ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«23» հունվար 2024 թ. |
N 46-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի ««Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» N 2.2.4-016-17 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի փետրվարի 11-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 12-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելվածի 57-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«57. Հաստատությունում օգտագործվում են մուգ-կանաչ, մուգ-դարչնագույն գույնի գրատախտակներ: Մարկերային գրատախտակների օգտագործման դեպքում մարկերի գույնը պետք է լինի կոնտրաստային՝ սև, կապույտ, կարմիր, շագանակագույն և կանաչ գույների մուգ երանգներով:»,
2) Հավելված 7-ի Աղյուսակ 3-ում «դժվարության աստիճան» բառերը փոխարինել «ըստ բարդության աստիճանի» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
23.01.2024 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հունվարի 2024 թվական: