ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 1994 թվականի N 144
քաղ. Երևան
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. 1994թ ապրիլի 1-ից սահմանել`
ա) պետության կողմից կարգավորվող` բնակչությանն իրացվող հիմնական ծառայությունների սակագների սահմանային գործակիցները, համաձայն հավելվածի.
բ) կենցաղային կարիքների համար բնակչությանը տրվող էլեկտրաէներգիայի միասնական սակագնի` 1 կվտ ժամը 1 դրամ.
գ) Իրավունք վերապահել ՀՀ կապի նախարարությանը սահմանելու ԱՊՀ անդամ և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ միջքաղաքային հեռախոսային կապի սակագները` համաձայնեցնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնակչությանն իրացվող հացի, ալյուրի մանրածախ գների և հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» N 665 որոշման 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ |
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
|
Սահմանային |
Սահմանային | |
|
1 |
2 |
3 |
| Կաթ, մածուն | - |
առանց |
| Մանկական սնունդ (բացի «Ազնավուրը՝ Հայաստանին» ֆոնդի կողմից ստացված սարքավորումներով թողարկվող սննդից) |
- |
առանց |
| Բնակչությանն իրացվող կերակրի աղ |
- |
առանց |
| Հեղուկ գազ |
- |
առանց |
|
Բնական գազ |
առանց |
- |
|
Բնակվարձ, ներառյալ հանրակացարաններում |
5,0 |
- |
| Ուսանողական հանրակացարաններում բնակվելու համար վարձը |
3,0 |
- |
| Ջրախողովակից օգտվելու ծառայություն |
5,0 |
- |
| Կոյուղուց օգտվելու ծառայություն |
5,0 |
- |
| Բնակելի շենքերի ջեռուցում |
10,0 |
- |
| Տաք ջրամատակարարում |
4,0 |
- |
| Կենցաղային աղբի տեղափոխում |
5,0 |
- |
|
Ուղևորատար տրանսպորտի ծառայություններ | ||
| երկաթուղային տրանսպորտով ուղևորների և բեռների փոխադրում |
առանց |
- |
| օդային տրանսպորտով ուղևորների և բեռների փոխադրում |
- |
առանց |
| մերձքաղաքային ավտոտրանսպորտով ուղևորների փոխադրում |
- |
առանց |
|
Կապի ծառայություններ | ||
|
քաղաքային և տեղական հեռախոսային |
8,0 |
- |
| ռադիոֆիկացիա |
- |
առանց |
| Հեռախոսային կապ |
|
|
| ներհանրապետական |
8,0 |
- |
|
Հեռագրական կապ | ||
| հանրապետությունից դուրս (ԱՊՀ անդամ և նախկին ԽՍՀՄ հանրապետություններ) |
8,0 |
- |
| ներհանրապետական |
8,0 |
- |
| Փոստային կապ | ||
| բացի ծանրոցների առաքումից |
8,0 |
- |
| ծանրոցների առաքում |
8,0 |
- |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |