ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
«22» ապրիլի 2024 թ. |
N 1113-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 13-րդ հոդվածի 3-րդ մասը՝
Հրամայում եմ․
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության տարածական տվյալների ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Գ. ՊապոՅԱՆ |
Հավելված ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի «22» ապրիլի N 1113-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի (այսուհետ՝ Ֆոնդ) ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը:
2. Ֆոնդը ստեղծվում, պահպանվում և տեղեկատվությունը տրամադրվում է «Տարածական տվյալների մասին», «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքների, այլ օրենքների և իրավական ակտերի պահանջների համաձայն:
2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
3. Ֆոնդը համալրվում և թարմացվում է Նախարարության կողմից՝ «Տարածական տվյալների մասին» օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի դրույթներին համապատասխան:
4. Ֆոնդը ներառում է տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր, որոնք ստացել է Նախարարությունը տեղագրական, գեոդեզիական և քարտեզագրական, հեռազննման աշխատանքների արդյունքներով:
5. Նախարարությունը վարում է Ֆոնդը, այդ թվում՝ դրանում ներառում է տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր, պահպանում, թարմացնում է դրանք և տրամադրում շահագրգիռ անձանց։
6. Ֆոնդում պահպանվում են «Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված նյութերն ու տվյալները։
7. Ֆոնդի տարածական տվյալները և քարտեզագրական նյութերը պահվում են Նախարարությունում՝ անժամկետ՝ Նախարարության ոլորտային խնդիրների լուծման նպատակով:
8. Նախարարությունը ստեղծում և վարում է թեմատիկ տարածական տվյալների ենթակառուցվածքները, որոնք ապահովում են փոխգործելիությունը ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի հետ։
9. Նախարարությունն ապահովում է օրենքով պահպանվող գաղտնիք չպարունակող թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների հասանելիությունը։
10. Նախարարությունը ապահովում է իր ենթակայության տակ գտնվող տարածական տվյալների հասանելիությունն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով։
11. Նախարարությունն իր պաշտոնական կայքէջում տեղադրում է տեղեկատվություն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տարածական տվյալների հասանելիության պայմանների մասին։
12. Նախարարությունը նշանակում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տվյալների մշակման, պահպանման, համակարգման և տրամադրման պատասխանատու(ներ):
13. Նախարարությունը ռեսուրսներ է հատկացնում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին համապատասխան՝ իր գործունեության ոլորտին վերաբերող տարածական տվյալների արդյունավետ հավաքման, ստեղծման և վարման համար:
3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
14. Նախարարությունն իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս ստեղծած բազային տարածական տվյալներին առնչվող տեղեկատվությունը Կառավարության սահմանած կարգով տրամադրում է Կադաստրի կոմիտեին:
15. Ֆոնդի նյութերը և տվյալները ենթակա են տրամադրման N 1 ձևով սահմանված դիմումի հիման վրա, որտեղ նշվում են պահանջվող նյութի անվանումը, քանակը և այլ անհրաժեշտ տվյալներ:
16. Ֆոնդի նյութերից և տվյալներից կարող են օգտվել ֆիզիկական ու իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք։
17. Նախարարությունը թեմատիկ տարածական տվյալների ենթակառուցվածքների միջոցով, ապահովում է տարածական տվյալների տրամադրման, տարածման և փոխանակման առնվազն հետևյալ առցանց ծառայությունները՝
1) որոնման ծառայություն.
2) դիտման ծառայություն.
3) ներբեռնման ծառայություն.
4) փոխակերպման ծառայություն.
5) էլեկտրոնային գործարքների վարման ծառայություն:
18. Որոնման ծառայությունների համար երաշխավորվում են առնվազն հետևյալ որոնման չափանիշները.
1) հիմնաբառ.
2) տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների դասակարգում.
3) աշխարհագրական դիրք (կոորդինատ).
