ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 հունվար 2024 թ. |
N 03-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԵՄՈԼԻՏԻԿ ՍԱԿԱՎԱՐՅՈՒՆՈՒԹՅԱՄԲ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀրԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել հեմոլիտիկ սակավարյունությամբ մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի հունվար «11»-ի N 03-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՀԵՄՈԼԻՏԻԿ ՍԱԿԱՎԱՐՅՈՒՆՈՒԹՅԱՄԲ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
D59. 1 |
Այլ աուտոիմուն հեմոլիտիկ սակավարյունությունն (սառցային տեսակ, ջերմային տեսակ) |
2) |
D59.4 |
Այլ ոչ աուտոիմուն հեմոլիտիկ սակավարյունություն (Միկրոանգիոպաթիկ հեմոլիտիկ անեմիա) |
3) |
D59.5 |
Պարօքսիզմալ գիշերային հեմոգլոբինամիզություն (հեմոգլոբինուրիա) (Մարկիաֆավի-Միկելի) |
4) |
D59.9 |
Ձեռքբերովի հեմոլիտիկ սակավարյունություն, չճշտված |
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Պացիենտի սեռ (արական, իգական) |
Արական և իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
(ԱԲ), (Բ) |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, անհետաձգելի |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Արյունաբան, թերապևտ, ռևմատոլոգ, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ |
8) |
Գանգատներ |
ա․ անեմիկ բնույթի գանգատներ՝ ընդհանուր թուլություն, հևոց, սրտխփոց, գլխապտույտ մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատություն: բ․ մաշկի դեղնություն, գ. մեզի գույնի մգացում, դ. սպլենոմեգալիա |
9) |
Անամնեզ |
Անամնեզում ա. արյան փոխներարկում, բ․ նոր դեղերի կիրառում, գ․ լեղաքարային հիվանդություն, դ․ վիրուսային վարակ, մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ), Էպշտեյն-Բար վիրուս, հեպատիտ Ց։ ե․ աուտոիմուն հիվանդություններ՝ գայլախտ, ռևմատոիդ արթրիտ, սկլերոդերմիա, ուլցերատիվ կոլիտ: զ․ լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություն, ե. իմուն դեֆիցիտային վիճակներ՝ ժառանգական իմուն դեֆիցիտ, արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստում, սոլիդ օրգանի փոխպատվաստում, ը. հղիություն թ. սրտի արհեստական փական, աորտալ ստենոզ։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատություն, մաշկի դեղնություն, կարծրաթաղանթի (սկլերաների) դեղնություն: Արյան ընդհանուր հետազոտություն ապարատային և միկրոսկոպիկ ռետիկուլոցիտների քանակի որոշումով: Արյան շիճուկում բիլիռուբինի, լակտատդեհիդրոգենազայի մակարդակի, Կումբսի ուղղակի ռեակցիայի որոշում: |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Հեմոգլոբինի ցուցանիշը 60գ/լ և <60գ/լ), զուգակցված սակավարյունության կլինիկական արտահայտված դրսևորումների հետ: Կոմայի զարգացման վտանգ: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը՝ ըստ բուժման փուլերի, իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը՝ ըստ բուժման փուլերի |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Արյունաբան |
1 |
1 |
2) |
Թերապևտ |
1 |
1 |
3) |
Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ |
0,2 |
1 |
4) |
Ռևմատոլոգ |
0,5 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | ||||
Հ/Հ |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
1) |
|
ԱԲ |
Բ |
|
Արյան ընդհանուր հետազոտություն (ապարատային և միկրոսկոպիկ) ռետիկուլոցիտների քանակի որոշումով |
1 |
1 |
Սակավարյունություն (հեմոգլոբինի և էրիթրոցիտների ցածր քանակ, հաճախ հիպերքրոմ, մակրոցիտար՝ էրիթրոցիտների միջին ծավալի (MCV), էրիթրոցիտներում հեմոգլոբինի միջին քանակի (MCH), էրիթրոցիտներում հեմոգլոբինի միջին կոնցենտրացիայի (MCHC) նորմայից բարձր ցուցանիշ), ռետիկուլոցիտների քանակի նորմայից բարձր ցուցանիշ | |
2) |
Կումբսի ուղղակի ռեակցիա |
1 |
1 |
Դրական՝ իմուն հեմոլիզի պայմաններում։ |
3) |
Արյան բիոքիմական հետազոտություն |
1 |
1 |
Բիլիռուբինի բարձր մակարդակ՝ անուղղակիի հաշվին, լակտատդեհիդրոգենազայի բարձր մակարդակ։ |
4) |
Հապտոգլոբինի որոշում արյան շիճուկում |
1 |
1 |
Հապտագլոբինի մակարդակի նորմայից իջեցում |
5) |
Ոսկրածուծի պունկցիա |
0.5 |
0.5 |
Կարմիր բողբոջի դրդում |
6) |
Տրեպանբիոպսիա (սպլենոմեգալիայի, լիմֆադենոպաթիայի առկայության պայմաններում) |
0.5 |
0.5 |
Լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդության ժխտման/հաստատման նպատակով |
7) |
Սառը և տաք հակամարմինների որոշում |
0.5 |
0.5 |
Սառը ագգլյուտինինների տիտրը գերազանցում է 64-ը, սառը ագգլյուտինինային հիվանդության դեպքում |
8) |
CD59, CD55-ի որոշում հոսքային ցիտոմետրիայի մեթոդով |
0.5 |
0.5 |
CD59, CD55-ի դեֆիցիտ կամ կորուստ, պարօքսիզմալ գիշերային հեմոգլոբինուրիայի ժամանակ |
Գործիքային-ախտորոշիչ հետազոտություններ | ||||
9) |
Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) |
1 |
1 |
Որովայնի խոռոչի օրգանների (մասնավորապես լյարդի և փայծաղի չափսերի) և ծայրամասային ավշային հանգույցների վիճակի գնահատում |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթա-վորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինաց-ված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ |
Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ |
մգ |
ամեն օր |
1մգ/կգ դեղաչափով |
մինչև 3 ամիս |
2-3 շաբաթ մինչև հեմոգլոբինի >100գ/լ ցուցանիշ, այնուհետև դեղաչափի աստիճանական իջեցում՝ 5-10մգ շաբաթական |
2) |
Ռիտուքսիմաբ խտանյութ կաթիլանե-րարկման լուծույթի 10մգ/մլ |
Ռիտուքսիմաբ խտանյութ կաթիլանե-րարկման լուծույթի 10մգ/մլ |
մգ |
շաբաթը 1 անգամ |
375մգ/մ2 |
4 շաբաթ |
Շաբաթը 1 անգամ |
3) |
Ֆոլաթթու դեղահատեր 1մգ5մգ |
Ֆոլաթթու դեղահատեր 1մգ5մգ |
մգ |
1-5 մգ օրեկան |
|||
4) |
Էկուլիզումաբ խտանյութ կաթիլանե-րարկման լուծույթի 10մգ/մլ |
Էկուլիզումաբ խտանյութ կաթիլանե-րարկման լուծույթի10մգ/մլ |
մգ |
600մգ ն/ե 4 շաբաթը մեկ, այնուհետև 900մգ մեկ շաբաթ անց, այնուհետև 900մգ երկու շաբաթը մեկ |
բուժումը շարունակվում է անորոշ ժամկետով, այն պացիենտների շրջանում, ում մոտ դիտվել է դրական պատասխան | ||
5) |
Ռավուլիզումաբ խտանյութ կաթիլանե-րարկման լուծույթի 100մգ/մլ |
Ռավուլիզումաբ խտանյութ կաթիլանե-րարկման լուծույթի 100մգ/մլ |
մգ |
ինդուկցիա՝ ≥40-ից <60 կգ- 2400 մգ ն/ե, ≥60-ից <100 կգ- 2700 մգ, ≥100 կգ-3000 մգ Պահպանո-ղական՝ ≥40-ից <60 կգ- 3000մգ, ≥60-ից<100 կգ- 3300 մգ, ≥100կգ-3600մգ |
Ինդուկցիան՝ 1 և 15 օրերին, պահպանողական դեղաչափը՝ 8 շաբաթը 1 անգամ |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ․
2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Էրիթրոցիտար զանգվածի փոխներարկում |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Barcellini W., Jul 08, 2022, Diagnosis of hemolytic anemia in adults, UpToDate, https://www.uptodate.com/contents/diagnosis-of-hemolytic-anemia-in-adults
2. Brugnara C., Brodsky R. A., Jun 06, 2023, Warm autoimmune hemolytic anemia (AIHA) in adults, https://www.uptodate.com/contents/warm-autoimmune-hemolytic-anemia-aiha-in-adults
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|