ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«22» մարտի 2024 թ. |
N 87-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՈՒ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով.
Հրամայում եմ`
1. Հաստատել պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ արձանագրության ձևը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ արձանագրությունը տրամադրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
|
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ |
«22» մարտի 2024 թ. |
|
Հավելված N 1 Շրջակա միջավայրի նախարարի2024 թ. մարտի «22»-ի N 87-Ն հրամանի |
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՈՒ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N _______________
_______ |
______________ |
«____» - ին |
________________-ին |
տարի |
ամիս |
օր |
ժամ |
Ես՝ ________________________________________________________________________
___________________________________________________________________________
պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը, արձանագրության կազմման վայրը
կազմեցի իրավախախտման վերաբերյալ սույն արձանագրությունը «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի_________հոդվածի(ով)_________մասի(ով)________կետի(ով)________ենթակետով նախատեսված
___________________________________________________________________________
կենդանատեսակի կամ բուսատեսակի անվանումը կամ այլ
պատճառված վնասի հիմքով։
1․ Իրավախախտումը կատարելու վայրը _______________________________________
անտառպետություն, անտառամաս, տեղամաս, պահաբաժին
2․ Իրավախախտման վայրի տեղադիրքը
կոորդինատներ | ||
Հ/Հ |
X |
Y |
1 |
|
|
2 |
||
3 |
||
4 |
3․ Իրավախախտման էությունը (նկարագիրը) ___________________________________

4․ Ում կողմից է հայտնաբերվել իրավախախտումը_______________________________
5․ Իրավախախտ կազմակերպությունը կամ իրավախախտը_______________________
___________________________________________________________________________
կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, անձը հաստատող
փաստաթուղթ, պաշտոնը, հեռախոս, էլ․ փոստ
6․ Իրավախախտից վերցված գործիքների և նյութերի տեսակն ու քանակը և ում է ի պահ տրվել ______________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը
7. Իրավախախտի բացատրությունը ___________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
ստորագրությունը
8․ Արձանագրությունը կազմելուն մասնակցած անձանց բացատրությունը ____________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
ստորագրությունը
9․ Արձանագրությունը կազմողի ստորագրությունը _______________________________
10․ Արձանագրության օրինակը ստացա ________________________________________
___________________________________________________________________________
իրավախախտի ստորագրությունը, օր, ամիս, տարի
11․ Արձանագրությունն ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում ___________
___________________________________________________________________________
Հավելված N 2 Շրջակա միջավայրի նախարարի2024 թ. մարտի «22»-ի N 87-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՈՒ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1․ Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության (այսուհետ՝ Օրենսդրություն) խախտումների վերաբերյալ արձանագրությունը (այսուհետ՝ արձանագրություն) կազմվում է անմիջապես խախտման հայտնաբերման վայրում` 2 օրինակից։
2․ Արձանագրության մեկ օրինակը տրամադրվում է իրավախախտին, իսկ մյուս օրինակը, արձանագրությունը ստացած լինելու վերաբերյալ իրավախախտի կողմից կատարված գրառմամբ, պահվում է տարածքային ստորաբաժանումում և գրանցվում համապատասխան մատյանում։ Իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրությունների հաշվառման մատյանի ձևը և վարման կարգը սահմանվում է էկոպարեկային ծառայության պետի (այսուհետ՝ Ծառայության պետ) հրամանով։
3․ Իրավախախտում կատարած և արձանագրությունն ստորագրելուց և ստանալուց հրաժարված լինելու դեպքում, արձանագրություն կազմած համապատասխան ստորաբաժանումը 5-օրյա ժամկետում պատշաճ ծանուցմամբ իրավախախտին է ներկայացնում կազմված արձանագրության օրինակը։
4. Կազմված արձանագրության պատճենը, իսկ արձանագրությունն ստանալուց հրաժարված լինելու դեպքում՝ նաև իրավախախտին արձանագրությունը պատշաճ ծանուցմամբ առաքված լինելը հավաստող համապատասխան փաստաթղթի պատճենը 5-օրյա ժամկետում ներկայացվում է Ծառայության պետին։
5․ Իրավախախտի անձը պարզված չլինելու դեպքում՝ տարածքային ստորաբաժանման կողմից ձեռնարկվում են միջոցներ՝ իրավախախտի անձը պարզելու ուղղությամբ, իսկ ձեռնարկված միջոցների արդյունքում իրավախախտի անձը պարզելու դեպքում՝ տարածքային ստորաբաժանումը 5-օրյա ժամկետում պատշաճ ծանուցմամբ իրավախախտին է ներկայացնում կազմված արձանագրության մեկ օրինակը, իսկ արձանագրության մյուս օրինակը և արձանագրությունը իրավախախտին պատշաճ ծանուցմամբ առաքված լինելը հավաստող համապատասխան փաստաթղթի պատճենը ներկայացնում է Ծառայության պետին։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 ապրիլի 2024 թվական: