Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
18 մայիսի 2017 թվականի N 20
12. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՆԻՍՏԻ N 11 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 31-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի նիստի N 11 արձանագրության 31-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) ծրագրի 25-րդ կետի 7-րդ ենթակետի «բ» պարբերությունից և 4-րդ աղյուսակի 1-ին կետի 3-րդ սյունակից հանել «հացահատիկահավաք» բառերը.
2) ծրագիրը 25-րդ կետի 7-րդ ենթակետի «ժ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժա» պարբերությամբ.
«ժա. այլ գյուղատնտեսական տեխնիկա:».
3) ծրագրի 25-րդ կետի 8-րդ ենթակետի «դ» պարբերությունում «գործիքների» բառը փոխարինել «տեխնիկայի» բառով.
4) ծրագրի 25-րդ կետի 10-րդ ենթակետի «դ» պարբերությունից հանել «10-օրյա ժամկետում» բառերը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մայիսի 23 Երևան |