ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 դեկտեմբեր 2023 թ. |
N 80-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի «Արյան, դրա բաղադրամասերի շրջանառության ոլորտում կիրառվող բժշկական փաստաթղթերի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 02-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի.
2) հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 2-ի.
3) հավելված 4-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 3-ի.
4) հավելված 18-ում`
ա. 2-րդ գլխի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «աշխատանքի վայրը» բառերը փոխարինել «հեռախոսահամարը» բառով.
բ. 2-րդ գլխի 4-րդ կետի 11-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.
գ. 2-րդ գլխի 4-րդ կետի 11-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12-րդ, 13-րդ և 14-րդ ենթակետերով`
«12) ՁԻԱՀ-ի հանդեպ (ՄԻԱՎ 1+2) ՊՇՌ հետազոտության արդյունքները,
13) հեպատիտ Բ-ի հանդեպ ՊՇՌ հետազոտության արդյունքները,
14) հեպատիտ Ց-ի հանդեպ ՊՇՌ հետազոտության արդյունքները:».
դ. 3-րդ գլխի 1-ին կետի 6-րդ ենթակետը և 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
ե. 3-րդ գլխի 5-րդ կետի «արյան պլազմայի» բառերը փոխարինել «արյան, արյան բաղադրամասերի» բառերով.
զ. 4-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.
«4. ԱԿՏԻՎ ԴՈՆՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ (ՁԵՎ 4)
1. Ակտիվ դոնորի բժշկական քարտում բուժաշխատողի կողմից լրացվում են հետևյալ տեղեկությունները.
1) բժշկական կազմակերպության անվանումը,
2) դոնորի անունը, ազգանունը, հայրանունը,
3) ծննդյան օրը, ամիսը, տարին, անձնագրի սերիան և համարը և ում կողմից է տրվել,
4) բնակության վայրը,
5) հեռախոսահամարը,
6) արյան խմբային և ռեզուս պատկանելությունը, ինչպես նաև Kell հակածնի որոշման հետազոտության արդյունքը, որը հավաստվում է ստորագրությամբ (լրացվում է պատասխանատու բուժաշխատողի կողմից),
7) դոնորության տեսակը:
2. Ակտիվ դոնորի բժշկական քարտում` դրանց համար նախատեսված հատվածներում դոնորը ստորագրությամբ իր համաձայնությունն է տալիս պլազմաֆերեզի իրականացման գործընթացին` նշելով օրը, ամիսը, տարին, ինչպես նաև օտար հակածնով իմունացման գործընթացին` նշելով անունը, ազգանունը, հայրանունը:
3. Նկարի համար սահմանված տեղում բուժաշխատողի կողմից փակցվում է դոնորի նկարը:
4. Դոնորի հաշվառման վերաբերյալ հատվածում բուժաշխատողի կողմից լրացվում է դոնորի հաշվառման օրը, ամիսը, տարին, իսկ հաշվառումից հանելու դեպքում` դրա պատճառները և օրը, ամիսը, տարին:
5. Հաշվառումից հանելու ժամանակ բժշկի կողմից լրացվում են նաև.
1) արյունատվությունների թիվը,
2) պլազմաֆերեզների թիվը,
3) ցիտաֆերեզների թիվը:
6. Բժիշկը վերջում ստորագրում է:
7. Ակտիվ դոնորի բժշկական քարտում նշվում են նաև հետևյալ տեղեկությունները.
1) դոնորի հետազոտությունների արդյունքները,
2) լաբորատոր հետազոտությունների արդյունքները (շճաբանական և ՊՇՌ),
3) իմունաարյունաբանական հետազոտությունները,
4) իմունացման վերաբերյալ գրանցումները,
5) արյան, պլազմայի, արյան բջիջների հավաքման մասին նշումները,
6) լրացուցիչ տեղեկություններ:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված 1 ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբեր «25»-ի N 80-Ն հրամանի |
«Հավելված 2 ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի N 02-Ն հրամանի |
|
ԴՈՆՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ (Ձև 2) —————————————————— Բժշկական կազմակերպության անվանում Առաջնակի, կրկնակի, հիվանդի հարազատ, կամավոր անհատույց (ընդգծել) |
Օրը, ամիսը, տարին
|
»: |
Հավելված 2 ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբեր «25»-ի N 80-Ն հրամանի |
«Հավելված 3 ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի N 02-Ն հրամանի |
ԱԿՏԻՎ ԴՈՆՈՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԹԵՐԹԻԿ (Ձև3)
|
Արյան խումբ _____________ |
Ռեզուս գործոն _____________ | |
Ազգանուն _________________________ |
|
Անուն _____________________________ |
Հայրանուն _____________________________ |
Ծննդյան ամսաթիվ ________________________ |
Անձնագիր, սերիա N ____________________ |
Բնակության վայր, հեռախոսահամար ________________________________________________________ _________________________________________________________________________________________ | |
« » _______________20 թ. Բուժաշխատող՝ _________________ստորագրություն |
Հաշվառման ամսաթիվ___________________________________________________________
Հաշվառումից հանելու ամսաթիվ, պատճառներ______________________________________
Արյունատվությունների քանակը մինչ հաշվառումից հանելը ___________________________
Բուժաշխատող՝________________________________________________(ստորագրություն)
անուն, ազգանուն, հայրանուն
Նշումներ արյան, արյան բաղադրամասերի հանձնման վերաբերյալ
|
»: |
Հավելված 3 ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբեր «25»-ի N 80-Ն հրամանի |
«Հավելված 4 ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի N 02-Ն հրամանի |
|
|
Ակտիվ դոնորի բժշկական քարտ
(Ձև 4)
|
Ազգանուն__________________________________________________ Անուն____________ Հայրանուն________________________________ | ||
|
Ծննդյան ամսաթիվ ___________________________________________
Անձնագիր______________տրված___________ ում կողմից_________ | ||
|
Բնակության վայր____________________________________________ ____________________________________________________________ | ||
|
Հեռախոսահամար____________________________________________ |
|
|
|
|
|
Դոնորի հետազոտությունների արդյունքներ
Օբյեկտիվ տվյալներ |
Ամսաթիվ | |||||
Գանգատներ |
||||||
Շաղկապենիներ սկլերաներ |
||||||
Մաշկային ծածկույթներ |
||||||
Լորձաթաղանթներ |
||||||
Զարկերակային ճնշում(մմ սնդ.սյ.) |
||||||
Պուլսի հաճախականություն (զարկ/1րոպ-ում), բնույթը |
||||||
Հենաշարժական ապարատ |
||||||
Ավշային հանգույցներ |
||||||
Սրտի աուսկուլտացիա |
||||||
Թոքերի աուսկուլտացիա |
||||||
Որովայնի խոռոչի օրգաններ |
||||||
Հեմոգլոբին գ/լ |
||||||
Վերջին դաշտանի օրը |
||||||
Բժշկի եզրակացությունը դոնորի արյունատվության, պլազմա (ցիտա)ֆերեզի պիտանելիության վերաբերյալ |
||||||
Արյան չափաքանակ |
||||||
Բժշկի ստորագրություն |
Լաբորատոր հետազոտությունների արդյունքներ
Շճաբանական հետազոտություններ |
ՊՇՌ հետազոտություններ | |||||||||||
ամսաթիվ |
ՄԻԱՎ |
HBsAg |
HBcor Ab |
HCV Ab |
սիֆի-լիս |
բրուցե-լյոզ |
ԱԼՏ |
ստորա-գրություն |
ՄԻԱՎ 1+2 |
HBV |
HCV |
ստորա-գրություն |
Իմունաարյունաբանական հետազոտություններ
ամսաթիվ |
Ռեզուս համակարգի հակամարմինների հայտնաբերում | |||
| ||||
| ||||
| ||||
| ||||
| ||||
| ||||
| ||||
| ||||
| ||||
|
Իմունացման վերաբերյալ գրանցումներ
Իմունացման ամսաթիվ |
Հակածնի անվանում |
Կուրս/ներարկում |
Հակածնի ներարկ. նկատմամբ ռեակցիա |
Իմունացման համար պատասխանատու բժշկի ստորագրությունը |
Արյան, պլազմայի, արյան բջիջների հավաքման մասին նշումներ
Ամսաթիվ |
Արյուն, մլ |
Պլազմա, մլ |
Թրոմբոցիտներ 1011 |
Ստորագրություն |
Նշումներ |
Լրացուցիչ տեղեկություններ
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2023 թվական: