«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հունիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10204135
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 մայիսի 2004 թ. |
N 70-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՈՐՊԵՍ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի,
(նախաբանը փոփ. 07.11.23 N 658-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ որպես հարկադիր կատարողի պաշտոնի նշանակվող անձանց երդման կարգը` համաձայն հավելվածի:
|
Դ. Հարությունյան |
Հավելված Հաստատված է` |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՈՐՊԵՍ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՐԴՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում առաջին անգամ որպես հարկադիր կատարող պաշտոնի նշանակվող անձանց երդման ընթացակարգը:
(1-ին կետը փոփ. 07.11.23 N 658-Ն)
2. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ երդում է տալիս անհատապես և այն հաստատում անձնական ստորագրությամբ:
(2-րդ կետը փոփ. 07.11.23 N 658-Ն)
3. Հարկադիր կատարման ծառայությունում երդում տալիս են`
ա) հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվողը` ծառայության վայր ներկայանալուց 1 ամսվա ընթացքում,
բ) երդումը տրվում է մեկ անգամ, այն չի կրկնվում հետագայում (ծառայության վայրը փոխելիս, աշխատանքում վերականգնվելիս, կրկին անգամ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի նշանակվելիս):
(3-րդ կետը փոփ. 07.11.23 N 658-Ն)
4. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում երդում տվողների հետ, մինչև երդման արարողության օրը, տարվում է բացատրական աշխատանք, որի ընթացքում պարզաբանվում են երդման նշանակությունը, հարկադիր կատարման ծառայության առանձնահատկություններն ու «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված երդման տեքստի բովանդակությունը և հայտարարվում է երդման արարողության ժամը:
(4-րդ կետը փոփ. 07.11.23 N 658-Ն)
5. Նշված ժամին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը, հարկադիր կատարման ծառայության նշանակության, խնդիրների և պարտականությունների մասին ներածական խոսքից հետո հայտարարում է երդման արարողությունը սկսելու մասին:
6. Երդման արարողությունը սկսվում է հանդիսավոր պայմաններում, Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համապատասխան բաժնի ղեկավարության մասնակցությամբ:
(6-րդ կետը փոփ. 07.11.23 N 658-Ն)
7. Երդում տվողները հերթականությամբ հրավիրվում են, նրանցից յուրաքանչյուրը բարձրաձայն ընթերցում է օրենքով սահմանված երդման տեքստը և ստորագրում իր ազգանվան դիմաց: Այնուհետև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավարը շնորհավորում է հարկադիր կատարողներին երդում տալու համար, որից հետո հնչեցվում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:
(7-րդ կետը փոփ. 07.11.23 N 658-Ն)
8. Հարկադիր կատարողի կողմից ստորագրված երդման ձևաթուղթը (ձևը կցվում է) հետագայում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժնի կողմից կցվում է նրա անձնական գործին:
(8-րդ կետը փոփ. 07.11.23 N 658-Ն)
9. Երդման արարողությունն անցկացվում է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից սահմանված վայրում:
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությՈՒՆ
Ե Ր Դ ՈՒ Մ
Ես |
__________________ |
________________ |
_______________ |
անուն |
հայրանուն |
ազգանուն |
Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում պաշտոն ստանձնելով` երդվում եմ.
հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները:
________________ |
____________________ | |
ստորագրություն |
| |
___ ___________ 200 թ. |
(ձևը փոփ. 07.11.23 N 658-Ն)
(հավելվածը փոփ. 07.11.23 N 658-Ն)