ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«03» հոկտեմբեր 2023 թ. |
N 4714-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-003492 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ «ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ՝ ՄԱՆԿԱԿԱՆ ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆԱԿԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ԱԿՆԱԲԱՆԱԿԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ԱՆԸՆԿԱԼՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ (ԻՄՈՒՆՈԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ)» ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 28-ին ներկայացված դիմումը.
Հրամայում եմ`
1. Դադարեցնել «ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» փակ բաժնետիրական ընկերությանը 2023 թվականի հունիսի 23-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-003492 լիցենզիայի գործողությունը «հիվանդանոցային՝ մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական ակնաբանական, մանկական վիրաբուժական և արտահիվանդանոցային` անընկալունաբանական (իմունոկանխարգելիչ)» տեսակների մասով:
2. «ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ` վերջինիս մեջ ներառելով 2023 թվականի հունիսի 23-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-003492 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման գործող տեսակը` բացառությամբ սույն հրամանի 1-ին կետով դադարեցված տեսակների:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի մասնակի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) «ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին,
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին՝
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
|
Ա. Ավանեսյան |