ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«10» նոյեմբեր 2023 թ. |
N 5406-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՏԱՐԵՐՔ-ԹՎԱՅՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-003370 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ, ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «ՏԱՐԵՐՔ-ԹՎԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2023 թվականի նոյեմբերի 3-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել «ՏԱՐԵՐՔ-ԹՎԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2022 թվականի դեկտեմբերի 21-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-003370 լիցենզիայի գործողությունը արտահիվանդանոցային` անեսթեզիոլոգիական, հոգեբուժական տեսակների մասով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 3-ը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. Ավանեսյան |
![loading...](/static/img/loader.gif)