ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«03» մայիսի 2024 թ. |
N 26-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1640-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները`
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի օգոստոսի 25-ի N 619-Ն, 2010 թվականի օգոստոսի 30-ի N 1350-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1640-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Հանրակրթական հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից (այսուհետ՝ ՆՄՄԿ հաստատություն) հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի տեղափոխումը կատարվում է սույն կարգի 25-րդ և 30-րդ կետերի պահանջներին համապատասխան, ամբողջ ուսումնական տարվա ընթացքում` բաց թողած ծրագրային նյութը լրացնելու պայմանով՝
1) 1-ին կուրսից` 10-րդ դասարան.
2) 2-րդ կուրսից՝ 11-րդ դասարան.
3) 3-րդ, 4-րդ (առկայության դեպքում՝ 5-րդ) կուրսերից` 12-րդ դասարան՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու, կամ սովորողի մասնագիտական կրթության ուղղությամբ ՆՄՄԿ հաստատություն չունեցող, կամ ՆՄՄԿ հաստատություն չունեցող բնակավայր տեղափոխման դեպքում: Սովորողի պարտադիր կրթության շարունակականության ապահովման անհնարինության այլ դեպքերում տեղափոխումն իրականացվում է հիմնավոր պատճառների վերաբերյալ Նախարարություն համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու և դրական դիրքորոշում ստանալուց հետո:».
2) 25-րդ կետի 5-րդ ենթակետում «նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից» և 31-րդ կետում «նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում» բառերը համապատասխանաբար փոխարինել «ՆՄՄԿ հաստատություններից» և «ՆՄՄԿ հաստատությունում» բառերով.
3) 29-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) 2024-2025 ուսումնական տարում մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում` առաջին դասարան՝ ընդհանուր հիմունքներով: Մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում` տարիքային խմբին համապատասխան դասարան՝ ընդհանուր հիմունքներով՝ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած,».
բ. 2-րդ ենթակետում «կամ մինչև մեկ տարի ուսումն ընդհատած սովորողը» բառերը փոխարինել «մեկ տարի կամ ավելի ուսումն ընդհատած կամ հաստատություն չհաճախած սովորողը» բառերով.
գ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) ուսումնական տարվա ընթացքում ուսումն ընդհատած և նույն ուսումնական տարում հաստատություն դիմած սովորողի ընդունելությունն իրականացնելիս հաստատությունն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանի հավելվածի 51-53-րդ կետերով:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: