Գլխավոր տեղեկություն
Համար
N 567-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (19.03.2024-19.11.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 14.06.2023
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
06.06.2023
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

6 հունիսի 2023 թ.

N 567-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ) ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հարկային ծառայության մասին» օրենքի 17.1-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել`

1) Հարկային ծառայողի (բացառությամբ՝ ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում՝ ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները՝ համաձայն N 1 հավելվածի․

2) դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Հավելված 1

Պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2023 թ․ հունիսի 6-ի

N 567-Ն հրամանի

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ) ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հարկային ծառայողի (բացառությամբ՝ ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի (այսուհետ՝ դասընթաց) կազմակերպման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, քննական հանձնաժողովի կազմավորման հետ կապված հարաբերությունները, դասընթացի արդյունքներն ամփոփելու և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները։

2. Սույն կարգի իմաստով ղեկավար պաշտոններ են հանդիսանում կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը և ղեկավարի տեղակալը, կառուցվածքային ստորաբաժանման բաժինների պետերը։ Դասընթացը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ Ուսումնական կենտրոն)։

(2-րդ կետը փոփ. 15.03.24 N 298-Ն)

3. Դասընթացը բաղկացած է երկու փուլից՝ տեսական և գործնական։

4. Դասընթացը կազմակերպվում է ըստ ընդունելության արդյունքում մասնակիցների կողմից հավաքած միավորների՝ մասնակիցներին բաշխելով երկու մակարդակների խմբերի:

5. Տեսական մասը ըստ մակարդակների կազմում է սույն հրամանով սահմանված քանակի դասերից, յուրաքանչյուր դասի տևողությունը 45 րոպե է։ Տեսական մասի ավարտից հետո կազմակերպվում է դասընթացի գործնական մասը՝ 4 շաբաթ տևողությամբ։

6. Դասընթացի տեսական մասը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի հրամանով հաստատված ժամանակացույցին համապատասխան, իսկ գործնական մասը՝ ստորաբաժանումների աշխատանքային գրաֆիկից ելնելով։

7. Դասընթացի տեսական մասը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնում՝ հատուկ այդ նպատակով հարմարեցված տարածքներում (այդ թվում՝ լսարանային սենյակներ, համակարգչային սենյակ)։ Դասընթացի տեսական մասի առանձին թեմաների դասավանդումը կարող է կազմակերպվել նաև այլ կազմակերպությունների՝ հատուկ այդ նպատակով հարմարեցված տարածքներում։

8. Դասընթացի տեսական մասը կազմակերպվում է դասընթացի ուսումնական պլանի հիման վրա Ուսումնական կենտրոնի կողմից հաստիքային կամ արտահաստիքային կարգով ներգրավված դասախոսական կազմի միջոցով։

9. Դասընթացը պետք է պարունակի նաև բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ։

10. Դասընթացի գործնական մասը կազմակերպվում է հարկային մարմնի ստորաբաժանումներում։ Գործնական մասը հարկային ծառայողի պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներն են, որն անցկացվում է գործնական խնդիրների լուծման համար տեսական գիտելիքները կիրառելու, գործնական ունակությունների և հմտությունների ձեռքբերման, մշակման և ամրապնդման նպատակով:

 

2. Դասընթացի բովանդակությունը

 

11. Դասընթացն անց է կացվում հետևյալ թեմաներով․

 

Դասընթացի թեման

Հարկային օրենսգրքի ընդհանուր դրույթներ և սահմանումներ

ՀՀ հարկային օրենսգիրք

Հարկ վճարողների (հարկային գործակալների) և դրանց պաշտոնատար անձանց պարտականությունները և իրավունքները, հարկային մարմնի (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի) պարտականությունները և լիազորությունները

ՀՀ հարկային օրենսգիրք

Հարկի տեսակները և հարկման համակարգերը

ՀՀ հարկային օրենսգիրք

Հաշվետու ժամանակաշրջան, հարկի հաշվարկման կարգը, մեթոդները և հաշվառման եղանակները

ՀՀ հարկային օրենսգիրք

Հարկային հաշվարկներ և հաշվարկային փաստաթղթեր

ՀՀ հարկային օրենսգիրք,
ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, անվավեր ճանաչման, չեղարկման կարգը և ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դեպքերը սահմանելու մասին» N 1257-Ն որոշում

Հարկային պարտավորություն և դրա կատարումը

ՀՀ հարկային օրենսգիրք

Ավելացված արժեքի հարկը, վճարողները, հարկման օբյեկտը, բազան, դրույքաչափերը, հաշվարկումը, արտոնությունները, հարկի գումարի վճարման, վերադարձման և միասնական հաշվին մուտքագրման կարգը

ՀՀ հարկային օրենսգիրք
ՀՀ Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» N 1317-Ն որոշում
ՀՀ Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման չափանիշները, ընթացակարգը ժամկետները սահմանելու և ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N 333-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1468-Ն որոշում

Շահութահարկ, շահութահարկ վճարողներ և շահութահարկին վերաբերող հիմնական հասկացություններ

ՀՀ հարկային օրենսգիրք
ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի. «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի որակական, պատահական, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստաթղթավորման կարգը սահմանելու մասին» N 1261-Ն որոշում

Եկամուտների առանձին տեսակների հաշվառման առանձնահատկություններ

ՀՀ հարկային օրենսգիրք
ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Շահութահարկ վճարողների (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2052-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1373-Ն որոշում
ՀՀ Կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում այդ շահաբաժիններով վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու կարգը սահմանելու մասին» N 1371-Ն որոշում

Ծախսերի հաշվառման առանձնահատկություններ

ՀՀ հարկային օրենսգիրք
ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Շահութահարկ վճարողների (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2052-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1373-Ն որոշում

Ակցիզային հարկ, ընդհանուր կարգավորումներ

ՀՀ հարկային օրենսգիրք

Եկամտային հարկ, վճարողները, հարկման օբյեկտը և բազան, դրույքաչափերը, հարկի հաշվարկումը, հարկի գումարի վճարման և միասնական հաշվին մուտքագրման կարգը,

ՀՀ հարկային օրենսգիրք

Բնապահպանական հարկի կարգավորումներ

ՀՀ հարկային օրենսգիրք

Բնօգտագործման վճար

ՀՀ հարկային օրենսգիրք

Հարկային հսկողություն, տեսակները

ՀՀ հարկային օրենսգիրք

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառությունը և դրամարկղային գործառնությունները

ՀՀ հարկային օրենսգիրք
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի դուրսգրման կարգը, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի 1318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1976-Ն որոշում
ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման կարգը, ինչպես նաև առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները սահմանելու մասին» N 1260-Ն որոշում

Հարկային իրավախախտումներ, տեսակները և պատասխանատվությունը

ՀՀ հարկային օրենսգիրք

Արժութային կարգավորում

ՀՀ հարկային օրենսգիրք

Տրանսֆերային գնագոյացում

ՀՀ հարկային օրենսգիրք

«Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի կարգավորումներ

Հաճախորդների սպասարկման և հոգեբանության հիմունքներ

Բարեվարքության համակարգ, էթիկա և վարքագծի կանոններ

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կարգավորման առարկան, օրենքով սահմանված դրույթների խախտման համար պատասխանատվությունը
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենք»

Կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը
«Կամավոր աշխատանքի մասին» օրենք»

Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու կարգը
ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1214-Ն որոշում

Ակցիզային դրոշմանիշերով և դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների դուրսգրման կարգը

ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի թիվ 364-Ն որոշում

(11-րդ կետը փոփ., լրաց. 12.12.23 N 1306-Ն)

11․1 Դասընթացի տեսական մասի դասաժամերի քանակը պետք է կազմի նվազագույնը 79 դասաժամ, որում սույն կարգի 11-րդ կետով սահմանված թեմաներից բացի կարող են ներառվել ծառայողների պաշտոնի խմբի կամ կառուցվածքային ստորաբաժանման առանձնահատկություններով պայմանավորված գործառույթների իրականացմանը վերաբերելի այլ թեմաներ, որոնց մասով դասաժամերի քանակը չի կարող գերազանցել ընդհանուր դասաժամերի քանակի 20%-ը։

(11.1-ին կետը լրաց. 12.12.23 N 1306-Ն)

12. Գործնական մասի կազմակերպման համար դասընթացի մասնակիցները ներառվում են, որպես կանոն, 20-30 հոգուց բաղկացած խմբերում, որոնց համար հարկային ծառայող հանդիսացող անձանցից նշանակվում են գործնական մասի ղեկավարներ։

13. Գործնական մասը կազմակերպվում է՝ հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցին և ծրագրին համապատասխան՝ ծրագրով նախատեսված ստորաբաժանումներում։

 

3. Դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման կարգը

 

14. Դասընթացի տեսական մասի յուրաքանչյուր շաբաթվա դասերի տևողությունն առավելագույնը կարող է կազմել մինչև 20 ժամ, օրական առավելագույնը՝ մինչև 5 ժամ։ Դասընթացի տեսական մասի 50%-ը դասավանդելուց հետո կազմակերպվում է թեստավորման ճանապարհով գիտելիքների ստուգման քննություն, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պատասխանում է 20 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին։ Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով։ Թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարց պետք է բաղկացած լինի 3 կամ 4 տարբերակից, որից միայն մեկն է ճիշտ։ Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 40 րոպե։

15. Թեստավորումն անցկացվում է թեստավորման հարցաշարից պատահական ընտրությամբ կազմված հարցերից։ Թեստավորման հարցաշարը պետք է պարունակի դասավանդված բոլոր նյութերի վերաբերյալ հարցեր։

16. Թեստավորման անցկացումից հետո ամփոփվում է մասնակիցների առաջխաղացումը։ Բոլոր այն մասնակիցները, ովքեր չեն ունենա բավարար առաջխաղացում, այն է՝ սույն հավելվածի 14-րդ կետին համապատասխան կազմակերպվող թեստավորման արդյունքը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ տվյալ ժամանակահատվածում դասերից անհարգելի պատճառով բացակայել են 10 և ավել դաս՝ զրկվում են տվյալ դասընթացին մասնակցելու հետագա իրավունքից:

17. Դասընթացի տեսական մասի ավարտից հետո կազմակերպվում է տեսական մասում ստացված գիտելիքների ստուգման քննություն՝ թեստավորման միջոցով, որի ընթացքում մասնակիցը պատասխանում է 40 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին։ Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով։ Թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարց պետք է բաղկացած լինի 3 կամ 4 տարբերակից, որից միայն մեկն է ճիշտ։ Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 60 րոպե։ Բոլոր այն մասնակիցները, ովքեր չեն ունենա բավարար առաջխաղացում, այն է՝ սույն կետին համապատասխան կազմակերպվող թեստավորման արդյունքը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ դասերից անհարգելի պատճառով բացակայել են 20 և ավել դաս՝ զրկվում են դասընթացին մասնակցելու հետագա իրավունքից

18. Մասնակիցներին գործնական մասի խմբերի միջև բաշխումն իրականացնում է Ուսումնական կենտրոնը։

19. Դասընթացի գործնական մասի ղեկավարը լրացնում է մասնակցի բնութագիրը` համաձայն սույն հավելվածի Ձևի:

20. Սույն հավելվածի 19-րդ կետում նշված գնահատում իրականացնող անձն Ուսումնական կենտրոն է ներկայացնում հայտարարություն այն մասին, որ մասնակիցը իր հետ փոխկապակցված անձ չի հանդիսանում: Ընդ որում, սույն կարգի իմաստով փոխկապակցված անձինք են մասնակցի ամուսինը, մասնակցի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, մասնակցի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները:

21. Դասընթացի գործնական մասի ավարտից հետո Ուսումնական կենտրոնը կազմակերպում է մասնակիցների ավարտական քննությունը։

22. Ավարտական քննության անցկացման համար Կոմիտեի նախագահի հրամանով ձևավորվում է ավարտական քննական հանձնաժողով։

23. Ավարտական քննական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմված է 5 անդամից։

24. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հարկային ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը կամ նրան փոխարինող անձը, Կոմիտեի ստորաբաժանումների աշխատակիցներ, ինչպես նաև Կոմիտեի այլ աշխատակիցներ։

25. Հանձնաժողովի քարտուղարության աշխատանքներն իրականացնում է Ուսումնական կենտրոնը։

26. Քննական առաջադրանքները կազմում է Ուսումնական կենտրոնը՝ դասընթացի տեսական մասի ընթացքում դասավանդված առարկաների շրջանակից և գործնական մասում մասնակցի կողմից իրականացված գործառույթների շրջանակից և ապահովում է դրանց գաղտնիությունը։

27. Հանձնաժողովի քարտուղարը յուրաքանչյուր մասնակցի մասով համակարգչային ծրագրի օգտագործմամբ ձևավորում է 7 հարցից բաղկացած հարցաշար և տրամադրում մասնակցին։

28. Մասնակցին տրամադրվում է 10 րոպե ժամանակ հարցաշարի հարցերին ծանոթանալու նպատակով։

29. Ավարտական քննությունն իրականացվում է հարցաշարում ներառված հարցերը մասնակցի կողմից բանավոր պատասխանելու միջոցով։

30. Հանձնաժողովը սույն հավելվածի 27-րդ կետով նախատեսված հարցաշարում ներառված հարցերից բացի ավարտական քննության ընթացքում մասնակցին կարող է ուղղել նաև այլ հարցեր՝ հնչեցված պատասխանները հստակեցնելու նպատակով, ինչպես նաև հարցեր կարող է ուղղել՝ հաշվի առնելով սույն հավելվածի 19-րդ կետով նախատեսված գնահատման թերթիկով տրված բնութագիրը։

31. Ավարտական քննության արդյունքում սույն հավելվածի 27-րդ կետում նշված հարցերի գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ՝ ամբողջական պատասխանի դեպքում՝ 2 բալ, թերի պատասխանի դեպքում՝ 1 բալ, իսկ սխալ պատասխանի կամ պատասխան չհնչեցնելու դեպքերում՝ 0 բալ:

 32. Եթե ավարտական քննության արդյունքում ձևավորված գնահատականը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից, ապա տվյալ մասնակիցը համարվում է դասընթացը հաջողությամբ չանցած և չի ընդգրկվում թեկնածուների ցուցակում։

33. Ավարտական քննության գնահատականը հանձնաժողովի բոլոր անդամների գնահատականների հանրագումարն է։

34. Ավարտական քննությունից առնվազն 3 (երեք) օր առաջ քննության վայրի, օրվա և ժամի մասին տեղեկությունները ուղարկվում են մասնակիցներին նախապես տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեներին: Ուսումնական կենտրոնի կողմից նշանակված քննության օրվա և ժամի փոփոխության դեպքում այն չի կարող նշանակվել նախկինում նշանակված օրից կամ ժամից ավելի շուտ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է քննությունը հանձնող բոլոր մասնակիցների համաձայնությունը: Քննության օրվա և ժամի փոփոխության մասին տեղեկությունը մասնակցին ուղարկվում է ոչ ուշ քան քննությանը նախորդող օրը։

35. Եթե Հանձնաժողովի նախագահը ավարտական քննության անցկացման օրը չի կարող մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին, ապա նա այդ մասին առնվազն նիստի նախորդ օրը պետք է հայտնի հարկային մարմնի ղեկավարին (բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի նախագահը Կոմիտեի նախագահն է)։ Հարկային մարմնի ղեկավարը որոշում է ընդունում Հանձնաժողովի նախագահին մեկ այլ անձով փոխարինելու մասին, իսկ դրա անհնարինության դեպքում ավարտական քննության անցկացման օրը տեղափոխվում է։

36. Սույն հավելվածի 35-րդ կետով նախատեսված դեպքում ավարտական քննության օրվա տեղափոխման և ավարտական քննության անցկացման նոր օր նշանակելու մասին մասնակիցները տեղեկացվում են ավարտական քննության նոր օրվա մասին ավարտական քննության անցկացումից առնվազն 2 օր առաջ։

37. Ավարտական քննության ընթացքը ձայնագրվում է։

38. Մասնակիցը ավարտական քննությանը ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:

39. Հանձնաժողովի որոշման մասին մասնակիցը էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացվում է ավարտական քննության անցկացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում։

40. Ավարտական քննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մասնակիցը կարող է բողոք ներկայացնել ավարտական քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունը հայտնի դառնալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Ներկայացվող բողոքում պետք է հստակ նշված լինի ավարտական քննության կոնկրետ հարցը (խնդիրը) ու տրված պատասխանը:

41. Ավարտական քննության արդյունքները բողոքարկվում են Կոմիտեի նախագահին` գրավոր:

42. Բողոքարկումը ավարտական քննության որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև քննության արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

43. Մասնակցի կողմից ավարտական քննության արդյունքների բողոքարկման դեպքում Ուսումնական կենտրոնը բողոքը ստանալուց հետո ոչ ուշ, քան քննության մասնակցի (մասնակիցների) քննության արդյունքների բողոքարկման դիմումի ներկայացումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Կոմիտեի նախագահին է ներկայացնում ավարտական քննության բողոքարկման վերաբերյալ դիմումը՝ համապատասխան առաջարկությամբ, հարցը (հարցերը), դրա ճիշտ պատասխանի ձևանմուշը և քննության մասնակցի ձայնագրությունը: Կոմիտեի նախագահը ոչ ուշ, քան համապատասխան առաջարկի և դրան կցված բողոքարկման դիմումի ստացմանը հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում քննում է դիմումը և որոշում է կայացնում հարցազրույցի արդյունքները փոփոխելու կամ նույնը թողնելու մասին:

44. Եթե Կոմիտեի նախագահը մասնակցի քննության հարցի արդյունքի վերաբերյալ բողոքը համարում է հիմնավոր և որոշում է բավարարել այն, ապա կատարվում է հարցազրույցի արդյունքների վերահաշվարկ մյուս բոլոր մասնակիցների համար, եթե սխալ է համարվում հարցազրույցի որևէ հարց (խնդիր):

45. Ավարտական քննության բողոքարկման արդյունքներով ընդունված որոշման մասին մասնակիցը ծանուցվում է էլեկտրոնային եղանակով:

 

4. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

46. Դասընթացի արդյունքներն ամփոփում է Ուսումնական կենտրոնը։

47. Դասընթացի ամփոփումն իրականացնելիս հաշվի են առնվում հետևյալ բաղադրիչները՝

1) դասընթացին մասնակցություն,

2) տեսական մասի գնահատականը, որը տեսական դասընթացի ավարտական քննության գնահատականն է։

3) գործնական մասի արդյունքներ (գործնական մասի ղեկավարի գնահատման թերթիկով տրված բնութագիր)

4) ավարտական քննության գնահատական։

48. Դասընթացի ամփոփման համար սույն հավելվածի 47-րդ կետում նշված բաղադրիչները ունեն հետևյալ կշռային միավորները՝

 

Բաղադրիչի անվանումը չափորոշիչները, կշռային միավորի գործակիցը

Կշռային գնահատականը (միավոր)

դասընթացին մասնակցություն

6

տեսական մասի գնահատական

 12

գործնական մասի արդյունքներ (գործնական մասի
ղեկավարի գնահատման թերթիկով տրված բնութագիր)

 12

ավարտական քննության գնահատական

30

 

49. Կշռային միավորները հաշվարկելիս կիրառվում է հետևյալ մեթոդաբանությունը՝

1) ավարտական քննության արդյունքում՝

ա. քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 91-100%՝ 30 կշռային միավոր,

բ. քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 85-90%` 28 կշռային միավոր,

գ. քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 80-84%` 26 կշռային միավոր,

դ. քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 75-79%` 24 կշռային միավոր,

ե. քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 70-74%` 21 կշռային միավոր։

 

2) գործնական մասի ղեկավարի գնահատման թերթիկով տրված բնութագիր՝

ա. Մակարդակ 1՝ 0-2 միավոր,

բ. Մակարդակ 2՝ 3-5 միավոր,

գ. Մակարդակ 3՝ 6-7 միավոր,

դ. Մակարդակ 4՝ 8-9 միավոր,

ե. Մակարդակ 5՝ 10-12 միավոր։

 

3) տեսական մասի գնահատականի դեպքում՝

ա. առավելագույն հնարավորից 90-100%՝ 12 կշռային միավոր,

բ. առավելագույն հնարավորից 80-89%` 10 կշռային միավոր,

գ. առավելագույն հնարավորից 70-79%` 8 կշռային միավոր:

4) դասընթացին մասնակցություն`

ա. 90-100%- մասնակցություն՝ 5-6 կշռային միավոր,

բ. 85-89% մասնակցություն՝ 3-4 կշռային միավոր,

գ. 81-84% մասնակցություն՝ 1-2 կշռային միավոր,

դ. մինչև 80 % մասնակցություն՝ 0 կշռային միավոր:

50. Սույն կարգի 49-րդ կետի 2-րդ ենթակետում նշված մակարդակներն ունեն հետևյալ իմաստը.

1) «Մակարդակ N 1»` մասնակիցը չի կարողանում ճանաչել, հիշել և վերհիշել տերմինները կամ հասկացությունները կամ թեպետ հիշում է տերմիններն ու հասկացությունները, սակայն չի կարողանում օգտագործել կամ բացատրել դրանք.

2) «Մակարդակ N 2»՝ մասնակիցը կարողանում է բացատրել տերմիններն ու հասկացությունները, կարողանում է դասակարգել, տարանջատել դրանց կիրառման ոլորտները, կարողանում է համեմատություններ անել, սակայն չի կարողանում դրանք կիրառել պրակտիկ միջավայրում.

3) «Մակարդակ N 3»՝ մասնակիցը ընդհանուր առմամբ լրացուցիչ օգնություն և ուղղություն ցույց տալու դեպքում կարողանում է կիրառել ստացված գիտելիքները գործնական միջավայրում, սակայն պահանջում է մշտական վերահսկողություն.

4) «Մակարդակ N 4»՝ մասնակիցը կարողանում է կիրառել ստացված գիտելիքները գործնական միջավայրում, կարողանում է հիմնավորել որոշումները.

5) «Մակարդակ N 5»՝ մասնակիցը կարողանում է կիրառել ստացված գիտելիքները գործնական միջավայրում, կարողանում է հիմնավորել որոշումները, կարողանում է բացահայտել և կառուցել օրինաչափություններ փաստերում, ներկայացնել նոր տեսակետ, հիմնավորել նշված տեսակետը և որոշել դրա կիրառելիությունը տվյալ իրավիճակում:

 

5. ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

51. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած են համարվում 45 և ավել կշռային միավոր հավաքած մասնակիցները։

52. Սույն հավելվածի 49-րդ կետով նախատեսված կշռային միավորներ հավաքած մասնակիցներն ընդգրկվում են հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում՝ ըստ իրենց կողմից հավաքած կշռային միավորների՝ բարձրից ցածր սկզբունքից ելնելով։ Հավասար կշռային միավորների դեպքում հաշվի է առնվում ավարտական քննության արդյունքներով առավելագույն հնարավորից հավաքած տոկոսը։ Ավարտական քննության արդյունքներով առավելագույն հնարավորից հավաքած տոկոսի հավասարության դեպքում հաշվի է առնվում տեսական մասին գնահատականի՝ առավելագույն հնարավորից հավաքած տոկոսը։

53. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին Ուսումնական կենտրոնի կողմից տրամադրվում է սույն որոշման հավելված 2-ով սահմանված ձևին համապատասխան հավաստագիր, որն ուժի մեջ է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետով։

 

Ձև

 

ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՍԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

«__»________202__թ․

 

Մասնակից___________________________________________________________________-ի

(Անուն, ազգանուն, հայրանուն)

 

Դասընթացի գործնական մասի ընթացքում մասնակցի գործունեության արդյունքների նկարագրությունը՝

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

____________________

 

Հաշվի առնելով վերոգրյալը` գնահատում եմ`

 

Մակարդակ 1

 Մակարդակ 2

 Մակարդակ 3

 Մակարդակ 4

 Մակարդակ 5

         

Ղեկավար՝

____________

___________________________________________

(Ստորագրություն)


(Անուն, ազգանուն)

_________________________________________
(Պաշտոն)

_________________________________________

(հավելվածը փոփ., լրաց. 12.12.23 N 1306-Ն, փոփ. 15.03.24 N 298-Ն)

 

Հավելված 2

Պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2023 թ․ հունիսի 6-ի

N 567-Ն հրամանի

 

ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎ

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ

 

Ներմուծեք նկարագրությունը_22887

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.11.2024, N 1497-Ն 19.11.2024, N 567-Ն
15.03.2024, N 298-Ն 19.03.2024, N 567-Ն
12.12.2023, N 1306-Ն 15.12.2023, N 567-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան