Գլխավոր տեղեկություն
Համար
N 145-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (12.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
25.04.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«25» ապրիլ 2024 թ.

N 145-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲԼԵՖԱՐԻՏՈՎ (ԿՈՊԱԲՈՐԲ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել բլեֆարիտով (կոպաբորբ) պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Առողջապահության նախարարի 2021 թվականի հունվարի 18-ի «Բլեֆարիտի ախտորոշման և բուժման պացիենտի վարման գործելակարգը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

25.04.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«25» ապրիլ 2024 թվականի

N 145-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԲԼԵՖԱՐԻՏՈՎ (ԿՈՊԱԲՈՐԲ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

H01

Կոպի այլ բորբոքումներ

2)

H01.0

Բլեֆարիտ (կոպաբորբ)

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Էֆրոնի դասակարգում (բլեֆարիտներ և մեյբոմյան գեղձերի դիսֆունկցիա)

ա.0` գունատ կոպեզր, մեյբոմյան գեղձերի ծորանների բացվածքները տեսանելի, թարթիչները մաքուր,

բ.1` գունատ կամ վարդագույն կոպեզր, մեյբոմյան գեղձերի ծորանների բացվածքները տեսանելիությունը վատացած, թարթիչները մաքուր, որոշ մեյբոմյան գեղձերից պղտոր արտադրություն,

գ.2` կարմիր կոպեզր, մեյբոմյան գեղձերի ծորանների բացվածքները հազիվ տեսանելի, թարթիչների հիմքում դեղին կեղևներ, որոշ թարթիչներ միաձուլված, որոշ մեյբոմյան գեղձերից կաթնային արտադրություն,

դ.3` կոպեզրի տելեանգիէկտազիաներ, բազմաթիվ կեղևիկների առկայություն, մեծ քանակությամբ միաձուլված թարթիչներ, բուլբար կոնյունկտիվայի հիպերեմիա, դեղին արտադրություն գրեթե բոլոր մեյբոմյան գեղձերի ծորանների բացվածքներից,

ե.4` խիստ արտահայտված կոպեզրի տելեանգիէկտազիաներ, մեծ քանակությամբ կեղևիկներ, կոնյունկտիվայի արտահայտված կարմրություն, գրգռված կոպի մաշկ, դեղին, կպչուն արտադրություն բոլոր մեյբոմյան գեղձերի ծորանների բացվածքներից:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Ցերեկային ստացիոնարի պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ակնաբույժ

8)

Գանգատներ

Աչքերում այրոցի և ծակոցի զգացում, արցունքահոսություն, կեղևիկների առկայություն թարթիչների արանքում, կարմրություն, օտար մարմնի զգացողություն, լուսավախություն, օրվա ընթացքում տեսողության տատանում:

9)

Անամնեզ

Գանգատները սովորաբար ավելի արտահայտված են առավոտյան ժամերին, հիվանդության մոնոլատերալ կամ բիլատերալ ընդգրկում, պրովոկացիոն գործոնների առկայություն (ծուխ, ալերգեններ, քամի, կոնտակտային լինզաների առկայություն, ցածր խոնավություն, սննդակարգ, ալկոհոլի չարաշահում և այլն), զուգակցված հիվանդությունների առկայություն (ռոզացեա, ատոպիա, պսորիազ և այլն), կիրառվող դեղեր, վարակների առկայություն:

10)

Զննման արդյունք/Ցուցում

ա.կոպեր` հիպերեմիա, վասկուլյարիզացիա, կոպեզրի հաստացում, տելեանգիէկտազիաներ, խոցոտում, կերատինիզացիա, սպիացում, հորդեոլում/խալազիոն, փրփրանման արտարդրություն, մեյբոմյան գեղձերի ծորաններից արտադրություն, օկլյուզիա, կոպերի մալպոզիցիա,

բ.թարթիչներ` թարթիչների արանքում թեփուկների, կեղևիկների, ցիլինդրիկ թեփուկների առկայություն, թարթիչների կորուստ, սխալ աճ, սպիտակեցում,

գ.կոնյունկտիվա` հիպերեմիա, կերատինիզացիա, ֆոլիկուլյար/պապիլյար ռեակցիա, սպիացում, ցանցաթաղի կարճեցում,

դ.եղջերաթաղանթ` կետային էպիթելիոպաթիա, պերիֆերիայում և միդպերիֆերիայում սուբէպիթելիալ պղտորումներ, խոցոտումներ, եղջերաթաղանթի այտուց, եղջերաթաղանթի նեովասկուլյարիզացիա, պանուս, սպիացում:

11)

Հոսպիտալացման ցուցում

Կիրառելի չէ

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնաբույժ

1

1

2)

Մաշկաբան և վեներաբան

0.5

0.5

3)

Ալերգոլոգ և իմունոլոգ

0.2

0.3

4)

Ինֆեկցիոնիստ

0.1

0.2

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Թարթիչի հետազոտություն` դեմոդեքսի կապակցությամբ

1

 1

 5 և ավել տզի հայտնաբերում

2)

Առկա չէ

Կոնյունկտիվյալ քսուքի հետազոտություն

-

0.2

Դրական աճ

 

Գործիքային հետազոտություններ

3)

Առկա չէ

Վիզիոմետրիա

1

1

Տեսողության սրության որոշում

4)

Առկա չէ

Տոնոմետրիա

1

1

Ներակնային ճնշման չափում

5)

Առկա չէ

Բիոմիկրոսկոպիա

1

1

Աչքի առաջային սեգմենտը` նորմա կամ նորմայից շեղում

6)

Առկա չէ

Օֆթալմոսկոպիա

1

1

Ակնահատակը` նորմա կամ նորմայից շեղում

7)

Առկա չէ

Շիրմերի թեստ

0.2

0.5

Արցունքային արտադրության գնահատում

8)

Առկա չէ

Կոնյունկտիայի ներկում (Ֆլյուրեսցեին, վարգագույն Բենգալ, Լիսամին կանաչ)

-

0.4

Եղջրացած կոնյունկտիվայի հատվածի որոշում

9)

Առկա չէ

Եղջերաթաղանթի ներկում (Ֆլյուրեսցեին, վարգագույն Բենգալ, Լիսամին կանաչ)

-

0.3

Եղջրացած եղջերաթաղանթի հատվածի որոշում, եղջերաթաղանթի էպիթելի դեֆեկտի որոշում

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքա-նակ

Օրերի քանակ

1)

Տետրացիկլին 10մգ/գ ակնաքսուք

Տետրացիկլին 10մգ/գ ակնաքսուք

պարկուճ

0.98

2 անգամ

1-2 տուփ

3 շաբաթ-3 ամիս

2)

Էրիթրոմիցին 10000Մ/գ ակնաքսուք

Էրիթրոմիցին 10000Մ/գ ակնաքսուք

պարկուճ

0.98

2 անգամ

1-2 տուփ

3 շաբաթ-3 ամիս

3)

Քրոմոգլիկաթթու (նատրիումի քրոմոգլիկատ) 40մգ/մլ ակնակաթիլներ

Քրոմոգլիկաթթու (նատրիումի քրոմոգլիկատ) 40մգ/մլ ակնակաթիլներ

սրվակ

1

2-6 անգամ

1-3 տուփ

3 շաբաթ-3 ամիս

4)

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ)1մգ/մլ ակնակաթիլներ

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ)1մգ/մլ ակնակաթիլներ

շշիկ-կաթոցիկ

0.4

4 անգամ, ապա նվազող սխեմայով

1 տուփ

2-3 շաբաթ

5)

Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) 100մգ

Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) 100մգ

դեղապա-տիճներ

0.2

2 անգամ, ապա նվազող սխեմայով

50-70 հատ

 1-2 ամիս

6)

Թեյի ծառի յուղ

Թեյի ծառի յուղ

շշիկ-կաթոցիկ

0.4

2 անգամ, օրը մեջ, հաջորդելով Տետրացիկլինի հետ

1 տուփ

2.5 ամիս

7)

Պյուրալիդ

Պյուրալիդ

շշիկ-կաթոցիկ

0.8

2 անգամ

1 տուփ

6-8 շաբաթ

8)

Էրիթրոմիցին 10000Մ/գ ակնաքսուք

Էրիթրոմիցին 10000Մ/գ ակնաքսուք

պարկուճ

0.98

2 անգամ

1-2 տուփ

3 շաբաթ-3 ամիս

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կոպեզրի լվացում մանկական շամպունով

1

1

2)

Մեյբոմյան գեղձերի դիսֆունկցիայի բուժում հատուկ սարքերի միջոցով (Lipiflow, BlephEx, iLux և այլն )

0.3

0.6

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Բլեֆարիտի նախընտրելի պրակտիկա-2018, Ակնաբույժների Ամերիկյան Ասոցիացիա եղջերենու նախընտրելի պրակտիկա / Արտաքին Հիվանդությունների Կոմիտե, Հոկինսի Ակնաբուժական որակյալ օգնության կենտրոն Եղջերենի/ Արտաքին հիվանդություններ/Blepharitis PPP-2018, AAO PPP Cornea/External Disease Committee, Hoskins Center for Quality Eye Care Cornea/External Disease

2. Եղջերենու Նախընտրելի պրակտիկայի կոմիտե/ Արտաքին հիվանդությունների Ակնաբույժների Ամերիկյան Ակադեմիա։Գիլերմո Ամեսկուա, 1 էսեն Կ․ Ակպեկ, 2 Մարջան Ֆարիդ, 3 Ֆրանցիսկո Ջ․ Գրացիա-Ֆերրեր, 4 Էմի Լին, 5 Միշել Կ․ Ռի, 6 Դիվյա Վարու, 7 Դեվիդ Կ․ Մուշ, 8 Ստիվեն Պ․ Դան, 9 Ֆրանսիս Ս․ Մահ, 10/By the American Academy of Ophthalmology Preferred Practice Pattern Cornea/External Disease Committee: Guillermo Amescua, MD,1 Esen K. Akpek, MD,2 Marjan Farid, MD,3 Francisco J. Garcia-Ferrer, MD,4 Amy Lin, MD,5 Michelle K. Rhee, MD,6 Divya Varu, MD7 David C. Musch, PhD, MPH,8 Steven P. Dunn, MD,9 Francis S. Mah, MD10

3. Ակնաբուժության բաժանմունք, Բոսկոմ Պալմեր Աչքի Ինստիտուտ, Մայամիի համալսարանի Միլլերի բժշկության դպրոց, Մայամի Ֆլորիդա/Department of Ophthalmology, Bascom Palmer Eye Institute, University of Miami Miller School of Medicine, Miami Florida

4. Վիլմերի Աչքի Ինստիտուտ, Ջոնս Հոկինսի համալսարան, Բալտիմոր, Մերիլենդ/The Wilmer Eye Institute, Johns Hopkins University, Baltimore, Maryland

5. Գեվին Հեբերտի Աչքի Ինստիտուտ, Ակնաբուժության բաժանմունք, Կալիֆորնիայի համալսարան, Իրվին, Կալիֆորնիա/Gavin Herbert Eye Institute, Department of Ophthalmology, University of California, Irvine, California

6. Մերսի կլինիկայի Ակնաբույժներ, Սանտ Լուիս, Միսսուրի նահանգ/Mercy Clinic Eye Specialists, St. Louis, Missouri

7. Ջոն Ա․ Մորանի Աչքի կենտրոն, Ուտահի համալսարան, Սոլտ Լայկ Սիտի, Ուտահի նահանգ/John A. Moran Eye Center, University of Utah, Salt Lake City, Utah

8. Մաունտ Սինայի Իկանա բժշկության դպրոցի ակնաբուժության բաժանմունք, Նյու Յորք, Նյու Յորք/Department of Ophthalmology Icahn School of Medicine at Mount Sinai, New York, New York

9. Դելլ լազերի կոնսուլտանտներ, Օստին, Տեխաս/Dell Laser Consultants, Austin, Texas

10. Ակնաբուժության և տեսողական գիտությունների բաժանմունք, Միչիգանի Համալսարան, Ան Աբոր, Միչիգան/Department of Opthalmology and Visual Sciences, University of Michigan, Ann Arbor, Michigan

11. Միչիգանի Եղջերենու կոնսուլտանտներ, Սաուտֆիլդ, Միչիգան/Michigan Cornea Consultants, P.C., Southfield, Michigan

12. Եղջերենու և արտաքին հիվանդությունների բաժանմունք, Սկրիպս Տորրի Պայնս կլինիկա, Լա Ջոլլա, Կալիֆորնիա/Departments of Cornea and External Diseases, Scripps Clinic Torrey Pines, La Jolla, California

13. Հիմնական և կլինիկական գիտությունների Ակադեմիայի դասընթացի 8-րդ սեկցիա Արտաքին հիվանդություններ և եղջերենի/Section 8 of the Academy's Basic and Clinical Science Course (BCSC) External Disease and Cornea

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան