ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
N 96-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգումները և դրանց կիրառման կարգը հաստատելու մասին» N 5-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.
1) Հրամանի 1.1 կետի 5-րդ ենթակետով հաստատված N 5 հավելվածի աղյուսակում
2 |
423712 |
Նվերներ |
22 |
պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.
2 |
423713 |
Ներկայացուցչական ծախսեր օտարերկրյա պետություններում |
22 |
2) Հրամանի 1.2 կետի 5-րդ ենթակետով հաստատված N 16 հավելվածում «Ընթացիկ ծախսերի դասակարգման կիրառման կարգի»՝ «420000-ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» կատեգորիայի «423000-ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» խմբի ենթաանալիտիկ հաշիվների նկարագրության
«423712 Նվերներ» |
պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«423713 Ներկայացուցչական ծախսեր օտարերկրյա պետություններում» |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2024-04-04 |
Վ. Հովհաննիսյան
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 ապրիլի 2024 թվական: