ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
03 հուլիսի 2023 թ. |
N 68-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԸ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում 6-րդ դասարանի «Իմ հայրենիքն ու աշխարհը» առարկայի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 3-ի N 68-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԸ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐ
6-րդ դասարան
Թեմա 1 | |
Անցյալի ուսումնասիրման անհրաժեշտությունը և միջոցները | |
Նպատակ | |
Ձևավորել պատմության առարկան, խնդիրները, գործառույթները և ուսումնասիրման եղանակները մեկնաբանելու հմտություն, պատմության ուսումնասիրման անհրաժեշտության գիտակցում: | |
Հետազոտության հարցը | |
1. Ի՞նչ գործիքներով ենք ուսումնասիրում պատմությունը: 2. Որո՞նք են պատմության ուսումնասիրման հիմնական հասկացությունները: 3. Արդյո՞ք պատմության ուսումնասիրման բոլո՞ր աղբյուրներն են հավաստի: | |
Վերջնարդյունք | |
1. Ներկայացնի պատմության առարկան, խնդիրները, գործառույթները և ուսումնասիրման եղանակները: 2. Բացատրի պատմական տարբեր եզրույթները՝ ներկայացնելով դրանց ճիշտ կիրառումը: 3. Մեկնաբանի քաղաքակրթությունների ձևավորման, պետությունների առաջացման պայմանները: 4. Համեմատի պետությունների և հասարակությունների զարգացման ուղիները: 5. Արժևորի պատմության ուսումնասիրման անհրաժեշտությունը: | |
Թեմայի բովանդակություն | |
1. Պատմության ուսումնասիրման առարկան, մեթոդները, աղբյուրները, պարբերացումը: 2. Քաղաքակրթությունների ձևավորումը, պետությունների առաջացումը: 3. Արդյո՞ք բոլոր պետություններն ու հասարակությունները միանման են զարգանում: 4. Ինչպե՞ս ենք ուսումնասիրում պատմությունը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Աշխատանք սկզբնաղբյուրներով 2. Դեպքի ուսումնասիրում 3. 3D մոդելով միջավայրի ստեղծում 4. Տարբեր իրավիճակների վերլուծություն |
Օրինաչափություն Պատճառները, հետևանքները, ընդհանրությունները, |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Աշխարհագրություն-քաղաքակրթությունների զարգացման աշխարհագրական միաջավայրի ազդեցությունը | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45 |
Թեմա 2. | |
Նախապատմությունից մինչև պատմություն | |
Նպատակ | |
Ձևավորել նախնադարյան հասարակության զարգացման ուղին վերլուծելու և մարդկության պատմության ընթացքում ունեցած ձեռքբերումներն արժևորելու հմտություն: | |
Հետազոտության հարցը | |
1. Ի՞նչ է նախնադարյան հասարակությունը, ի՞նչ շրջափուլերի է բաժանվում: | |
Հիմնական հասկացություն |
Ենթահասկացություն |
Անհատ |
Ժամանակ, տեղ, տարածություն |
Վերջնարդյունք | |
1. Նկարագրի նախնադարյան հասարակությունները, դրանց առաջացման, ձևավորման և զարգացման գործընթացները, համեմատի և համադրի այդ հասարակություններն արդի հասարակությունների հետ: 2. Վեր հանի պատմական զարգացման գործընթացներն ու ձեռքբերումները: 3. Ներկայացնի Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակատեղիները, հասարակական կյանքը: 4. Վերլուծի պատմական սկզբնաղբյուրները: 5. Արժևորի նախնադարյան հասարակության զարգացման ընթացքում ունեցած ձեռքբերումները: | |
Թեմայի բովանդակություն | |
1. Մարդու ծագումը. հմուտ մարդ, ուղիղ քայլող մարդ, բանական մարդ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Այցելություն պեղավայրեր, թանգարաններ 2. Հնավայրերի ուսումնասիրություն 3. Պաստառների պատրաստում 4. Ժամանակի մեքենա՝ «Ես ապրում եմ նախնադարում» շարադրանք |
Համաշխարհայնացում Ինչպե՞ս է աշխարհում ամեն ինչ կապակցված: Սովորողները ուսումնասիրում են մարդու ստեղծած համակարգերի և համայնքների փոխկապակցվածությունը, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, հնարավորությունները, որոշումների ազդեցությունը մարդկության և շրջակա միջավայրի վրա: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Արվեստ-նախնադարյան մարդու կերպարի արտացոլանքը արվեստում, ժայռապատկեր և այլն | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45 |
Թեմա 3 | |
Ի՞նչ ենք սովորում հնագույն քաղաքակրթություններից և ինչո՞ւ | |
Նպատակ | |
Ձևավորել հնագույն քաղաքակրթությունների զարգացման ընթացքն ու ձեռքբերումները վերլուծելու, արդի հասարակությունների վրա դրանց թողած ազդեցությունը գնահատելու հմտություն: | |
Հետազոտության հարցը | |
1. Որո՞նք են հնագույն քաղաքակրթությունների ձեռքբերումները: 2. Ի՞նչ է քաղաքակրթությունը: Ո՞ր գործոնները նպաստեցին տարբեր քաղաքակրթությունների զարգացմանը: 3. Արդյո՞ք հնագույն քաղաքակրթությունները ունեցել են որևէ ազդեցություն ժամանակակակից քաղաքակրթությունների ձևավորման վրա: | |
Հիմնական հասկացություն |
Ենթահասկացություն |
Անհատ և Պետություն |
«Կառավարում» |
Վերջնարդյունք | |
1. Վերլուծի աշխարհի և Հայկական լեռնաշխարհի հնագույն քաղաքակրթությունների ձևավորման ու զարգացման ընթացքը, համեմատի միմյանց հետ: 2. Ներկայացնի հնագույն քաղաքակրթույթունների ձեռքբերումները քաղաքական, տնտեսական, մշակութային, հասարակական կյանքում: 3. Վերլուծի հին քաղաքակրթությունների՝ մարտահրավերները հաղթահարելու գործընթացները՝ դիտարկելով դրանք որպես հասարակության զարգացման կարևոր բաղադրիչ: 4. Գնահատի հնագույն քաղաքակրթությունների ձեռքբերումները և դրանց թողած ազդեցությունը ժամանակակակից քաղաքակրթությունների ձևավորման վրա: | |
Թեմայի բովանդակություն | |
1. Հնագույն քաղաքակրթությունները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Ստեղծել թղթապանակ կամ ամսագիր՝ «Հնագույն քաղաքակրթությունները իմ աչքերով» |
Ժամանակ և տարածություն |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Մայրենի-գրական ստեղծագործություններ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45 |
Թեմա 4. | |
Հավատալիքներից մինչև աշխարհի կրոնական ու գիտական ընկալում | |
Նպատակ | |
Ձևավորել հավատալիքների և կրոնական համակարգերի ազդեցությունը հասարակությունների զարգացման վրա վերլուծելու հմտություն: | |
Հետազոտության հարցը | |
1. Որո՞նք են աշխարհի կրոնական հավատալիքները: Ի՞նչ է կրոնը և հավատալիքը: 2. Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում փոխվել հավատալիքների համակարգը: 3. Ինչպե՞ս է հավատը և կրոնը ազդում մարդու գործունեության վրա: 4. Ինչպե՞ս են փոխվել մարդու պատկերացումները աշխարհաստեղծման գործընթացների վերաբերյալ՝ կրոնից մինչև գիտական տեսություն: | |
Հիմնական հասկացություն |
Ենթահասկացություն |
Արժեք |
«Փոփոխություն», |
Վերջնարդյունք | |
1. Նկարագրի Հին աշխարհի հավատալիքների համակարգը և դրանց դերակատարումը հին հասարակությունների կյանքում: 2. Համեմատի և համադրի տարբեր երկրների և ժողովուրդների հավատալիքները և կրոնական համակարգերը: 3. Ուսումնասիրի տարբեր երկրների հավատալիքների համակարգը: 4. Հետազոտի մշակութային հավատալիքները, որոնք առկա են իր համայնքում: | |
Թեմայի բովանդակություն | |
1. Հավատալիքները նախնադարում. մարդու և բնության սերտ կապը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. «Ինչպե՞ս է հավատը ազդում հասարակության և մարդու կենսակերպի վրա» |
Անհատական և մշակութային արժեհամակարգ Ո՞րն է ստեղծարարության բնույթը և նպատակը: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Մայրենի, օտար լեզուներ-տեքստերի ընթերցում և մեկնաբանում | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45 |
Թեմա 5. | |
Նորարարություններն ու գաղափարները փոխում են աշխարհը | |
Նպատակ | |
Ձևավորել նորարարությունների և նոր գաղափարաների ազդեցութունը հասարակությունների վրա և մարդու կյանքում վերլուծելու և արժևորելու հմտություն: | |
Հետազոտության հարցը | |
1. Ի՞նչ է նորամուծությունը և գաղափարը: 2. Ինչպիսի՞ մարտահրավերներ կարող են բերել նորամուծությունները հասարակությանը և անհատին: 3. Արդյո՞ք նորամուծությունները ազդում են բոլորի վրա: | |
Հիմնական հասկացություն |
Ենթահասկացություն |
Արժեք |
«Գլոբալ մարտահրավեր», |
Վերջնարդյունք | |
1. Հետազոտի տարբեր ժամականերում և հասարակություններում կիրառվող նորարարությունները և նորարար գաղափարները: 2. Ուսումնասիրի տարբեր գաղափարները և նորարարությունները, ստեղծի իր տարբերակը: 3. Արժևորի այն գաղափարները, որոնք փոխել են իր համայնքը: | |
Թեմայի բովանդակություն | |
1. Աշխարհի յոթ հրաշալիքները նորարարություններ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Պաստառ. «Նորարարությունները փոխում են աշխարհը» |
Պատճառ և հետևանք Ինչպե՞ս ենք գնահատում այն աշխարհը, որտեղ ապրում ենք: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Արվեստ- արվեստի տեսակները, նորամուծությունների ազդեցությունը ու պատկերումը արվեստում | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ 10, Հ 12, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 32, Հ 33, Հ 35, Հ 41, Հ 42, Հ 44, Հ 45 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական: