ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«10» հՈԿՏԵՄԲԵՐԻ 2023 թ. |
N 600-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 332-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի «Հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը հաստատելու մասին» N 332-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը.
1) Հրամանի 3-րդ կետում «40» թիվը փոխարինել «80» թվով,
2) Հրամանով հաստատված հավելվածի՝
ա. 8-րդ կետի առաջին նախադասությունից առաջ լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.
«Ուսուցմանը կարող է մասնակցել 25 տարին լրացած և բարձրագույն կրթություն ունեցող անձը:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Գ. Մինասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական: