ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
16 հունվարի 2024 թ. ք. Երևան |
N 66-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՄԱՆ ՊԵՏՐՈՍԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 05446 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր ԱՐՄԱՆ ՊԵՏՐՈՍԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 2024 թվականի հունվարի 8-ի դիմումը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2024 թվականի հունվարի 15-ի N 01/5 եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. ՈՒժը կորցրած ճանաչել անհատ ձեռնարկատեր ԱՐՄԱՆ ՊԵՏՐՈՍԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ տրամադրված՝ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 05446 լիցենզիան և լիցենզիայի N 00001 ներդիրը:
2. Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին` սույն հրամանը ստորագրվելուց հետո եռօրյա ժամկետում ծանուցել անհատ ձեռնարկատեր ԱՐՄԱՆ ՊԵՏՐՈՍԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:
Նախարար` |
Գ. Սանոսյան |