4) որակի չափանիշներ:
19. Սույն կարգի 18-րդ կետում նշված ծառայությունները պետք է հրապարակայնորեն հասանելի լինեն էլեկտրոնային (առցանց) հարթակների միջոցով:
20. Ֆոնդից տեղեկատվություն տրամադրվում է հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվում են Նախարարության գլխավոր քարտուղարը, տեղեկատվական տեխնոլոգիաների ապահովման և հրապարակումների ստորաբաժանման մասնագետը և այն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, որոնց առնչվում են համապատասխան տարածական տվյալները։
21. Ֆոնդից տեղեկատվության հասանելիությունը ապահովվելու է Ջիո Ջէյսան (GeoJSON), Քեյ Էմ Էլ (KML), Շեյփ Ֆայլ (Shapefile), Սի Էս Վի (CSV) ձևաչափերով` սույն կարգի 20-րդ կետում նշված հանձնաժողովի գրավոր համաձայնությամբ։
22. Նախարարությունը դիմումը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է պահանջվող տվյալները, իսկ մերժման դեպքում 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է մերժման պատճառների մասին:
23. Նախարարությունը դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, թերություններ հայտնաբերելու դեպքում, գրավոր տեղեկացնում է դիմումատուին` 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկել Նախարարության կողմից նշված թերությունները և ներկայացնել դիմումի լրամշակված տարբերակը:
24. Տարածական տվյալների տրամադրումը մերժվում է՝
1) «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված դեպքերում.
2) սույն կարգի 22-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուի կողմից հայտի լրամշակված տարբերակը Նախարարություն չներկայացնելու դեպքում:
25. Եթե պահանջվող տվյալների մի մասը պարունակում է մերժման ենթակա տվյալներ, ապա տվյալներ են տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:
26. Նախարարության գերատեսչական տարածական տվյալների Ֆոնդի նյութերի և տվյալների հաշվառման, տեղեկատվության տրամադրման մատյանների ձևաթղթերը ներկայացված են NN 2, 3 ձևերում:
Ձև N 1
ՀՀ էկոնոմիկայի նախարարին
______________________________________________________-ից
(դիմողի ( անունը, հայրանունը, ազգանունը/ անվանումը)
_________________________________________________________
(դիմողի (ֆիզիկական անձի), քաղաքացիությունը, հասցեն, հեռախոսահամարը,
էլեկտրոնային փոստի հասցեն)
_________________________________________________________
(դիմողի (իրավաբանական անձի) հասցեն, հեռախոսահամարը,
էլեկտրոնային փոստի հասցեն)
Դ Ի Մ ՈՒ Մ N ______
Խնդրում եմ տրամադրել
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
Տարածական տվյալներից օգտվելու նպատակը (ուսուցողական, գիտահետազոտական, լրատվական, տնտեսական և այլն)։
Դիմողի (իրավաբանական անձի) վավերապայմանները (ՀՎՀՀ)_____________
Դիմողի (ֆիզիկական անձի) վավերապայմանները (ՀԾՀ, անձնագրի սերիան, տրվել է ում կողմից, վավերականության
ժամկետ)______________________________________________
Դիմող |
__________________________________________________ (դիմումատուի կամ լիազորված անձի անունը, ազգանունը) |
__________________________________________________ (ստորագրությունը) |
____ _______________20 թ.
Ձև N 2
Մ Ա Տ Յ Ա Ն
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Հ/հ |
Գույքագրման համարը |
Օբյեկտի (շերտի) անվանումը և (կամ) ծածկագիրը |
Ստացված նյութի տեսակը |
Նախարա-րությունում նյութի (շերտի) պահպանման հղումը |
Ծանոթա-գրություն | ||
նյութի (շերտի) տեսակը, կոորդինատային համակարգը |
նյութի (շերտի) ձևաչափը (ֆորմատը) |
այլ նյութեր | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Ձև N 3
Մ Ա Տ Յ Ա Ն
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Հ/հ |
Դիմումի համարը |
Դիմումի ամսաթիվը |
Դիմողի անունը, ազգանունը/ (անվանումը) |
Դիմողի վավերա- պայման-ները (ՀՎՀՀ/ՀԾՀ կամ անձնագրի սերիան) |
Նյութի կամ տվյալի տեսակը |
Տրամա-դրման օրը, ստացողի ստորա- գրությունը |
Ծանո թագրու-թյուն | |||
նյութի կամ տվյալի անվա- նումը |
չափի միավորը |
քանակը |
գույքա-գրման համարը | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 ապրիլի 2024 թվական: