ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«23» մայիսի 2024 թ. |
N 45-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 388-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 22-ի N 391-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 388-Ն հրամանի հավելվածի՝
1) 21-րդ կետի վերջին նախադասությունը հանել.
2) 21-րդ կետից հետո լրացնել նոր՝ 21.1.-21.5.-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«21.1. Այն Հաստատություններում, որտեղ 2-4-րդ դասարաններում սովորողի տարեկան գնահատականը ձևավորվել է տարեկան միավորային գնահատականների հիման վրա, 4-րդ դասարանի ավարտին իրականացվում է գիտելիքների ստուգում՝ «Մաթեմատիկա» և «Մայրենի» առարկաներից:
21.2. Մինչև հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը 4-րդ դասարանի ավարտին գիտելիքների ստուգում անցկացվում է նաև ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար «Ռուսաց լեզու» (բանավոր), ազգային փոքրամասնությունների դասարանների համար՝ իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր): Առաջադրանքները կազմվում են Հաստատության մեթոդական միավորումների կողմից: Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի թեստերը կազմվում են ռուսերենով:
21.3. Մինչև հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը 4-րդ դասարանի՝ տարեկան 1-3 կամ գիտելիքների ստուգումից 1-3 միավոր գնահատված լինելու կամ գիտելիքների ստուգմանը չներկայանալու դեպքերում, եթե դրանց առավելագույն թիվը երեքն է, սովորողը հանձնում է վերաքննություն` հուլիսի 2-8-ը, իսկ անհնարինության դեպքում՝ օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում` Հաստատության մեթոդական միավորումների կազմած առաջադրանքների հիման վրա:
21.4. Մինչև հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը գիտելիքների ստուգման ենթակա առարկայից տարեկան 1-3 գնահատված լինելու դեպքում սովորողը չի մասնակցում տվյալ առարկայից գիտելիքների ստուգմանը: Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում տարեկան և գիտելիքների ստուգման ենթակա առարկաներից գնահատականներ նշանակելու համար։
21.5. Մինչև հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը 4-րդ դասարանի սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե՝
1) սույն կարգի 21.3.-րդ կետով նախատեսված դեպքերի ընդհանուր թիվը չորս և ավելի է,
2) չի ներկայացել վերաքննության կամ վերաքննությունների արդյունքում առնվազն մեկ առարկայից ստացել է 1-3 միավոր:».
3) 27-րդ կետի՝
ա) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«2) ««Գրականություն» և «Հայոց պատմություն»»՝ էսսե, որի գնահատականը ձևավորվում է երկու առարկաներից ստացված գնահատականների միջին թվաբանականով,».
բ) 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.
«Նախագծային աշխատանքը գնահատվում է մեկ գնահատականով:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար`
5/23/2024 |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2024 թվական: