հիվանդություններ՝ բարելավելով մարդկանց կյանքի որակը։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․5 Օրինակներ բերելով բացատրել, թե ինչպես է կմախքի և մկանների համաձայնեցված գործունեությունը ապահովում օրգանիզմի շարժումը։ | |
Բովանդակություն | |
1. Կառուցվածքը համապատասխանում է գործառույթին 2. Կենդանիների օրգանիզմի կառուցվածքային հիերարխիան 3. Լաբորատոր աշխատանք: Կաթնասունների էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային հյուսվածքների նմուշների ուսումնասիրություն: 4. Կմախք և մկանային համակարգ 5. Լաբորատոր աշխատանք: Թռչնի թևի հակազդող մկանների ուսումնասիրություն 6. Հենաշարժիչ համակարգի վնասվածքները և հիվանդությունները 7. Բուսական հյուսվածքներ 8. Լաբորատոր աշխատանք: Բույսերի ծածկող, փոխադրող, գոյացնող և հիմնական հյուսվածքների նմուշների ուսումնասիրություն 9. Ծաղկավոր բույսի վեգետատիվ օրգանների կառուցվածքն ու գործառույթները 10. Լաբորատոր աշխատանք: Տերևի, ցողունի և արմատի ներքին կառուցվածքի ուսումնասիրություն: | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Բացատրել, որ կենդանի օրգանիզմների բոլոր կառուցվածքային մակարդակներում կառուցվածքը համապատասխանում է գործառույթին։ Տարբերել կենդանիների հյուսվածքների չորս հիմնական տիպերը և առնչել դրանց կառուցվածքը կատարած գործառույթներին: Նկարագրել հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի փոխհարաբերությունները: Մարդու կմախքի օրինակով բացատրել, թե ինչ է նշանակում «կառուցվածքը համապատասխանում է գործառույթին» դրույթը։ Բացատրել հոդի կառուցվածքի և կատարած գործառույթի կապը: Նկարագրել ոսկրի կառուցվածքը՝ նշելով հիմնական հյուսվածքները, որոնք ապահովում են դրանց կառուցվածքը և գործառույթները: Բացատրել, թե որ օրգան-համակարգերի հետ է հենաշարժիչ համակարգը անմիջականորեն համագործակցում մարմնի շարժումն իրականացնելու համար։ Նկարագրել հենաշարժիչ համակարգի տարածված հիվանդությունները և քննարկել դրանց կանխարգելման եղանակները: Բացատրել, թե ինչու են ոսկրերը կոտրվում և ինչպես կարելի է դրանք վերականգնել: Տարբերել բույսերի ծածկող, փոխադրող և հիմնական հյուսվածքները և բացատրել դրանց դերը արմատներում և ընձյուղներում։ Համեմատել արմատային համակարգի կառուցվածքը և գործառույթները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Մշակել և օգտագործել մոդելներ Մոդելներ օգտագործելով բացատրել օրգանիզմների կառուցվածքային հիերարխիան և յուրաքանչյուր մակարդակի ունեցած ներդրումը հաջորդի մեջ։ Մոդելների միջոցով ցույց տալ, որ համակարգի բաղադրիչները փոխազդում են՝ համակարգին հնարավորություն տալով իրականացնել իր կենսական գործառույթները։ Պլանավորել և իրականացնել հետազոտություններ Ուսումնասիրել և համեմատել կաթնասունների էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային հյուսվածքների նմուշները։ Ուսումնասիրել թռչնի թևը և ցույց տալ, թե ինչպես են հակազդող մկանները ապահովում ծալումը և պարզումը, հերձման միջոցով հայտնաբերել նյարդերը և արյունատար անոթները։ Ուսումնասիրել և համեմատել բույսերի ծածկող, փոխադրող, գոյացնող և հիմնական հյուսվածքների նմուշները։ Ուսումնասիրել տերևի, ցողունի և արմատի ներքին կառուցվածքը։ Կառուցել բացատրություններ և նախագծել լուծումներ Տվյալներ բերելով բացատրել միջավայրի գործոնների և կենսակերպի ազդեցությունը մարդու հենաշարժիչ համակարգի վրա և առաջարկել վնասակար գործոններից խուսափելուն և առողջ և անվտանգ կենսակերպ վարելուն ուղղված լուծումներ։ Բերել հիմնավորումներ ապացուցման համար Տվյալներ բերելով հիմնավորել, որ հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի կառուցվածքը սերտորեն կապված է դրանց կատարած գործառույթին։ |
Պատճառ և հետևանք Օրգանիզմի հենաշարժիչ համակարգի վրա տարբեր գործոնների ազդեցության մասին տվյալները թույլ են տալիս եզրակացություններ անել դրանց թողած հետևանքների վերաբերյալ։ Համակարգեր և մոդելներ Մոդելները կարելի է օգտագործել կմախքի և մկանների միջև փոխազդեցությունները բացատրելու համար։ Կառուցվածք և գործառույթ Բջիջների, հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի կառուցվածքը ուսումնասիրելով կարելի է ենթադրություն կատարել դրանց կատարած գործառույթների վերաբերյալ։ |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու Սովորողը պետք է կարողանա տարբեր նպատակների և լսարանների համար գրավոր խոսքի տարբեր տեսակներ կիրառել՝ պահպանելով գրագետ շարադրանքի (ուղղագրություն, կետադրություն, բառագործածություն, քերականություն, ոճագիտություն) կանոնները և ընտրած տեքստի կառուցվածքը, գրել գիտական շարադրանք բույսերի, կենդանիների և մարդու օրգանների կառուցվածքի և գործառույթների փոխկապվածության վերաբերյալ։
Ֆիզիկա Սովորողը պետք է կարողանա բացատրել, թե ինչ կապ կարելի է դիտարկել ծանրության ուժի ուղղության և ոսկրերի առանձնահատկությունների միջև։ Նաև պետք է կարողանա հենաշարժիչ համակարգը դիտարկել որպես լծակի օրինակ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված միջնակարգ դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ4, Մ6, Մ10, Մ11-Մ15, Մ26, Մ29, Մ44 |
ԹԵՄԱ 2 | |
Հոմեոստազը կենդանիներում և բույսերում | |
Նպատակը | |
1. Խորացնել գիտելիքները բույսերում և կենդանիներում հոմեոստազի պահպանման մեխանիզմների վերաբերյալ։ 2. Երիկամների օրինակով ցույց տալ բջջային, հյուսվածքային և օրգանային մակարդակներում կառուցվածքի և գործառույթի փոխկապակցվածությունը։ 3. Զարգացնել պատկերացումները մարդու արտազատական համակարգի աշխատանքի վերաբերյալ։ 4. Ներկայացնել ջրային հավասարակշռության պահպանման մեխանիզմները բույսերում։ | |
Վերջնարդյունքներ | |
Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․1 Փաստարկներ բերելով հիմնավորել, որ օրգանիզմի կառուցվածքային հիերարխիայի բոլոր մակարդակներում կարելի է դիտարկել «կառուցվածքը համապատասխանում է գործառույթին» դրույթը։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․2 Օրինակներ բերելով բացատրել, թե ինչպես է օրգան-համակարգերի փոխհամաձայնեցված գործունեությունը ապահովում օրգանիզմի գործառույթների իրականացումը։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․3 Քննարկել միջավայրի գործոնների և կենսակերպի ազդեցությունը մարդու առողջության, վերարտադրողականության, աճի և զարգացման վրա։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․4 Փաստարկների միջոցով հիմնավորել այն պնդումը, որ կենսաբանության նվաճումները թույլ են տալիս ախտորոշել և բուժել մի շարք հիվանդություններ՝ բարելավելով մարդկանց կյանքի որակը։
Կ-ԱԴ-ՄО-ԿԳ.6 Քննարկել հոմեոստազի նշանակությունը և հոմեոստազի ապահովման մեխանիզմները բույսերում և կենդանիներում։ | |
Բովանդակություն | |
1. Ներքին միջավայրի կարգավորում։ Հոմեոստազ 2. Հոմեոստազի մեխանիզմները։ Ջերմակարգավորում 3. Օսմոկարգավորում։ Հոմեոստազը արտազատական համակարգում 4. Լաբորատոր աշխատանք: Երիկամի հերձում: Երիկամի լայնական և երկայնական կտրվածքների մանրադիտակային ուսումնասիրություն 5. Հոմեոստազը բույսերում։ Ջրային հավասարակշռության կարգավորումը | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Քննարկել կաթնասուններում հոմեոստազի կարևորությունը և ջերմակարգավորման օրինակի վրա բացատրել հոմեոստազի մեխանիզմները` ընկալիչներ, էֆեկտորներ և բացասական հետադարձ կապ եզրույթների գործածմամբ։ Բացատրել ազոտ պարունակող արգասիքների և ածխածնի երկօքսիդի՝ օրգանիզմից հեռացման կարևորությունը։ Նկարագրել երիկամների կառուցվածքը, նեֆրոնի և դրա հետ ասոցացված արյունատար անոթների կառուցվածքը։ Բացատրել երիկամների գործունեությունը՝ ընդհանուր գծերով նկարագրելով ֆիլտրման, հետներծծման և արտազատման գործընթացները, հակամիզամուղ հորմոնի մասնակցությամբ ջրի հեռացման վերահսկումը և նյութափոխանակության ոչ պիտանի արգասիքների արտազատումը։ Նկարագրել երիկամային անբավարարության պատճառները, հետևանքները և բուժումը՝ դիալիզի: Բացատրել, թե ինչպես են բույսերը ջրազրկումից խուսափելու համար կարգավորում տրանսպիրացիան։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Մշակել և օգտագործել մոդելներ Տվյալների վրա հիմնված մոդելների օգնությամբ ցույց տալ, թե ինչպես են աշխատում հետադարձ կապի երկու մեխանիզմները։ Պլանավորել և իրականացնել հետազոտություններ Պլանավորել և իրականացնել հետազոտություններ՝ պարզելու, թե ինչպես է օրգանիզմում իրականանում ջերմակարգավորումը, ինչպես է ընդունած սննդի բաղադրությունը և ջրի քանակը ազդում մեզի բաղադրության վրա։
Իրականացնել հերձում՝ երիկամի կառուցվածքը ուսումնասիրելու և նկարագրելու համար։
Իրականացնել մարդու երիկամի լայնական և երկայնական կտրվածքների մանրադիտակային ուսումնասիրություն՝ օգտվելով մշտական մանրապատրաստուկներից։ Կառուցել բացատրություններ և նախագծել լուծումներ Տվյալներ բերելով բացատրել միջավայրի գործոնների և կենսակերպի ազդեցությունը արտազատական համակարգի վրա և առաջարկել վնասակար գործոններից խուսափելուն և առողջ և անվտանգ կենսակերպ վարելուն ուղղված լուծումներ։ Ստանալ, գնահատել և հաղորդել տեղեկություն Ձեռք բերել տվյալներ և վկայություններ այն մասին, որ կենսաբանության նվաճումները թույլ են տալիս մշակել ախտորոշման և բուժման մոտեցումներ և գնահատել դրանց կիրառության սոցիալական և էթիկական հետևանքները։ |
Պատճառ և հետևանք Օրգանիզմի վրա տարբեր գործոնների ազդեցության վերաբերյալ ձեռք բերված տվյալները թույլ են տալիս եզրակացություններ կատարել դրանց թողած հետևանքների վերաբերյալ։
Համակարգերը և համակարգերի մոդելները Մոդելները կարելի է օգտագործել համակարգերի միջև փոխազդեցությունները բացատրելու համար։
Կառուցվածք և գործառույթ Բջիջների, հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի կառուցվածքը ուսումնասիրելով կարելի է ենթադրություն անել դրանց կատարած գործառույթների վերաբերյալ։
Կայունություն և փոփոխություն Դրական հետադարձ կապը համակարգերի վրա կարող է ունենալ ապակայունացնող ազդեցություն, իսկ բացասական հետադարձ կապը՝ կայունացնող։ |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու Սովորողը պետք է կարողանա վերլուծել հոմեոստազի մեխանիզմների վերաբերյալ տեքստը՝ վեր հանելով պատճառահետևանքային կապերը։ Քիմիա Սովորողը պետք է գաղափար ունենա ազոտի միացությունների մասին։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ4, Մ6, Մ10, Մ11-Մ15, Մ26, Մ29 |
ԹԵՄԱ 3 | |
Կարգավորումը և համաձայնեցումը կենդանիներում և բույսերում | |
Նպատակը | |
1. Ընդլայնել բույսերում և կենդանիներում կարգավորման և համաձայնեցման մեխանիզմների վերաբերյալ պատկերացումները։ 2. Նեյրոնների, մկանային բջիջների և զգայական ընկալիչների օրինակով ցույց տալ բջջային մակարդակում կառուցվածքի և գործառույթի փոխկապակցվածությունը։ 3. Զարգացնել պատկերացումները մարդու նյարդային, հումորալ համակարգերի տարածված հիվանդությունների առաջացման պատճառների, կանխարգելման և բուժման ժամանակակից մոտեցումների վերաբերյալ։ | |
Վերջնարդյունքներ | |
Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․1 Փաստարկներ բերելով հիմնավորել, որ կենդանի օրգանիզմների կառուցվածքային հիերարխիայի բոլոր մակարդակներում կարելի է դիտարկել «կառուցվածքը համապատասխանում է գործառույթին» դրույթը։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․2 Օրինակներ բերելով բացատրել, թե ինչպես է օրգան-համակարգերի փոխհամաձայնեցված գործունեությունը ապահովում օրգանիզմի գործառույթների իրականացումը։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․3 Քննարկել միջավայրի գործոնների և կենսակերպի ազդեցությունը մարդու առողջության, վերարտադրողականության, աճի և զարգացման վրա։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․4 Փաստարկների միջոցով հիմնավորել այն պնդումը, որ կենսաբանության նվաճումները թույլ են տալիս ախտորոշել և բուժել մի շարք հիվանդություններ՝ բարելավելով մարդկանց կյանքի որակը։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ. 7 Օրինակներ բերելով բացատրել, թե օրգանիզմում ինչպես է իրականացվում նյարդային և հումորալ կարգավորումը և օրգան-համակարգերի գործունեության համաձայնեցումը։ | |
Բովանդակություն | |
1. Հորմոնների ազդեցության ընդհանուր դրույթները 2. Մարդու ներզատական համակարգի ընդհանուր կառուցվածքը 3. Ենթատեսաթումբ և մակուղեղ 4. Հակազդող հորմոններ: Ինսուլին և գլյուկագոն 5. Կենդանիների նյարդային համակարգերի կառուցվածքը 6. Զգայարաններ (զգայական ներածում) 7. Նեյրոններ և ազդակի փոխանցումը 8. Լաբորատոր աշխատանք: Ռեակցիայի ժամանակի որոշումը 9. Մարդու նյարդային համակարգը 10. Մարդու գլխուղեղը 11. Ամփոփում․ Օրգան-համակարգերի համագործակցությունը 12. Կարգավորումը բույսերում: Բուսական հորմոններ 13. Արձագանք խթանիչներին․տրոպիզմներ, լուսապարբերականություն | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Բնութագրել կաթնասունների օրգանիզմում հաղորդակցության անհրաժեշտությունն արտաքին և ներքին միջավայրի փոփոխություններին պատասխանելու համար։ Բացատրել ներզատիչ գեղձ եզրույթը։ Համեմատել հորմոնների՝ թիրախ բջիջների գործունեությունը խթանող երկու մեխանիզմները: Նկարագրել ենթատեսաթմբի, մակուղեղի առջևի և հետին բաժինների գործառույթները, դրանց փոխհարաբերությունները: Նկարագրել ենթաստամոքսային գեղձի Լանգերհանսյան կղզյակների բջջային կառուցվածքը և բնութագրել ենթաստամոքսային գեղձի դերը որպես ներզատիչ գեղձ։ Բացատրել արյան մեջ գլյուկոզի կոնցենտրացիայի կարգավորումը բացասական հետադարձ կապի վերահսկման մեխանիզմներով՝ հղում կատարելով ինսուլինին և գլյուկագոնին։ Նկարագրել նյարդային համակարգի կառուցվածքային և գործառույթային միավորները: Տարբերել զգայական ընկալիչների տեսակները և նկարագրել զգայական ընկալիչների դերը կաթնասունների օրգանիզմում էներգիայի տարբեր ձևերը նյարդային ազդակների փոխակերպման գործընթացներում։ Նկարագրել զգայական և շարժողական նեյրոնների կառուցվածքը և բնութագրել ռեֆլեքսային աղեղում դրանց գործառույթները։ Նկարագրել և բացատրել միելինապատ նեյրոնների թաղանթային պոտենցիալի փոփոխությունը՝ անդրադառնալով նրան, թե ինչպես է պահպանվում հանգստի պոտենցիալը, ինչ է տեղի ունենում գործողության պոտենցիալի ժամանակ, ինչպես է անդրդելիության փուլում վերականգնվում հանգստի պոտենցիալը։ Բացատրել միելինապատ նեյրոնի թաղանթի (ցատկաձև փոխանցում) և անդրդելիության շրջանի կարևոր ազդեցությունը նյարդային ազդակի փոխանցման արագության վրա։ Նկարագրել քիմիական սինապսների կառուցվածքը և բացատրել դրանց գործառույթները։ Բնութագրել նյարդային համակարգում սինապսների դերը նյարդային ազդակների փոխանցման ուղղության և նյարդային ուղիների փոխկապակցման մեջ։ Նկարագրել ազդակի հաղորդումը նյարդամկանային սինապսում և մկանային բջջի կծկման մեխանիզմը: Համեմատել ծայրամասային նյարդային համակարգի պարասիմպաթիկ և սիմպաթիկ բաժինների գործառույթները: Նկարագրել մարդու գլխուղեղի բաժինները և դրանց հիմնական գործառույթները: Նկարագրել գլխուղեղի կեղևի կառույցները և գործառույթները: Բնութագրել հաղորդակցական համակարգերի բնույթը և անհրաժեշտությունը ծաղկավոր բույսերում՝ արտաքին և ներքին միջավայրի փոփոխություններին պատասխանելիս։ Նկարագրել էթիլենի, աուքսինների, գիբերելինների և աբսցիզաթթվի դերը բույսերում և քննարկել դրանց կիրառությունը գյուղատնտեսության մեջ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Պլանավորել և իրականացնել հետազոտություններ Պլանավորել և իրականացնել հետազոտություններ՝ պարզելու, թե ինչ գործոններից է կախված օրգանիզմի ռեակցիայի ժամանակը։
Կառուցել բացատրություններ և նախագծել լուծումներ Տվյալներ բերելով բացատրել միջավայրի գործոնների և կենսակերպի ազդեցությունը նյարդային և ներզատական համակարգերի վրա և առաջարկել վնասակար գործոններից խուսափելուն և առողջ ու անվտանգ կենսակերպ վարելուն ուղղված լուծումներ։ Ստանալ, գնահատել և հաղորդել տեղեկություն Ձեռք բերել տվյալներ և վկայություններ այն մասին, որ կենսաբանության նվաճումները թույլ են տալիս մշակել ախտորոշման և բուժման մոտեցումներ, գնահատել դրանց կիրառության սոցիալական և էթիկական հետևանքները։ |
Պատճառ և հետևանք Նյարդային և ներզատական համակարգի վրա տարբեր գործոնների ազդեցության վերաբերյալ ձեռք բերված տվյալները թույլ են տալիս եզրակացություններ կատարել դրանց ունեցած հետևանքների վերաբերյալ։ Կառուցվածք և գործառույթ Բջիջների, հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի կառուցվածքը ուսումնասիրելով կարելի է ենթադրություն անել դրանց կատարած գործառույթների վերաբերյալ։ |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու Սովորողը պետք է կարողանա թմրանյութերի ազդեցության մեխանիզմի վերաբերյալ գիտական և գիտահանրամատչելի տեքստերի վերլուծությունը հիմնավորելու համար հղում կատարել որոշակի տեքստային փաստերի՝ անդրադառնալով այն բանին, թե հեղինակը ինչ կարևոր ձեռքբերում է ունեցել և, թե ինչ բացեր, անհամապատասխանություններ և տարակարծություններ կան։ Ֆիզիկա Սովորողը պետք է կարողանա բացատրել, որ թաղանթի երկու կողմերում լիցքերի տարբերության պատճառով առաջանում է լարվածություն։ Քիմիա Սովորողը պետք է գաղափար ունենա մոլեկուլների տարածական կառուցվածքի և իզոմերիայի մասին։ Մաթեմատիկա Սովորողը պետք է կարողանա մեկնաբանել գրաֆիկը, որը ներկայացնում է գործողության պոտենցիալի առաջացումը և հանգստի պոտենցիալի վերականգնումը։ | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչով սահմանված միջնակարգ դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ4, Մ6, Մ10, Մ11-Մ15, Մ26, Մ29 |
ԹԵՄԱ 4 Մարսողություն | |
Նպատակը | |
1. Զարգացնել կենդանիների օրգանիզմում նյութերի փոխանակության վերաբերյալ ձևավորված պատկերացումները։ 2. Ցուցադրել օրգանիզմում կառուցվածքագործառնական փոխկապակցվածությունը և օրգան-համակարգերի փոխհամաձայնեցված աշխատանքը կաթնասունների մարսողության համակարգի օրինակով։ 3. Ընդլայնել օրգանիզմում մարսողության գործընթացի վրա կենսակերպի, միջավայրի գործոնների և վնասակար սովորությունների ազդեցության վերաբերյալ պատկերացումները և նպաստել առողջ սովորույթների ամրապնդմանը։ 4. Զարգացնել տվյալների հետ աշխատելու, հետազոտություններ պլանավորելու և իրականացնելու հմտություններ։ | |
Վերջնարդյունքներ | |
Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․1 Փաստարկներ բերելով հիմնավորել, որ կենդանի օրգանիզմների կառուցվածքային հիերարխիայի բոլոր մակարդակներում կարելի է դիտարկել «կառուցվածքը համապատասխանում է գործառույթին» դրույթը։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․2 Օրինակներ բերելով բացատրել, թե ինչպես է օրգան-համակարգերի փոխհամաձայնեցված գործունեությունը ապահովում օրգանիզմի գործառույթների իրականացումը։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․3 Քննարկել միջավայրի գործոնների և կենսակերպի ազդեցությունը մարդու առողջության, վերարտադրողականության, աճի և զարգացման վրա։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․4 Փաստարկների միջոցով հիմնավորել, որ կենսաբանության նվաճումները թույլ են տալիս ախտորոշել և բուժել մի շարք հիվանդություններ՝ բարելավելով մարդկանց կյանքի որակը։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․8 Մոդելների, գծապատկերների, օրինակների միջոցով բացատրել, թե կենդանիների և բույսերի օրգանիզմում ինչպես է իրականացվում օրգանիզմին անհրաժեշտ նյութերի ձեռքբերումը և փոխադրումը։ | |
Բովանդակություն | |
1. Նյութերի և էներգիայի փոխանակությունն արտաքին միջավայրի հետ 2. Կենդանիների մարսողությունը 3. Մարդու մարսողական համակարգը 4. Մարսողությունը ստամոքսում և բարակ աղիքում 5. Լաբորատոր աշխատանք: Սննդանյութերի վրա մարսողական ֆերմենտների ազդեցության ուսումնասիրություն: 6. Սնունդը՝ որպես նյութերի և էներգիայի աղբյուր | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Բացատրել, թե ինչու է յուրաքանչյուր օրգանիզմ հանդիսանում բաց համակարգ: Բացատրել, թե ինչպես է կենդանու չափը և ձևը ազդում միջավայրի հետ նյութերի և էներգիայի փոխանակության վրա: Բացատրել, թե ինչու է անհրաժեշտ սննդի մեծ մոլեկուլների ճեղքումը: Բացատրել, թե ինչպես են կենդանիները մարսում սնունդը՝ առանց սեփական բջիջները և հյուսվածքները մարսելու: Համեմատել կենդանիների մարսողական կոմպարտմենտների տարբեր տիպերը: Հարաբերել մարդու մարսողական ուղու հիմնական բաղադրիչները և հարակից մարսողական գեղձերը մարսողության չորս փուլերի՝ կլման, մարսման, ներծծման և հեռացման հետ: Հարաբերել ստամոքսի կառուցվածքը դրա գործառույթների հետ: Նկարագրել այրոցի և ստամոքսի խոցի առաջացման առավել տարածված պատճառները և բուժման առաջնային ձևերը: Նկարագրել բարակ աղիքում տեղի ունեցող քիմիական մարսողության տարբեր տիպերը։ Բացատրել, թե ինչպես է բարակ աղիքի կառուցվածքը նպաստում սննդանյութերի ներծծմանը: Նկարագրել հաստ և ուղիղ աղիների կառուցվածքը և գործառույթները: Բացատրել, թե ինչպես են մարսողության և արյունատար համակարգերը համագործակցում նյութերի ներծծումն ապահովելու համար։ Բացատրել, թե նյարդային, հումորալ և արյունատար համակարգերը ինչպես են համագործակցում մարսողությունն ապահովելու համար։ Քննարկել թերսնման և ճարպակալման ազդեցությունը օրգանիզմի վրա։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Ընդհանրական խաչվող հասկացություններ |
Մշակել և օգտագործել մոդելներ Մոդելների միջոցով ցույց տալ, որ շնչառական և սիրտ-անոթային համակարգերի բաղադրիչները փոխազդում են՝ համակարգին հնարավորություն տալով իրականացնել իր կենսական գործառույթները։
Պլանավորել և իրականացնել հետազոտություններ Սննդանյութերի վրա մարսողական ֆերմենտների ազդեցության ուսումնասիրություն:
Վերլուծել և մեկնաբանել տվյալներ Վերլուծել տրված տվյալները և գնահատել ծխելու ազդեցությունը շնչառական և սիրտ-անոթային համակարգերի վրա։
Կառուցել բացատրություններ և նախագծել լուծումներ Տվյալներ բերելով բացատրել միջավայրի գործոնների և կենսակերպի ազդեցությունը մարդու մարսողական և առաջարկել վնասակար գործոններից խուսափելուն և առողջ և անվտանգ կենսակերպ վարելուն ուղղված լուծումներ։
Ստանալ, գնահատել և հաղորդել տեղեկություն Ձեռք բերել տվյալներ և վկայություններ այն մասին, որ կենսաբանության նվաճումները թույլ են տալիս մշակել ախտորոշման և բուժման մոտեցումներ և գնահատել դրանց կիրառության սոցիալական և էթիկական հետևանքները։ |
Պատճառ և հետևանք Օրգանիզմի վրա տարբեր գործոնների ազդեցության վերաբերյալ ձեռք բերված տվյալները թույլ են տալիս եզրակացություններ անել մարսողական համակարգի վրա դրանց թողած հետևանքների վերաբերյալ։
Համակարգեր և համակարգերի մոդելներ Մոդելները կարելի է օգտագործել մարսողական, արյունատար և շնչառական համակարգերի միջև փոխազդեցությունները բացատրելու համար։
Էներգիա և նյութ Օրգանիզմում կատարվող տարբեր տեսակի գործընթացների համար անհրաժեշտ էներգիան և նյութերը ստացվում են սննդի ճեղքման արդյունքում։
Կառուցվածք և գործառույթ Բջիջների, հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի կառուցվածքը ուսումնասիրելով կարելի է ենթադրություն անել դրանց կատարած գործառույթների վերաբերյալ։ |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու Սովորողը պետք է ելույթ ունենա լսարանի առջև անկաշկանդ, գրագետ, արտահայտիչ՝ վերլուծելով առաջարկվող նյութը, ընտրելով համապատասխան ոճը, փոխանցելով ասելիքի հիմնական գաղափարը։
Քիմիա Սովորողը պետք է պատկերացում ունենա դիսոցման, նյութերի հիդրոլիզի և կատալիզի մասին: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ4, Մ6, Մ10, Մ11-Մ15, Մ26, Մ29 |
ԹԵՄԱ 5 Արյան շրջանառություն և շնչառություն | |
Նպատակը | |
1. Զարգացնել կենդանիների օրգանիզմում նյութերի փոխանակության և փոխադրման վերաբերյալ ձևավորված պատկերացումները։ 2. Ցուցադրել օրգանիզմում կառուցվածքագործառնական փոխկապակցվածությունը և օրգան-համակարգերի փոխհամաձայնեցված աշխատանքը կաթնասունների արյունատար և շնչառական համակարգերի օրինակով։ 3. Ընդլայնել օրգանիզմում փոխադրման գործընթացների վրա կենսակերպի, միջավայրի գործոնների և վնասակար սովորությունների ազդեցության վերաբերյալ պատկերացումները և նպաստել առողջ սովորույթների ամրապնդմանը։ 4. Զարգացնել տվյալների հետ աշխատելու, հետազոտություններ պլանավորելու և իրականացնելու հմտություններ։ | |
Վերջնարդյունքներ | |
Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․1 Փաստարկներ բերելով հիմնավորել, որ կենդանի օրգանիզմների կառուցվածքային հիերարխիայի բոլոր մակարդակներում կարելի է դիտարկել «կառուցվածքը համապատասխանում է գործառույթին» դրույթը։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․2 Օրինակներ բերելով բացատրել, թե ինչպես է օրգան-համակարգերի փոխհամաձայնեցված գործունեությունը ապահովում օրգանիզմի գործառույթների իրականացումը։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ-8 Մոդելների, գծապատկերների, օրինակների միջոցով բացատրել, թե կենդանիների և բույսերի օրգանիզմում ինչպես է իրականացվում օրգանիզմին անհրաժեշտ նյութերի ձեռքբերումը և փոխադրումը։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․3 Քննարկել միջավայրի գործոնների և կենսակերպի ազդեցությունը մարդու առողջության, վերարտադրողականության, աճի և զարգացման վրա։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․4 Փաստարկների միջոցով հիմնավորել, որ կենսաբանության նվաճումները թույլ են տալիս ախտորոշել և բուժել մի շարք հիվանդություններ՝ բարելավելով մարդկանց կյանքի որակը։ | |
Բովանդակություն | |
1. Կենդանիների օրգանիզմում շրջանառության ընդհանուր դրույթները 2. Մարդու սիրտ-անոթային համակարգը 3. Սիրտ 4. Լաբորատոր աշխատանք․ Սրտի հերձում 5. Արյունատար անոթներ 6. Լաբորատոր աշխատանք․ Անոթների կառուցվածքի ուսումնասիրություն 7. Ավշային համակարգ 8. Արյուն 9. Լաբորատոր աշխատանք․ Արյան նմուշի մանրադիտակային ուսումնասիրություն 10. Սիրտ-անոթային հիվանդություններ 11. Կենդանիների շնչառության ընդհանուր դրույթները 12. Մարդու շնչառական համակարգը 13. Լաբորատոր աշխատանք․ Շնչառական համակարգի կառուցվածքի ուսումնասիրություն 14. Հեմոգլոբինի դերը գազափոխանակության մեջ 15. Ծխելու ազդեցությունը շնչառական համակարգի վրա | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Բացատրել բազմաբջիջ կենդանիներում փոխադրման համակարգի անհրաժեշտությունը չափի, արտաքին մակերեսի հարաբերությունը ծավալին տեսանկյունից։ Համեմատել շրջանառության բաց և փակ համակարգերի կառուցվածքը: Նկարագրել զարկերակների, երակների և մազանոթների կառուցվածքը և ճանաչել այս անոթները՝ օգտագործելով լուսային մանրադիտակ: Բացատրել զարկերակների, երակների և մազանոթների կառուցվածքի և գործառույթի կապը: Տարբերել էրիթրոցիտները, ֆագոցիտները (նեյտրոֆիլներ) և լիմֆոցիտները մանրապատրաստուկներում և նկարներում: Նշել և բացատրել արյան, հյուսվածքային հեղուկի և ավիշի տարբերությունը: Նկարագրել հեմոգլոբինի դերը թթվածնի և ածխածնի երկօքսիդի փոխադրման մեջ (այդ թվում՝ ածխածնային անհիդրազի դերը, հեմոգլոբինաթթվի և կարբամինահեմոգլոբինի ձևավորումը): Նկարագրել և բացատրել ածխածնի երկօքսիդի տարբեր կոնցենտրացիաների ժամանակ հասուն մարդու օքսիհեմեգլոբինի դիսոցման կորերի նշանակությունը: Նկարագրել և բացատրել բարձրադիր վայրերում մարդկանց արյան էրիթրոցիտների քանակի ավելացման նշանակությունը: Նկարագրել կաթնասունների սրտի կառուցվածքը: Բացատրել սրտի տարբեր բաժինների պատերի հաստության տարբերությունը նրանց գործառույթի տեսանկյունից: Նկարագրել կաթնասունների արյան շրջանառության համակարգը՝ որպես փակ կրկնակի շրջանառություն: Նկարագրել սրտային բոլորաշրջանը՝ ներառելով արյան ճնշման փոփոխությունները սիստոլայի և դիաստոլայի ժամանակ: Բացատրել, թե ինչպես է սրտի աշխատանքը խթանվում և կարգավորվում՝ հղում կատարելով ծոց-նախասրտային հանգույցին, նախասիրտ-փորոքային հանգույցին և Պուրկինյեի հյուսվածքին: Բացատրել, թե ինչպես են համագործակցում արյունատար և շնչառական համակարգերը գազափոխանակությունն ապահովելու համար: Նկարագրել շնչառական մակերևույթների չորս տիպերը և այն կենդանիներին, որոնց օրգանիզմում դրանք հանդիպում են: Նկարագրել մարդու գազափոխանակության համակարգի կառուցվածքը՝ ներառելով շնչափողի, բրոնխիոլների և ալվեոլների պատերի միկրոկառուցվածքները՝ նրանց հետ առնչվող արյունատար անոթներով: Նկարագրել աճառային հյուսվածքի, թարթիչավոր էպիթելի, լորձ արտադրող (գավաթաձև) բջիջների և հարթ մկանների գործառույթը շնչառական համակարգում: Նկարագրել օդի գազափոխանակության գործընթացը ալվեոլների և արյան միջև: Նկարագրել ծխախոտի ծխի մեջ պարունակվող նյութերի ազդեցությունը գազափոխանակության և սիրտ-անոթային համակարգի վրա: Գնահատել համաճարակաբանական և փորձարարական փաստերը՝ կապելով ծխախոտի ծուխը հիվանդությունների և վաղաժամ մահվան հետ: Քննարկել առավել տարածված սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման և բուժման ժամանակակից մոտեցումները։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Մշակել և օգտագործել մոդելներ Մոդելների միջոցով ցույց տալ, որ շնչառական և սիրտ-անոթային համակարգերի բաղադրիչները փոխազդում են՝ համակարգին հնարավորություն տալով իրականացնել իր կենսական գործառույթները։ Պլանավորել և իրականացնել հետազոտություններ Պլանավորել և իրականացնել հետազոտություններ՝ պարզելու, թե ինչպես է սրտի աշխատանքը և շնչառությունը փոփոխվում ֆիզիկական ծանրաբեռնվածության և հանգստի ժամանակ։ Իրականացնել զարկերակների, երակների և մազանոթների լայնական կտրվածքների մանրապատրաստուկների ուսումնասիրություն՝ պարզելու կառուցվածքային տարբերությունները և ձեռք բերելու կառուցվածք-գործառույթ կապի ապացույցներ։ Ուսումնասիրել արյան նմուշները և մանրապատրաստուկներում և նկարներում տարբերել էրիթրոցիտները, ֆագոցիտները (միկրոֆագեր և նեյտրոֆիլներ) և լիմֆոցիտները: Ցուցումներին հետևելով իրականացնել կաթնասունի սրտի, շնչափողի և բրոնխների հերձում և ձեռք բերել կառուցվածք-գործառույթ կապի ապացույցներ։ Ուսումնասիրել շնչափողի, բրոնխների և բրոնխիոլների լայնական կտրվածքներ մանրապատրաստուկները և նկարները և դուրս բերել նմանություններն ու տարբերությունները՝ կապելով դրանք կատարած գործառույթների հետ։
Վերլուծել և մեկնաբանել տվյալներ Վերլուծել տրված տվյալները և գնահատել ծխելու ազդեցությունը շնչառական և սիրտ-անոթային համակարգերի վրա։
Կառուցել բացատրություններ և նախագծել լուծումներ Տվյալներ բերելով բացատրել միջավայրի գործոնների և կենսակերպի ազդեցությունը մարդու շնչառական և արյունատար համակարգերի վրա և առաջարկել վնասակար գործոններից խուսափելուն և առողջ և անվտանգ կենսակերպ վարելուն ուղղված լուծումներ։
Ստանալ, գնահատել և հաղորդել տեղեկություն Ձեռք բերել տվյալներ և վկայություններ այն մասին, որ կենսաբանության նվաճումները թույլ են տալիս մշակել ախտորոշման և բուժման մոտեցումներ և գնահատել դրանց կիրառության սոցիալական և էթիկական հետևանքները։ |
Պատճառ և հետևանք Օրգանիզմի վրա տարբեր գործոնների ազդեցության վերաբերյալ ձեռք բերված տվյալները թույլ են տալիս եզրակացություններ անել շնչառական և սիրտ-անոթային համակարգերի վրա դրանց թողած հետևանքների վերաբերյալ։
Համակարգեր և մոդելներ Մոդելները կարելի է օգտագործել արյունատար և շնչառական համակարգերի միջև փոխազդեցությունները բացատրելու համար։
Կառուցվածք և գործառույթ Բջիջների, հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի կառուցվածքը ուսումնասիրելով կարելի է ենթադրություն անել դրանց կատարած գործառույթների վերաբերյալ։ |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու Սովորողը պետք է մասնակցի բանավեճի կամ վարի բանավեճ, հարցազրույց, զրույց՝ նախապես ուսումնասիրելով ծխախոտի ունեցած ազդեցության վերաբերյալ առկա տեղեկությունը, պետք է կարողանա արտահայտել սեփական տեսակետն ու փաստարկել դիրքորոշումը, կատարել ընդհանրացումներ։ Ֆիզիկա Սովորողը պետք է կարողանա բացատել արյան ճնշման և շարժման արագության տարբերությունը երակներում, զարկերակներում և մազանոթներում։ Սովորողը պետք է կարողանա բացատրել ծանրության ուժ, ճնշում, հեղուկների շարժումը անոթներով, դիֆուզիա, մազականություն երևույթները։
Մաթեմատիկա Սովորողը պետք է կարողանա թոքերի կենսական տարողության, արյան ճնշման և շարժման արագության վերաբերյալ տվյալները ներկայացնել գրաֆիկորեն։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ4, Մ6, Մ10, Մ11-Մ15, Մ23, Մ24, Մ25, Մ26, Մ27, Մ29 |
ԹԵՄԱ 6 Նյութերի փոխադրումը բույսերում | |
Նպատակը | |
1. Զարգացնել բույսերի օրգանիզմում նյութերի փոխանակության և փոխադրման վերաբերյալ պատկերացումները։ 2. Ցուցադրել օրգանիզմում կառուցվածքագործառնական փոխկապակցվածությունը և օրգան-համակարգերի փոխհամաձայնեցված աշխատանքը բույսերի քսիլեմի և ֆլոեմի օրինակով։ 3. Զարգացնել տեղեկության հետ աշխատելու, հետազոտություններ պլանավորելու և իրականացնելու հմտություններ։ | |
Վերջնարդյունքներ | |
Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․1 Փաստարկներ բերելով հիմնավորել, որ կենդանի օրգանիզմների կառուցվածքային հիերարխիայի բոլոր մակարդակներում կարելի է դիտարկել «կառուցվածքը համապատասխանում է գործառույթին» դրույթը։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․2 Օրինակներ բերելով բացատրել, թե ինչպես է օրգան-համակարգերի փոխհամաձայնեցված գործունեությունը ապահովում օրգանիզմի գործառույթների իրականացումը։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․3 Քննարկել միջավայրի գործոնների և կենսակերպի ազդեցությունը մարդու առողջության, վերարտադրողականության, աճի և զարգացման վրա։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․4 Փաստարկների միջոցով հիմնավորել, որ կենսաբանության նվաճումները թույլ են տալիս ախտորոշել և բուժել մի շարք հիվանդություններ՝ բարելավելով մարդկանց կյանքի որակը։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ-8 Մոդելների, գծապատկերների, օրինակների միջոցով բացատրել, թե կենդանիների և բույսերի օրգանիզմում ինչպես է իրականացվում օրգանիզմին անհրաժեշտ նյութերի ձեռքբերումը և փոխադրումը։ | |
Բովանդակություն | |
1. Բույսերի կողմից սննդանյութերի ստացումը ու փոխադրումը: Փոխադրող հյուսվածք 2. Լաբորատոր աշխատանք: Փոխադրող հյուսվածքների՝ քսիլեմի և ֆլոեմի ուսումնասիրություն 3. Ջրի և հանքային աղերի ներծծումը և փոխադրումը 4. Լաբորատոր աշխատանք: Տրանսպիրացիայի արագության վրա միջավայրի գործոնների ազդեցության ուսումնասիրություն 5. Շաքարների փոխադրումը | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Բացատրել բույսերում փոխադրման համակարգի անհրաժեշտությունը: Նկարագրել տրանսպիրացիան և բացատրել, որ այն բույսերի գազափոխանակության անխուսափելի հետևանքն է: Նկարագրել և փորձնական եղանակով հետազոտել տրասպիրացիայի արագության վրա ազդող գործոնները: Նկարագրել քսիլեմի անոթային տարրերի և ֆլոեմի կառուցվածքը և ճանաչել դրանք՝ օգտագործելով լուսային մանրադիտակ: Առնչել քսիլեմի անոթային տարրերի, ֆլոեմի մաղանման խողովակի տարրերի և ուղեկցող բջիջների կառուցվածքը նրանց գործառույթի հետ: Բացատրել ջրի տեղաշարժը բույսի բջիջների միջև և նրանց ու նրանց միջավայրի միջև՝ ջրային պոտենցիալի տեսանկյունից (ջրային պոտենցիալի վերաբերյալ հաշվարկներ չեն պահանջվում): Նկարագրել ուղիները և բացատրել մեխանիզմները, որով ջուրը տեղափոխվում է հողից քսիլեմ և արմատներից տերևներ (հղում կատարել սիմպլաստ և ապոպլաստ ուղիներին չի պահանջվում): Նկարագրել, թե ինչպես են քսերոֆիտ բույսերի տերևները հարամարված տրանսպիրացիայի միջոցով ջրի կորուստը նվազեցնելուն: Բացատրել տրանսլոկացիան որպես էներգիա պահանջող գործընթաց, որի ընթացքում տեղի է ունենում ասիմիլատների՝ մասնավորապես սախարոզի տեղափոխություն բույսերի տերևների (աղբյուրներ) և այլ մասերի (պահեստարան) միջև: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Մշակել և օգտագործել մոդելներ Մոդելների միջոցով ցույց տալ, որ բույսերի տարբեր օրգաններ փոխազդում են՝ հնարավորություն տալով իրականացնել իր կենսական գործառույթները։
Պլանավորել և իրականացնել հետազոտություններ Ուսումնասիրել քսիլեմի և ֆլոեմի հյուսվածքների մանրապատրաստուկները և նկարները, տարբերել քսիլեմը և ֆլոեմը, նկարագրել դրանց տեղաբաշխվածությունը երկշաքիլ բույսերի արմատներում, ցողուններում և տերևներում: Պլանավորել և իրականացնել հետազոտություն՝ բացահայտելու տրասպիրացիայի արագության վրա ազդող գործոնները: Ուսումնասիրել քսերոֆիտ բույսերի տերևները և բացահայտել կառուցվածքային տարբերությունները։ |
Պատճառ և հետևանք Օրգանիզմի վրա տարբեր գործոնների ազդեցության վերաբերյալ ձեռք բերված տվյալները թույլ են տալիս եզրակացություններ անել մարսողական, շնչառական և սիրտ-անոթային համակարգերի վրա դրանց թողած հետևանքների վերաբերյալ։
Համակարգեր և մոդելներ Մոդելները կարելի է օգտագործել մարսողական, արյունատար և շնչառական համակարգերի միջև փոխազդեցությունները բացատրելու համար։ Էներգիա և նյութ Օրգանիզմում կատարվող տարբեր տեսակի գործընթացների համար անհրաժեշտ էներգիան և նյութերը ստացվում են սննդի ճեղքման արդյունքում։
Կառուցվածք և գործառույթ Բջիջների, հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի կառուցվածքը ուսումնասիրելով կարելի է ենթադրություն անել դրանց կատարած գործառույթների վերաբերյալ։ |
Միջառարկայական կապեր | |
Ֆիզիկա Սովորողը պետք է կարողանա բացատրել ծանրության ուժը, ճնշումը, հեղուկների շարժման, դիֆուզիայի, մազականություն երևույթները։ Քիմիա Սովորողը պետք է պատկերացում ունենա օրգանական և անօրգանական նյութերի մասին: Մաթեմատիկա Սովորողը պետք է կարողանա տրանսպիրացիայի արագության վրա ազդող գործոնների ուսումնասիրության արդյունքում ստացված տվյալները ներկայացնել գրաֆիկորեն։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ4, Մ6, Մ10, Մ11-Մ15, Մ26, Մ29 |
ԹԵՄԱ 7 Պաշտպանությունը կենդանիներում և բույսերում | |
Նպատակը | |
1. Խորացնել գիտելիքը մարդու իմունային պատասխանի ձևավորման մեխանիզմների վերաբերյալ։ 2. Իմունային պատասխանի ձևավորման օրինակով ցույց տալ, թե օրգան-համակարգերի փոխհամաձայնեցված գործունեությունը ինչպես է ապահովում օրգանիզմի պաշտպանությունը օտարածին մասնիկների ներթափանցումից։ 3. Ավշային համակարգի կառուցվածքի, լեյկոցիտների տեսակների և բույսերի պաշտպանական միջոցների օրինակով ցույց տալ կառուցվածքագործառնական միասնությունը բջջային, օրգանային և օրգան-համակարգային մակարդակներում։ 4. Զարգացնել պատկերացումները տարածված վարակիչ հիվանդությունների բնույթի, փոխանցման մեխանիզմների և կանխարգելման մեթոդների վերաբերյալ։ 5. Ծանոթացնել բույսերի պաշտպանական մեխանիզմների հետ և տանել զուգահեռներ կենդանիների պաշտպանության հետ։ 6. Զարգացնել տեղեկություն ձեռքբերելու, մշակելու, փաստարկելու, իրազեկված դիրքորոշում հայտնելու հմտությունները։ | |
Վերջնարդյունքներ | |
Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․1 Փաստարկներ բերելով հիմնավորել, որ կենդանի օրգանիզմների կառուցվածքային հիերարխիայի բոլոր մակարդակներում կարելի է դիտարկել «կառուցվածքը համապատասխանում է գործառույթին» դրույթը։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․2 Օրինակներ բերելով բացատրել, թե ինչպես է օրգան-համակարգերի փոխհամաձայնեցված գործունեությունը ապահովում օրգանիզմի գործառույթների իրականացումը։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․3 Քննարկել միջավայրի գործոնների և կենսակերպի ազդեցությունը մարդու առողջության, վերարտադրողականության, աճի և զարգացման վրա։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․4 Փաստարկների միջոցով հիմնավորել այն պնդումը, որ կենսաբանության նվաճումները թույլ են տալիս ախտորոշել և բուժել մի շարք հիվանդություններ՝ բարելավելով մարդկանց կյանքի որակը։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․ 9 Բացատրել մարդու իմունային պատասխանի ձևավորման մեխանիզմները և քննարկել դրանց ձախողման պատճառներն ու հետևանքները, կանխարգելման եղանակները: | |
Բովանդակություն | |
1. Իմունային համակարգի ընդհանուր կառուցվածքը և գործառույթը 2. Բնածին իմունիտետ 3. Ձեռքբերովի իմունիտետ 4. B և Т լիմֆոցիտներ 5. Վարակիչ հիվանդություններ և դրանց կանխարգելումը 6. Իմունային հիվանդություններ 7. Բույսերի պաշտպանական մեխանիզմները | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Բացատրել իմունային պատասխան եզրույթը՝ հղում կատարելով հակագեն, սեփական և օտար եզրույթներին։ Նկարագրել և համեմատել բնածին և ձեռքբերովի իմունիտետը, որոնք կաթնասուններին պաշտպանում են օտարածին մասնիկներից: Նկարագրել բորբոքային ռեակցիայի առաջացումը և հիստամինի դերը այդ գործընթացում։ Ընդհանուր գծերով նկարագրել, թե B և T լիմֆոցիտները ինչպես են ապահովում ձեռքբերովի իմունիտետը։ Բացատրել ավշային համակարգի դերը իմունային պատասխանի ձևավորման մեջ։ Բացատրել հիշողության բջիջների դերը երկարատև իմունիտետի համար: Կապել հակամարմինների մոլեկուլային կառուցվածքը դրանց գործառույթի հետ: Տարբերել ակտիվ և պասիվ, բնական և արհեստական իմունիտետը և բացատրել, թե ինչպես կարելի է կանխարգելել հիվանդությունը պատվաստման միջոցով: Քննարկել Հայաստանի Հանրապետությունում և աշխարհում տարածված վարակիչ հիվանդությունները և դրանցից պաշտպանվելու միջոցները։ Քննարկել, թե ինչու պատվաստման ծրագրերը ոչնչացրեցին ծաղիկ հիվանդությունը, բայց ոչ կարմրուկը, թոքախտը (տուբերկուլյոզ), մալարիան կամ խոլերան: Բացատրել, թե ինչով են տարբերվում աուտոիմունային և իմունային անբավարարության հիվանդությունները և բերել օրինակներ: Նկարագրել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի լայն տարածված բնույթը և բացատրել, թե ինչու են ՁԻԱՀ-ով հիվանդների մեծ մասը մահանում այլ վարակներից կամ քաղցկեղից: Քննարկել ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելման և բուժման ժամանակակից մոտեցումները։ Քննարկել բույսերի պաշտպանական մեխանիզմները` շեշտադրելով կառուցվածքի և գործառույթի կապը։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Մշակել և օգտագործել մոդելներ Մոդելավորել T և B լիմֆոցիտների կողմից ձեռքբերովի իմունիտետի ապահովումը։
Վերլուծել և մեկնաբանել տվյալներ Վերլուծել տրված տվյալները և գնահատել պատվաստման նշանակությունը վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար։
Կառուցել բացատրություններ և նախագծել լուծումներ Տվյալներ բերելով բացատրել միջավայրի գործոնների և կենսակերպի ազդեցությունը իմունային համակարգի վրա և առաջարկել վնասակար գործոններից խուսափելուն և առողջ և անվտանգ կենսակերպ վարելուն ուղղված լուծումներ։
Բերել հիմնավորումներ ապացուցելու համար Տվյալներ բերելով հիմնավորել, որ հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի կառուցվածքը սերտորեն կապված է դրանց կատարած գործառույթին։ |
Պատճառ և հետևանք Օրգանիզմի վրա տարբեր գործոնների ազդեցության վերաբերյալ ձեռք բերված տվյալները թույլ են տալիս եզրակացություններ անել դրանց ունեցած հետևանքների վերաբերյալ։
Համակարգեր և մոդելներ Մոդելները կարելի է օգտագործել իմունային համակարգի բաղադրիչների միջև փոխազդեցությունները բացատրելու համար։
Կառուցվածք և գործառույթ Բջիջների, հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի կառուցվածքը ուսումնասիրելով կարելի է ենթադրություն անել դրանց կատարած գործառույթների վերաբերյալ։ |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու Սովորողը պետք է կարողանա վերլուծել տրված տեքստը՝ վեր հանելով պատճառահետևանքային կապերը, ելույթ ունենալ լսարանի առջև անկաշկանդ, գրագետ, արտահայտիչ՝ վերլուծելով առաջարկվող նյութը, ընտրելով համապատասխան ոճը, փոխանցելով ասելիքի հիմնական գաղափարը, մասնակցել բանավեճի կամ վարել բանավեճ, հարցազրույց, զրույց՝ նախապես ուսումնասիրելով պատվաստման վերաբերյալ թեման, արտահայտել սեփական տեսակետն ու փաստարկել դիրքորոշումը, կատարել ընդհանրացումներ։ Քիմիա Սովորողը պետք է գաղափար ունենա մոլեկուլների տարածական կառուցվածքի և իզոմերիայի մասին։ Մաթեմատիկա Սովորողը պետք է կարողանա հիվանդությունների տարածվածության, իմունային պատասխանի ընթացքում հակամարմինների և լիմֆոցիտների քանակական փոփոխությունների վերլուծություն կատարել և ներկայացնել գրաֆիկորեն։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ4, Մ6, Մ10, Մ11-Մ15, Մ26, Մ29 |
ԹԵՄԱ 8 Բազմացում և զարգացում | |
Նպատակը | |
1. Զարգացնել պատկերացումները կենդանի օրգանիզմների անսեռ և սեռական բազմացման վերաբերյալ։ 2. Զարգացնել պատկերացումները կենդանիների և մարդու վերարտադրողական համակարգի կառուցվածքի և գործառույթի փոխկախվածության վերաբերյալ։ 3. Կանանց վերատադրողական ցիկլի հորմոնային կարգավորման օրինակով ցույց տալ, թե ինչպես է ներազատական համակարգը կարգավորում ձվարանային և դաշտանային ցիկլերը` կնոջ օրգանիզմը նախապատրաստելով հղիության։ 4. Ցույց տալ մարդու սաղմի զարգացման առանցքային իրադարձությունները՝ քննարկելով միջավայրի գործոնների ազդեցությունը մարդու վերարտադրողականության և զարգացման վրա։ 5. Խորացնել գիտելիքները բեղմնականխման ժամանակակից միջոցների, սեռավարակների կանխարգելման, անպտղության բուժման ժամանակակից մոտեցումների վերաբերյալ։ 6. Զարգացնել պատկերացումները բուսերի կենսացիկլի և ծաղկավոր բույսերի բազմացման վերաբերյալ՝ շեշտադրելով կառուցվածքագործառնական միասնությունը։ | |
Վերջնարդյունքներ | |
Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․1 Փաստարկներ բերելով հիմնավորել, որ օրգանիզմի կառուցվածքային հիերարխիայի բոլոր մակարդակներում կարելի է դիտարկել «կառուցվածքը համապատասխանում է գործառույթին» դրույթը։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․2 Օրինակներ բերելով բացատրել, թե ինչպես է օրգան-համակարգերի փոխհամաձայնեցված գործունեությունը ապահովում օրգանիզմի գործառույթների իրականացումը։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․ 10 Օրինակներ բերելով բացատրել, թե վերարտադրողական համակարգի օրգանները ինչպես են համագործակցում՝ ապահովելով գամետագենեզը, բեղմնավորումը և սաղմնային զարգացումը։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․3 Քննարկել միջավայրի գործոնների և կենսակերպի ազդեցությունը մարդու առողջության, վերարտադրողականության, աճի և զարգացման վրա։ Կ-ԱԴ-ՄО-ԿԳ․4 Փաստարկների միջոցով հիմնավորել այն պնդումը, որ կենսաբանության նվաճումները թույլ են տալիս ախտորոշել և բուժել մի շարք հիվանդություններ՝ բարելավելով մարդկանց կյանքի որակը։ Կ-ԱԴ-ՄО-ԲԱԶ.1 Բացատրել բջջի բաժանման (միտոզի և մեյոզի) և տարբերակման նշանակությունը բազմաբջիջ օրգանիզմների անսեռ և սեռական բազմացման, աճի և առողջ կենսագործունեության ապահովման մեջ: Կ-ԱԴ-ՄО-ԲԱԶ.2 Օրինակներ բերելով քննարկել անսեռ բազմացման նշանակությունը կենդանի օրգանիզմներում և ներկայացնել անսեռ բազմացման առավելությունները և թերությունները՝ համեմատած սեռական բազմացման հետ։ | |
Բովանդակություն | |
1. Բազմացում 2. Կենդանիների բազմացման ընդհանուր դրույթները 3. Մարդու վերարտադրողական համակարգը 4. Օվոգենեզ և սպերմատոգենեզ 5. Վերարտադրողական ցիկլ 6. Բեղմնավորում և սաղմնային զարգացում 7. Անպտղություն և վերարտադրողական տեխնոլոգիաներ 8. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ 9. Բեղմնականխիչներ 10. Բազմացումը բույսերում։ Բույսերի կենսացիկլը 11. Գամետագենեզը ծաղկավոր բույսերում։ Կրկնակի բեղմնավորում | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Համեմատել և հակադրել անսեռ և սեռական բազմացումը։ Բացատրել, թե ինչպես են հերմաֆրոդիտները բազմանում: Տարբերակել արտաքին և ներքին բեղմնավորումը: Բերել օրինակներ, երբ սեռական բազմացումը առավել արդյունավետ է, քան անսեռը: Նկարագրել գամետագենեզի փուլերը կանանց և տղամարդկանց օրգանիզմում: Բացատրել հորմոնների դերը կնոջ դաշտանային ցիկլում և կապել ցիկլի ընթացքում ձվարաններում և արգանդում փոփոխությունների հետ: Նկարագրել էստրոգեն/պրոգեստերոն պարունակող հակաբեղմնավորիչ հաբերի ազդեցության կենսաբանական հիմքը: Քննարկել և գնահատել հակաբեղմնավորիչներ օգտագործելու կենսաբանական, սոցիալական և էթիկական կողմերը: Բացատրել in-vitro բեղմանավորման տեխնիկան և քննարկել դրա էթիկական հետևանքները: Համեմատել բեղմնականխման առավել տարածված մեթոդները: Նշել յուրաքանչյուրի արդյունավետությունը: Նկարագրել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հիմնական տիպերը, դրանք հարուցող օրգանիզմները և դրանցից պաշտպանման մեխանիզմները: Նկարագրել զիգոտից գաստրուլայի զարգացման փուլերը: Բացատրել գաստրուլացման ընթացքում երեք շերտերի առաջացման նշանակությունը: Բացատրել, թե ինչու են ինդուկցիան և բջիջների ծրագրավորված մահը հանդիսանում զարգացման կարևոր մաս: Նկարագրել սաղմի կառուցվածքը և փոխազդեցությունը արգանդի հետ սերտաճման ընթացքում և դրանից հետո: Ներառել ամնիոնի, դեղնուցապարկի, ալանտոիսի և խորիոնի գործառույթները: Նկարագրել ծաղկի մասերը և դրանց գործառույթները: Զուգահեռներ անցկացնել մերկասերմերի կենսացիկլի հետ: Նկարագրել այն գործընթացները և իրադարձությունները, որոնք հանգեցնում են կրկնակի բեղմնավորմանը: Նկարագրել սերմի և պտղի կառուցվածքը, ձևավորումը և գործառույթները: Նկարագրել ծլման հիմնական գործընթացները լոբու/ցորենի կամ գարու օրինակով: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Մշակել և օգտագործել մոդելներ Մոդելների միջոցով ցույց տալ, որ համակարգի բաղադրիչները փոխազդում են՝ համակարգին հնարավորություն տալով իրականացնելու իր կենսական գործառույթները։
Կառուցել բացատրություններ և նախագծել լուծումներ Տվյալներ բերելով բացատրել միջավայրի գործոնների և կենսակերպի ազդեցությունը մարդու վերարտադրողականության, աճի և զարգացման վրա և առաջարկել վնասակար գործոններից խուսափելուն և առողջ և անվտանգ կենսակերպ վարելուն ուղղված լուծումներ։
Բերել հիմնավորումներ ապացուցման համար Տվյալներ բերելով հիմնավորել, որ հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի կառուցվածքը սերտորեն կապված է դրանց կատարած գործառույթի հետ։
Ստանալ, գնահատել և հաղորդել տեղեկություն Ձեռք բերել տվյալներ և վկայություններ այն մասին, որ կենսաբանության նվաճումները թույլ են տալիս մշակել վերարտադրողական համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման մոտեցումներ և գնահատել դրանց կիրառության սոցիալական և էթիկական հետևանքները։ |
Պատճառ և հետևանք Օրգանիզմի վրա տարբեր գործոնների ազդեցության վերաբերյալ տվյալները թույլ են տալիս եզրակացություններ կատարել դրանց թողած հետևանքների մասին։
Համակարգեր և մոդելներ Մոդելները կարելի է օգտագործել համակարգերի միջև փոխազդեցությունները բացատրելու համար։
Կառուցվածք և գործառույթ Բջիջների, հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի կառուցվածքը ուսումնասիրելով կարելի է ենթադրություն կատարել դրանց կատարած գործառույթների վերաբերյալ։ |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու Սովորողը պետք է կարողանա բանավիճել, վարել հարցազրույց, զրույց՝ նախապես ուսումնասիրելով քննարկվող թեման, արտահայտել սեփական տեսակետն ու փաստարկել դիրքորոշումը, կատարել ընդհանրացումներ։
Ֆիզիկա Սովորողը պետք է կարողանա բացատրել, որ պտղին պորտալարի միացման կետը համապատասխանում է պտղի մարմնի զանգվածի կենտրոնին։
Մաթեմատիկա Սովորողը պետք է կարողանա կանանց վերարտադրողական ցիկլի հորմոնային կարգավորման վերաբերյալ տվյալները ներկայացնել գրաֆիկորեն։ Սովորողը պետք է կարողանա սեռավարակների տարածվածության և բեղմնականխիչների արդյունավետության վերաբերյալ տվյալները ենթարկել վիճակագրական վերլուծության։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ4, Մ6, Մ10, Մ11-Մ15, Մ26, Մ29, Մ42, Մ43 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|